search
close
singin icon
close
Acba SME

Ֆրանչայզինգ. հաջողություններ և ձախողումներ բիզնեսի աշխարհում

Ապրիլի 23, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ժամանակակից աշխարհում ֆրանչայզինգը լայն տարածում է ստանում՝ որպես բիզնեսի տարածման և բարգավաճման միջոց:

Այս մոդելը ֆրանչայզիի (գնորդ) և ֆրանչայզերի (վաճառող) միջև փոխշահավետ համագործակցություն է, որտեղ առաջինը իրավունք է ստանում օգտագործել վերջինիս ապրանքանիշը, ապրանքները և կառավարման համակարգը: Այս հոդվածում ներկայացնում ենք ինչպես հաջող, այնպես էլ անհաջող օրինակներ՝ ձեռներեցներին ապագա անհաջողություններից զերծ պահելու համար:


Ֆրանչայզինգը կարող է գործիք լինել ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ հաջողակ և փորձված բիզնես ձեռք բերելու համար, սակայն, նույնիսկ ֆրանչայզինգի միջոցով բիզնես ձեռք բերելուց առաջ շատ կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.

  • Հետազոտել շուկան և ապրանքանիշը։ Մինչև ֆրանչայզինգում ներդրումներ կատարելը, իրականացրեք շուկայի և ապրանքանիշի մանրակրկիտ վերլուծություն: Կատարեք հարցումներ՝ հասկանալու համար շուկայի հետաքրքրությունը տվյալ ապրանքանիշի նկատմամբ, քանի որ դեմոգրաֆիկ տվյալներով պայմանավորված՝ տարբեր ապրանքների հանդեպ հետաքրքրությունը կարող է տարբեր լինել։
  • Ստանալ լիարժեք աջակցություն և ուսուցում ֆրանչայզերից։ Համոզվեք, որ Դուք կունենաք լիարժեք աջակցություն ֆրանչայզերի կողմից, ինչպես նաև բավարար ուսուցում՝ Ձեր բիզնեսը հաջողությամբ սկսելու և կառավարելու համար։
  • Ադապտացիա փոփոխություններին։ Ժամանակները փոխվում են, և մրցունակ մնալու համար կարևոր է հարմարվել նոր տենդենցներին և տեխնոլոգիաներին: Ուստի, համոզվեք՝ արդյո՞ք ֆրանչայզերը տրամադրում է լիարժեք ավտոմատացված համակարգ և տեխնիկական լուծումներ բիզնեսը հաջող վարելու համար։ Երբեմն, մենք ուշադրություն չենք դարձնում ինովացիաներին, երբեմն էլ խուսափում ենք դրանցից՝ վստահ լինելով սեփական բիզնես ռազմավարության հաջողված լինելու վրա։

Այժմ հայտնի ընկերությունների օրինակով դիտարկենք ֆրանչայզինգի հաջողված ու ձախողված քեյսեր.


Starbucks

Starbucks-ը ֆրանչայզինգի ամենահայտնի հաջող օրինակներից մեկն է: Իր ուժեղ ապրանքանիշի և ուսուցման համակարգի շնորհիվ Starbucks-ի ֆրանչայզերը հասնում է հաջողության բարձր մակարդակի: Starbucks-ը ի սկզբանե իր հաճախորդների սիրտը գերել է սուրճի մշակույթի հանդեպ ինովացիոն մոտեցումով։ Այն առաջարկում է ոչ միայն որակյալ սուրճ, այլ նաև միջավայր, որտեղ մարդիկ հանգստանում են կյանքի արագ ռիթմից, կարող են ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների հետ կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով մի բաժակ որակյալ սուրճ։ Ընկերության ռազմավարությունն է ակտիվորեն լայնացնել սրճարանների ցանցը և ամեն տեղ ներկայացված լինել։ Starbucks-ը այս նպատակին հասնում է հենց ֆրանչայզինգի միջոցով։


Blockbuster

Blockbuster-ը վիդեովարձույթի սիմվոլն էր համարվում 20-րդ դարում։ Այն աշխատում էր ֆրանչայզինգի մոդելով՝ գործընկերներին տրամադրելով իրավունք օգտագործել բիզնես-մոդելը և բացել վիդեովարձույթի խանութներ՝ որոշակի հոնորորների դիմաց։ Սակայն, այն լինելով առաջատարը ոլորտում՝ չկարողացավ ադապտացվել թվային դարաշրջանին և ձախողվեց: Ձախողման գլխավոր պատճառը մեկն էր. DVD վարձույթի պահանջարկը նվազել էր 2000-ականներին, սակայն, հնարավոր էր խուսափել դրանից, եթե վերանայեր առաջարկը և ադապտացվեր նոր թվային դարաշրջանին, ինչպես դա արեց Netflix-ը։


Ֆրանչայզինգը հետաքրքիր հնարավորություն է գործարարների համար, բայց նաև պարունակում է շատ ռիսկեր: Ֆրանչայզինգի և՛ հաջող, և՛ անհաջող դեպքերի ուսումնասիրությունը կօգնի Ձեզ խուսափել տարածված սխալներից և ավելի տեղեկացված լինել ու որոշումներ կայացնել՝ ֆրանշիզա ընտրելիս:



Կայք՝ Afra.am

Էլ. հասցե՝ info.afra.am@gmail.com

Հեռ.՝+374 41616141

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։