sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչու՞ կատարել բյուջետավորում

Շատերը կարծում են, որ բյուջետավորում պետք է կատարել այն ժամանակ, երբ առկա է դրամական միջոցների պակասորդ: Իրականում բյուջետավորում պետք է կատարել անընդհատ, անկախ այն հանգամանքից՝ Դուք շատ գումար ունեք, թե ոչ: Երբ սկսեք կատարել բյուջետավորում, այն Ձեզ համար սովորություն կդառնա :

Այս հղմամբ կարող եք գտնել բյուջետավորման ձևանմուշ, որը կարող եք փոփոխել և հարմարեցնել Ձեր բիզնեսի կարիքներին:

Ճիշտ կազմված բյուջեն կօգնի Ձեզ կատարել հետևյալը.

  1. Կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ

Բյուջետավորումը կօգնի Ձեզ պլանավորել Ձեր կարճաժամկետ ծախսերը, ինչպիսիք են՝ ամսական վճարումները, աշխատակիցների աշխատավարձերը, միջնաժամկետ ծախսերը, ինչպիսիք են՝ գործուղումները, և երկարաժամկետ ծախսերը, ինչպիսիք են՝ գույքի ձեռքբերումը և այլն:

Եթե Դուք ունեք այն բոլոր թվերը, որոնք ցույց են տալիս, թե առաջիկա ամսում որքան գումար եք ակնկալում ստանալ, դրանից որքանն եք ամսական ծախսում և որքանը խնայում, ապա դուք միշտ գիտեք, թե երբ է պետք քիչ ծախսել, երբ կարող եք կատարել մեծ ծախսեր, որպեսզի հասնեք Ձեր առջև դրված նպատակներին: Եթե Դուք գոհ չեք առկա թվերից, ապա, իմանալով դա, կկարողանաք ձեռնարկել քայլեր, որոնք կօգնեն բարելավել իրավիճակը, օրինակ՝ կատարել վարկային քարտերի մարումներ, որպեսզի Ձեր ամսական դրամական հոսքերը կրճատվեն, կամ Բիզնեսում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում կվաստակեք բավարար գումար բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար: Եվ, ամենակարևորը, կատարելով կանխատեսում՝ Դուք հնարավորություն կունենաք այս քայլերը ձեռնարկելու համար ընտրել լավագույն տարբերակը, քանի որ դրա համար կունենաք ժամանակ և առանց հապճեպ որոշում կայացնելու կկարողանաք ընտրություն կատարել:

  1. Կանխել ճգնաժամը

Եկեք ենթադրենք, որ անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի

անսպասելի ծախսեր. օրինակ՝ տեղի է ունեցել վթար, և Ձեր ապրանքները մատակարարող ավտոմեքենան վնասվել է, և չնայած որ դուք ունեք ավտոապահովագրություն, այն փակում է ծախսերի միայն մի մասը, իսկ մյուս մասը պետք է կատարեք Դուք:

Ինչպե̉ս կարող է բյուջեն օգնել Ձեզ կատարել այս ծախսերը և կարգավորել ստեղծված իրավիճակը:

Եթե Դուք նոր եք սկսել կատարել բյուջետավորում և դեռ չունեք կուտակած խնայողություններ, կամ Ձեր խնայողությունները արդեն իսկ սպառվել են այլ արտակարգ իրավիճակներում, ապա Ձեր բյուջեն կօգնի Ձեզ որոշելու, թե որ ծախսերն է հնարավոր հետաձգել և կատարել այս անսպասելի ծախսը:

Օրինակ՝ եթե Դուք վճարում եք Ձեր աշխատողների առողջական ապահովագրության վճարը տարեկան կտրվածքով, ապա կարող եք կատարել ընտրություն՝ վճարելով այն կես տարվա համար՝ դրանով իսկ ազատելով որոշակի կանխիկ գումար, և այն օգտագործել Ձեր ավտոմեքենայի ծախսերի համար: Այն դեպքում, եթե դա էլ բավական չէ Ձեր ծախսերը հոգալու համար, Դուք կարող եք նկատել, որ, եթե, օրինակ, պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր մատակարարների հետ հաջորդ մի քանի ամիսներին հետաձգված վճարման պայմանով աշխատելու մասին, ապա դրանով ևս կազատեք որոշակի կանխիկ գումար, կամ եթե կրճատեք սրճարանում կատարվելիք հանդիպումների հետ կապված ծախսերը, արդյունքում այստեղից ևս կունենաք որոշակի քանակությամբ ազատ միջոցներ:

  1. Առավելագույն արդյունք ստանալ Ձեր գումարներից

Յուրաքանչյուր շաբաթ Դուք աշխատում եք մոտավորապես 40 ժամ՝ հաշվի չառած այն ժամանակը, երբ պատրաստվում եք աշխատանքի գնալու համար, ծախսում եք աշխատավայր հասնելու համար, և այն ժամանակը, երբ Դուք ազատ եք, սակայն այնքան հոգնած եք, որ չեք կարող վայելել այն: Դուք շատ ժամանակ եք ծախսում աշխատելու, ապրելու միջոցներ ապահովելու համար, և բյուջետավորումը կօգնի Ձեզ հասկանալու, թե վերջապես որ ժամանակահատվածում կարող եք Ձեզ թույլ տալ արձակուրդ վերցնել և հանգստանալ՝ ծախսելով այն գումարները, որոնք կուտակել եք այդ նպատակով:

  1. Պլանավորել հիմնական փոփոխությունները

Ինչպես նշեցինք, բյուջեն թույլ է տալիս Ձեզ նախապես պատրաստվել այն մեծ ծախսերին կամ կյանքի անսպասելի փոփոխություններին, որոնք կարող են ազդել Ձեր բիզնեսի ֆինանսական վիճակի վրա: Եթե որոշեք բիզնեսի համար ձեռք բերել նոր գույք կամ ներդրում կատարել, Դուք հիմնավորված թվեր կունենաք այդպիսի որոշում կայացնելու համար՝ նախապես իմանալով, թե որքան ջանք է պահանջվում Ձեզանից այդպիսի փոփոխություններ կատարելու համար:

  1. Կուտակել և ունենալ ազատ գումարներ

Յուրաքանչյուր ամիս գումար կուտակելով՝ բյուջետավորումը ձեզ օգնում է հասնել ֆինանսական ազատության: Ունենալով ազատ դրամական միջոցներ՝ Դուք կարող եք, օրինակ, սկսել նոր բիզնես, այն վերաներդնել Ձեր գործող բիզնեսում կամ ձեռք բերել նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ: Բյուջետավորումը այս բոլոր նպատակների իրագործումը դարձնում է առավել իրատեսական:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: