sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Մեծածավալ տվյալներ

Շատ ընկերություններ, որոնք տարիներ շարունակ տվյալներն օգտագործել են որպես իրենց գործունեության առանձնահատուկ մաս, այսօր տվյալների հեղաշրջում են բացահայտում. տվյալները գալիս են նոր աղբյուրներից, կիրառվում են նոր խնդիրների նկատմամբ և դառնում նորարարության գլխավոր շարժիչ ուժը:

Այն, թե ինչպես են ձեռնարկություները ստեղծում, կառավարում և օգտագործում տեղեկատվությունը, թվային վերափոխման հաջորդ բնագավառն է: Ավանդաբար տվյալները ստեղծվել են բազմազան պլանավորված տվյալների հավաքագրումների միջոցով (հաճախորդների հարցումներից մինչև գույքագրում), որոնք անցկացվել են ձեռնարկության ներքին պրոցեսների՝ արտադրության, գործառնությունների, վաճառքի, մարքեթինգային գործունեության շրջանակներում: Արդյունքում` ստացվող տվյալները օգտագործվել են հիմնականում գնահատման, կանխատեսման և որոշումների կայացման համար:

Սակայն այսօր մենք բախվում ենք տվյալների մեծ հոսքի հետ: Այժմ ձեռնարկություններին հասանելի տվյալների մեծ մասը չի ստեղծվում պլանավորված տվյալների հավաքագրման միջոցով, այլ փոխարենն առաջանում է ցանկացած հաղորդակցման, ձեռնարկությունների ներսում կամ դրանցից դուրս ընթացող գործընթացներից՝ աննախադեպ քանակով: Oրինակ՝ սոցիալական մեդիայի, շարժական սարքերի և ընկերության տեղեկատվական այլ աղբյուրների միջոցով յուրաքանչյուր ձեռնարկությանն այսօր հասանելի է չհամակարգված տվյալների մեծ քանակություն, որը ստեղծվում է առանց պլանավորման և կարող է ավելի ու ավելի շատ օգտագործվել նոր վերլուծական գործիքների միջոցով:

«Մեծածավալ տվյալների» գործիքների փաթեթները ընկերություններին թույլ են տալիս նոր կանխատեսումներ անել, ձեռնարկության գործունեության մեջ հայտնաբերել չնախատեսված համակարգային մոդելներ և բացահայտել արժեքի ստեղծման նոր աղբյուրներ: Այժմ ձեռնարկության տվյալների վերլուծությունը դարձել է յուրաքանչյուր բաժանմունքի կենսաղբյուր և ստրատեգիական կարևորության ակտիվ, որը մշակվում և կիրառվում է ժամանակի ընթացքում: Տվյալները յուրաքանչյուր ձեռնարկության գործունեության, շուկայում տարբերվելու և նոր արժեք ստեղծելու հարցերում կենսական մաս են կազմում:

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: