sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հինգ խորհուրդ առցանց գործիքների միջոցով կապակցված աշխատանքային թիմեր կազմավորելու համար

Ձեր թիմի հետ կապ հաստատելու խնդի՞ր ունեք: Տեղեկացե՛ք նոր աշխատելաոճերի մասին, որոնք կօգնեն բարելավելու հաղորդակցությունը:

Յուրաքանչյուրն, ով փորձել է ղեկավարել աշխարհագրորեն ցրված աշխատանքային թիմ, գիտի՝ որքան բարդ կարող է լինել կապի միջոցները բաց, իսկ ջանքերը՝ լավ համակարգված պահելը: Ժամային գոտու տարբերությունները դանդաղեցնում են հաղորդակցությունը, հաղորդակցության ոճերի տարբերությունները, թյուրըմբռնումների պատճառ են դառնում, և դժվար է լինում պլանավորել գործողությունները: Ավելին՝ հեշտ չէ ապահովել, որպեսզի բոլորին հասանելի լինեն ամենավերջին թարմացումները, նախագծի մասին տեղեկությունն ու հաճախորդների պահանջների համաձայն կատարվելիք փոփոխությունները:

Չափազանց շատ ընկերություններ դեռ հույս են դնում հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և թանկարժեք արտագնա հանդիպումների վրա՝ թիմի համագործակցությունը ղեկավարելու և նախագծերը աշխատանքային գրաֆիկի համաձայն իրականացնելու համար: Դա այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել կառուցելու կապակցված աշխատանքային թիմ ու շատ ավելի հեշտացնելու հեռակա համագործակցությունը:

Ահա հինգ խորհուրդ՝ ինչպես օգտագործել առցանց համագործակցության գործիքները կապակցված աշխատանքային թիմեր կառուցելու նպատակով.

Պահպանե՛ք աշխատանքի մեկ տարբերակ

Ծրագրի կառավարման մեջ մարտահրավերներից շատերը առաջանում են նրանից, որ թիմի որոշ անդամներ չեն ունենում փաստաթղթերի՝ աշխատանքային առաջադրանքի, ծրագրի կարգավիճակի հաշվետվությունների կամ այլ տեխնիկական փաստաթղթերի ամենանոր տարբերակները: Երբ թիմի անդամները չունեն ամենաթարմ տեղեկությունը, հավանական է, որ նրանք ժամանակ կծախսեն ծրագրին առնչվող այնպիսի գործողությունների վրա, որոնք այլևս անհրաժեշտ չեն կամ արդեն կատարվել են:

Ժամանակակից գործիքների օգնությամբ կարող եք պահպանել ծրագրին առնչվող կարևոր փաստաթղթերի վերջին տարբերակները, կառավարել այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են փոփոխություն մտցնել փաստաթղթերում, ինչպես նաև կարող եք հետևել այդ փոփոխություններին: Երբ այս գործիքները արդյունավետ են օգտագործվում, երբեք հարց չի առաջանում՝ ում մոտ է ամենանոր տարբերակը: Փաստաթղթերը կենտրոնացված կարգով պահպանելը նաև օգնում է դրանք հեշտորեն հասանելի դարձնել թիմի յուրաքանչյուր անդամին:

Արդյունավետ պլանավորե՛ք ժամանակը

Արդյունավետություն ապահովելու համար ծրագրի կառավարման բոլոր թիմերը պետք է հանդիպումներ անցկացնեն: Որքան ավելի մեծ է թիմը, այնքան ավելի դժվար կարող է լինել բոլորի համար հարմար ժամանակ գտնելը: Այն ընկերությունները, որոնք էլեկտրոնային փոստ են օգտագործում աշխատանքային գրաֆիկները կառավարելու համար, սովորաբար մի շարք էլեկտրոնային նամակներ կուղարկեն՝ խնդրելով, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հարմար ժամանակ նշի: Հանդիպումների ղեկավարն է պատասխանատու այդ նամակներով զբաղվելու և ժամ ընտրելու համար: Սա խիստ կերպով անարդյունավետ գործընթաց է, և մինչև բոլորը կպատասխանեն խնդրանքին, հնարավոր է, որ շատ գրաֆիկներ փոխված լինեն: Նորից սկսում է պլանավորման գործընթացը կամ հանդիպումը սկսում է առանց թիմի կարևոր անդամների ներկայության:

Հանդիպումների պլանավորման անարդյունավետությունը բարձրացնելու նպատակով Դուք կարող եք օգտվել նաև առցանց օրացույցներից: Օրացույցների համատեղ օգտագործումը հանդիպման համակարգողին կօգնի պլանավորել հանդիպումներն այնպես, որ նրանք, ում մասնակցությունը պարտադիր է, կարողանան ներկա գտնվել:

Անցկացրե՛ք արդյունավետ առցանց հանդիպումներ

Հանդիպումները կարելի է ավելի արդյունավետ դարձնել`կիրառելով գործիքներ, ինչպիսիք են Microsoft Skype for Business-ը կամ Webex-ը, որոնք թիմին թույլ են տալիս համատեղ օգտվել նախագծի կարգավիճակի հետ կապված փաստաթղթերից և պրեզենտացիաներից:

Պրեզենտացիաների առցանց ներկայացումն օգնում է քննարկման մեջ ներգրավել թիմի անդամներին և երաշխավորում է, որ թիմի յուրաքանչյուր անդամ կենտրոնանա ընթացիկ հարցերի վրա, ոչ թե արագ առաջ անցնի:

Բարձրացրե՛ք հասանելիությունը

Երբ թիմի մի անդամին անհրաժեշտ է կապ հաստատել մեկ այլ անդամի հետ նախագծի մանրամասները ճշտելու համար, ընդունված միջոցը էլեկտրոնային փոստն ու տեքստային հաղորդագրություններն են: Սակայն էլեկտրոնային փոստն ու տեքստային հաղորդագրությունները կարող են անտեսվել, իսկ հեռախոսազանգերը կարող են վերածվել միմյանց հետ կապ հաստատելու ապարդյուն երկար խաղի: Ակնթարթային նամակագրությունից օգտվողները կարող են թիմի անդամներին օգնել միմյանց հետ արագ կապ հաստատել և խուսափել երկար էլեկտրոնային նամակներից, հեռախոսակապ հաստատելու ապարդյուն փորձերից և անժամանակ ընդհատումներից: Այս գործիքների միջոցով կարող եք տեսնել` թիմի անդամներից ովքեր են առցանց և հասանելի: «Մեկ րոպե ժամանակ ունե՞ս». այս պարզ հարցը կարող է մեկ ակնթարթում թիմի անդամներին միավորել և կանխել աշխատանքի անհարկի ընդհատումները:

Ապահովե՛ք նախագծի 360-աստիճան կառավարում

Նախագծերի կառավարման առցանց գործիքները կարող են օգնել կառավարել նույնիսկ ամենաբարդ նախագծերի առաջընթացը: Առավել պարզ և ամենօրյա թիմային աշխատանքի համար գոյություն ունեն պարզ, հեշտությամբ կիրառելի լուծումներ, որոնք կարող են օգնել երաշխավորել, որ նախագծի կարգավիճակը և հաճախորդների պահանջները տեսանելի լինեն բոլորին:

Նախագծային թիմերն այսօր շատ ավելի շատ գործիքներ ունեն իրենց գործիքակազմում` լավ կապակցված թիմ ստեղծելու և նախագծերն ըստ ժամանակացույցի իրագործելու համար:

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: