sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Կազմակերպության սնանկություն

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Սնանկ կարող է ճանաչվել ինչպես իրավաբանական անձը, այնպես էլ՝ ֆիզիկական անձը: Սնանկությունը կարող է լինել հարկադրված, կամավոր, կանխատեսվող և կանխամտածված: Անձին սնանկ է ճանաչում դատարանը:

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Անձին (պարտապանին) կարելի է սնանկ ճանաչել, եթե նա.

  • ունի առնվազն 1 միլիոն ՀՀ դրամի չմարված պարտք
  • ընդունում է այդ պարտքը կամ պարտքը հաստատված է գրավոր գործարքով, դատարանի որոշմամբ կամ վերաբերում է հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորությանը
  • պարտավորության հաշվանցում հնարավոր չէ
  • պարտավորությունը ժամկետանց է ավելի քան 60 օրով

ԿԱՄԱՎՈՐ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Պարտապանը կարող է սեփական նախաձեռնությամբ դիմել սնանկ ճանաչվելու համար, եթե

  • իր պարտավորությունները առնվազն մեկ միլիոն ՀՀ դրամով գերազանցում են իր ակտիվների արժեքը կամ
  • հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի կամ այլ նման պարտավորությունների չափը գերազանցում է իր ակտիվների արժեքը

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Պարտապանը իրավունք ունի դիմելու կանխատեսվող սնանկության այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ապագայում առաջանալու են կամավոր սնանկության հիմքերը:

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Սնանկությունը համարվում է կանխամտածված, եթե այն վրա է հասնում իրավաբանական անձին վերահսկող անձանց (տնօրեն, խոշոր բաժնետեր և այլն) կամ անհատ ձեռնարկատիրոջ մեղքով։ Նման արարքը քրեորեն պատժելի է համարվում, եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս: Բացի այդ, կանխամտածված սնանկության համար մեղավոր անձինք պարտատերերի առջև կրում են պատասխանատվություն իրենց գույքով, եթե պարտապանի (իրավաբանական անձի) գույքը չբավարարի պարտատերերի դեմ պարտավորությունները մարելու համար:

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Պարտատերերն իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում: Սնանկության վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են www.azdarar.am կայքում: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել այդ կայքը՝ որպես պարտատեր գրանցվելու հնարավորությունը բաց չթողնելու համար: Ժամանակին պահանջ ներկայացնելը կարևոր է ոչ միայն սնանկության գործընթացից դուրս չմնալու, այլ նաև առավել բարձր հերթի պահանջ գրանցելու համար։ Բացի այդ ժամանակին քայլեր ձեռնարկելը զերծ կպահի ավելորդ քաշքշուքներից, քանի որ այլապես բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել միայն դատական կարգով:

Ո՞ՐՆ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԵՐԹԸ)

Պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ.

  1. գրավով, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները
  2. կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը
  3. քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար, ինչպես նաև ալիմենտների գծով պահանջները
  4. աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները
  5. դատական ծախսերը
  6. պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները
  7. չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից
  8. չապահովված պարտատերերի պահանջները, այդ թվում՝ հարկային և նման այլ պարտքերը
  9. ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները
  10. պարտապանի հիմնադիրների պահանջները

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝

  1. Իրավաբանական անձի լուծարումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գործունեության դադարեցման պետական գրանցումը
  2. Օրենքով սահմանված դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում են ֆինանսապես առողջացած և կարող են շարունակել իրենց գործունեությունը: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի

Եվ՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի ազատվում՝

  • պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում
  • ալիմենտների վճարումից
  • սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից
  • կյանքին և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից
  • հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից

ՈՐՔԱ՞Ն Է ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Օրենքով սնանկության գործընթացի ընդհանուր կամ առավելագույն ժամկետ չի սահմանվել, սակայն այն չի կարող անհիմն ձգձգվել: Այդ իսկ պատճառով սնանկության գործերով կառավարիչների համար սահմանվել է հավելյալ պարտավորություն՝ իրականացնելու սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորությունները հնարավորինս սեղմ ժամկետներում:

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: