sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Նպատակների սահմանում Ձեր բիզնեսի հաջողության համար

Ցանկացած ոլորտի բիզնեսի հաջողության համար կարևոր նշանակություն ունի նպատակների սահմանումը: Սահմանված նպատակները ուղորդում են Ձեր գործողությունները, հնարավորություն են տալիս ունենալ ձգտումներ և կանխատեսել Ձեր բիզնեսի հետագա հաջողությունները` դառնալով Ձեր բիզնեսի հաջողության չափման միավոր:

Նպատակներին հասնելու համար սահմանված ուղին կարող է օգնել որոշել` արդյո՞ք Դուք կարող եք հասնել Ձեր նպատակներին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ նպատակների սահմանումը էական նշանակություն ունի հաջողության հասնելու գործում, սակայն նրանց միայն 5%-ն է թղթին հանձնում իր նպատակները կամ գործողություններ իրականացնում դրանց հասնելու համար: Այս ամենի հիմնական մեղավորը վախն է հանդիսանում: Մարդիկ իրենց նպատակները գրառելու սովորություն չունեն, քանի որ վախենում են պատասխանատվություն կրելուց: Եթե սա է Ձեր խնդիրը, ապա հիշեք, որ նպատակները ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել, սակայն ցանկացած նպատակի իրականացման համար պետք է նախ քայլեր ձեռնարկել: Երբ Դուք սահմանեք և հասնեք Ձեր նպատակներին, դա Ձեզ ուժ կտա սահամնել Ձեր առջև նոր նպատակներ:

Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեզ նպատակների սահմանման գործընթացում:

Սահմանեք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ: Դուք կարող եք սահմանել շաբաթական, կիսամյակային, տարեկան և նույնիսկ եռամյա կամ հնգամյա նպատակներ: Կարճաժամկետ նպատակների սահմանման համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել երկարաժամկետ նպատակները: Արդյո՞ք գոյություն ունի գումարի կամ հաճախորդների սահմանված քանակ, որը ցանկանում եք ներգրավել որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Օրինակ, եթե Ձեր նպատակն է ունենալ տարեկան 10.000.000 դրամ եկամուտ, ապա պետք է կազմել մի ցանկ, որտեղ արտացոլված կլինեն այն բոլոր հոդվածները, որոնք տանում են Ձեր նպատակին: Եթե դժվարանում եք կազմել այդ ցանկը, ապա կարող եք դիմել մասնագետների, ընկերների կամ հարազատների օգնությանը: Ցանկը պատրաստելուց հետո բաժանեք նշված գործողությունները փոքր քայլերի և սկսեք գործել:

Սահմանե՛ք վերջնաժամկետ Ձեր նպատակների համար: «Մեծացնել վաճառքի ծավալները». սա իհարկե լավ նպատակ է, սակայն անորոշ է և հաջողությունը գնահատելու հնարավորություն չի ընձեռում: Փոփոխեք Ձեր նպատակները՝ դարձնելով դրանք կոնկրետ: Բոլոր նպատակները պետք է լինեն հստակ (ներգրավել նոր հաճախորդներ), չափելի (ներգրավել երեք նոր հաճախորդ) և ունենան ժամանակային սահմանափակումներ (ներգրավել երեք նոր հաճախորդ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը):

Մի՛ սահմանեք անհասանելի նպատակներ: Համոզվա՛ծ եղեք, որ Ձեր նպատակները հասանելի են: Անհասանելի կետին հասնելու ձգտում ունենալու դեպքում համոզվա՛ծ եղեք Ձեր պարտության հարցում:

Մի՛ ծուլացեք: Որոշ ձեռներեցներ մտադրված այնպիսի նպատակներ են սահմանում, որոնց հասնելը առանձնահատուկ ջանքեր չի պահանջում: Եթե Դուք նույնպես հեշտ նպատակներ եք սահմանում, ապա մարտահրավեր նետեք ինքներդ Ձեզ: Օրինակ, յուրաքանչյուր եռամսյակը մեկ նոր հաճախորդ ներգրավելու փոխարեն երկու կամ երեք հաճախորդ ներգրավելու նպատակ սահմանեք:

Եղե՛ք ակտուալ: Ձեր բոլոր քայլերը, որոնք Ձեր առավել կարճաժամկետ նպատակներն են, պետք է օգնեն Ձեզ հասնելու կոնկրետ մեկ նպատակի: Ուշադրությու՛ն դարձրեք այն նպատակներին, որոնք պարզապես զբաղեցնում են Ձեզ, և Ձեր բիզնեսին հաջողություն չեն խոստանում: Դուք անհրաժեշտ ջանքեր չեք գործադրի Ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար, եթե կարծում եք, որ Ձեր նպատակները իմաստ չունեն:

Եղե՛ք համբերատար և հետևողական: Եթե նպատակների սահմանման Ձեր համակարգը թվում է, թե չի աշխատում, որովհետև Դուք սահմանված ժամկետներում չեք կատարում այն ամենը ինչ գրում եք, ապա պետք չէ հիասթափվել և հանձնվել: Շարունակեք գրառել նպատակները առաջիկա ամիսների համար և կնկատեք՝ ինչպես է աստիճանաբար բարելավվում նպատակների սահմանման Ձեր հմտությունները:

Անդադա՛ր վերանայեք Ձեր նպատակները: Ձեր շաբաթական կամ այլ կարճաժամկետ նպատակները դրեք տեսանելի վայրում, օրինակ՝ աշխատասեղանին, համակարգչի կողքը կամ համակարգչի էկրանին, որպեսզի իմանաք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրանց հասնելու համար: Ամեն ամիս վերանայեք տարեկան նպատակները, ստուգելու համար՝ արդյոք ճիշտ ուղու վրա եք, թե՝ ոչ: Եթե Ձեր բիզնեսը կենտրոնացել է այլ բանի վրա, երբեք մի՛ վախեցեք փոփոխել Ձեր նպատակները, քանի որ ճկունությունը նպատակների սահմանման ամենագլխավոր բաղադրիչն է հանդիսանում:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: