sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Բեռների ապահովագրություն

Ինչու՞ ապահովագրել բեռը

Բեռների ապահովագրությունը փոխադրման ընթացքում բեռի անկանխատեսելի և հավանական իրադարձության հետևանքով առաջացած վնասի վերականգնման երաշխիք է:

Բեռների ապահովագրությունը թույլ է տալիս փոխհատուցել ֆինանսական վնասները, որոնք առաջացել են բեռնափոխադրման ընթացքում բեռի կորստի, վնասման կամ ոչնչացման հետևանքով այն պայմաններում, որոնք կախված չեն բեռի սեփականատերից:

Բեռների ապահովագրությունն ապահովում է բիզնեսի կայունություն և անխափան գործունեություն, այն ցանկացած ձեռնարկության ռիսկերի կառավարման համակարգի անբաժան մասն է:

Ապահովագրական ընկերությունը արագ և արդյունավետ կարգավորում է վնասներն ամբողջ աշխարհում:

Բեռի ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս: Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)

Հնարավոր է ապահովագրել ցամաքային, օդային, և այլ տրանսպորտի տեսակներով փոխադրվող ցանկացած գույքը (բեռը):

Օրինակ՝

  • արդյունաբերական մեքենաներ եւ տրանսպորտային սարքավորումներ
  • էլեկտրոնիկա, համակարգչային տեխնիկա
  • դեղորայք, օծանելիք և կենցաղային քիմիկատ
  • սնունդ(այդ թվում`պահանջելով համապատասխան ջերմաստիճանային վերահսկողություն)
  • ալկոհոլ և ծխախոտ
  • հեղուկ բեռներ
  • արժեքավոր բեռներ
  • ռազմական բեռներ
  • վտանգավոր բեռներ
  • ցուցանմուշներ, արվեստի գործեր

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)

Պայման «՝ պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար (ICC«A»)

Պայման «В»՝ պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման և վնասների համար (ICC«B»)

Պայման «՝ պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման համար (առանց վնասների

համար պատասխանատվության, բացառությամբ աղետի դեպքերի) (ICC«C»)

Կարող են նախատեսվել լրացուցիչ ռիսկեր, դրանք են.

  • ռազմական ռիսկեր
  • գործադուլի ռիսկեր

Նկարագրություն, առանձնահատկություններ և արժեք

  • բեռների ապահովագրության պայմանագրերը կնքվում են ստանդարտ երկու ամիս ժամկետով կամ փոխադրման տևողության ժամկետով:
  • բեռների ապահովագրությունը կարող է իրականացվել «Գլխավոր պայմանագրով», որը կնքվում է երկար ժամկետով (1 տարի և ավելի): Միասնական ապահովագրական սակագին ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար
  • պայմանագրով կարող է սահմանվել ոչ պայմանական չհատուցվող գումար` սովորաբար այն կիրառվում է ապահովագրական գումարից 0.5 %-ից 1%-ի սահմաններում:
  • բեռների ապահովագրությունը տրամադրվում է 0.3% - 4.0% սակագնով, որը հաշվարկվում է բեռի արժեքից և/կամ ներառում է փոխադրման և այլ ծախսերը: Օրինակ. կազմակերպությունը ցանկանում է ներմուծել 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ տնտեսական ապրանք Եվրոպայից Երևան ցամաքային երթուղով, «Պայման A» ռիսկի կիրառմամբ բեռի ապահովագրության պայմանագրի ձեռք բերման արժեքը կլինի` ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ = ԲԵՌԻ ԱՐԺԵՔ (30,000 ԱՄՆ դոլար) * 0.3% = 90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը

  • իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեն, ՀՎՀՀ, բանկային տվյալներ (վավերապայմաններ)
  • բեռների ապահովագրության լրացված հարցաթերթիկ կամ հայտարարագիր (տրամադրում է Ապահովագրական ընկերությունը)
  • բեռի ինվոյս և/կամ բեռի արժեքը հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեն

Գործողություններ պատահարի դեպքում

  • չմատնվել խուճապի
  • հնարավորության դեպքում ձեռնարկել միջոցներ բեռը փրկելու կամ հնարավոր վնասը նվազեցնելու համար
  • անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
  • չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

  • բեռի ապահովագրության պայմանագիր
  • բեռնափոխադրման ամփոփագիր (CMR)
  • բեռի ինվոյս
  • ծովային փոխադրման դեպքում` նավային ակտ
  • ՃՏՊ-ի դեպքում՝ ոստիկանության տեղեկանք և այլն

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Ինչու՞ ապահովագրել բեռը


Բեռների ապահովագրությունը փոխադրման ընթացքում բեռի անկանխատեսելի և հավանական իրադարձության հետևանքով առաջացած վնասի վերականգնման երաշխիք է:


Բեռների ապահովագրությունը թույլ է տալիս փոխհատուցել ֆինանսական վնասները, որոնք առաջացել են բեռնափոխադրման ընթացքում բեռի կորստի, վնասման կամ ոչնչացման հետևանքով այն պայմաններում, որոնք կախված չեն բեռի սեփականատերից:


Բեռների ապահովագրությունն ապահովում է բիզնեսի կայունություն և անխափան գործունեություն, այն ցանկացած ձեռնարկության ռիսկերի կառավարման համակարգի անբաժան մասն է:


Ապահովագրական ընկերությունը արագ և արդյունավետ կարգավորում է վնասներն ամբողջ աշխարհում:


Բեռի ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս:
Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)


Հնարավոր է ապահովագրել ցամաքային, օդային, և այլ տրանսպորտի տեսակներով փոխադրվող ցանկացած գույքը (բեռը):


Օրինակ՝


  • արդյունաբերական մեքենաներ եւ տրանսպորտային սարքավորումներ
  • էլեկտրոնիկա, համակարգչային տեխնիկա
  • դեղորայք, օծանելիք և կենցաղային քիմիկատ
  • սնունդ(այդ թվում`պահանջելով համապատասխան ջերմաստիճանային վերահսկողություն)
  • ալկոհոլ և ծխախոտ
  • հեղուկ բեռներ
  • արժեքավոր բեռներ
  • ռազմական բեռներ
  • վտանգավոր բեռներ
  • ցուցանմուշներ, արվեստի գործեր

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)


Պայման «՝ պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար (ICC«A»)


Պայման «В»՝ պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման և վնասների համար (ICC«B»)


Պայման «՝ պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման համար (առանց վնասների


համար պատասխանատվության, բացառությամբ աղետի դեպքերի) (ICC«C»)


Կարող են նախատեսվել լրացուցիչ ռիսկեր, դրանք են.


  • ռազմական ռիսկեր
  • գործադուլի ռիսկեր

Նկարագրություն, առանձնահատկություններ և արժեք


  • բեռների ապահովագրության պայմանագրերը կնքվում են ստանդարտ երկու ամիս ժամկետով կամ փոխադրման տևողության ժամկետով:
  • բեռների ապահովագրությունը կարող է իրականացվել «Գլխավոր պայմանագրով», որը կնքվում է երկար ժամկետով (1 տարի և ավելի): Միասնական ապահովագրական սակագին ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար
  • պայմանագրով կարող է սահմանվել ոչ պայմանական չհատուցվող գումար` սովորաբար այն կիրառվում է ապահովագրական գումարից 0.5 %-ից 1%-ի սահմաններում:
  • բեռների ապահովագրությունը տրամադրվում է 0.3% - 4.0% սակագնով, որը հաշվարկվում է բեռի արժեքից և/կամ ներառում է փոխադրման և այլ ծախսերը: Օրինակ. կազմակերպությունը ցանկանում է ներմուծել 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ տնտեսական ապրանք Եվրոպայից Երևան ցամաքային երթուղով, «Պայման A» ռիսկի կիրառմամբ բեռի ապահովագրության պայմանագրի ձեռք բերման արժեքը կլինի` ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ = ԲԵՌԻ ԱՐԺԵՔ (30,000 ԱՄՆ դոլար) * 0.3% = 90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը


  • իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեն, ՀՎՀՀ, բանկային տվյալներ (վավերապայմաններ)
  • բեռների ապահովագրության լրացված հարցաթերթիկ կամ հայտարարագիր (տրամադրում է Ապահովագրական ընկերությունը)
  • բեռի ինվոյս և/կամ բեռի արժեքը հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեն

Գործողություններ պատահարի դեպքում


  • չմատնվել խուճապի
  • հնարավորության դեպքում ձեռնարկել միջոցներ բեռը փրկելու կամ հնարավոր վնասը նվազեցնելու համար
  • անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
  • չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը


  • բեռի ապահովագրության պայմանագիր
  • բեռնափոխադրման ամփոփագիր (CMR)
  • բեռի ինվոյս
  • ծովային փոխադրման դեպքում` նավային ակտ
  • ՃՏՊ-ի դեպքում՝ ոստիկանության տեղեկանք և այլն



Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: