sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
ԿԱՍԿՈ պայմանագիր

Ինչու՞ ապահովագրել սեփականությունը

Նույնիսկ փոքր ավտոպարկի սպասարկումը անկանխատեսելի է՝ ավտոմեքենաների հետ վթարներ են պատահում, դրանք առևանգում են, դրանց շահագործման ընթացքում, հնարավոր է, մարդկանց վնասներ պատճառվեն: Կորպորատիվ ապահովագրությունը ընկերության ֆինանսական կայունության ապահովման և անկանխատեսելի ֆինանսական ծախսերի փոխհատուցման առավել արդյունավետ միջոցն է:

Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)

ԿԱՍԿՈ-ն կամավոր ապահովագրության տեսակ է, որի միջոցով ապահովագրվում է ավտոմեքենան և/կամ դրանում տեղակայված լրացուցիչ սարքավորումների ոչնչացումը կամ վնասումը

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)

Ֆիզիկական վնաս, որն արդյունք է`

  • վթարի (ՃՏՊ)
  • ալ շարժական կամ անշարժ առարկաների վայր ընկնելու (ծառերի, ձյան, սառույցի)
  • տարերային աղետի (փոթորիկ, մրրիկ, հեղեղում, ջրհեղեղ, կարկուտ,ստորերկրյա ջրերի կողմից առաջացած փլվածք)
  • հրդեհի, պայթյունի
  • կորուստ (առևանգում)
  • Վարորդների և ուղղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն
  • Քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն

ԿԱՍԿՈ պայմանագրի առանձնահատկությունները

  • Պայմանագիրը կնքվում է սովորաբար 1 տարի ժամկետով, սակայն կարող է կնքվել 3, 6 կամ 9 ամիս ժամկետով:
  • Կասկո ապահովագրության պայմանագրի գինը կախված է ավտոմեքենայի շուկայական արժեքից, որի նկատմամբ կիրառվում է սակագին:
  • Պայմանագրի գործողության տարածքը սահմանվում է պայմանագրով: Սովորաբար ներառում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքները: Ցանկության դեպքում հնարավոր է ընդլայնել ծածկույթը՝ հավելյալ վճարի դիմաց:
  • Պայմանագրով կարող է նախատեսվել չհատուցվող գումար, որը թույլ է տալիս ապահովագրել մեքենան մատչելի գնով:

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը

  • տեխնիկական անձնագիր
  • իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեն, ՀՎՀՀ, բանկային տվյալներ (վավերապայմաններ)
  • մեքենայի լիազորված տիրապետողների անձնագրի, վարորդական վկայականի պատճեն (անհրաժեշտության դեպքում)
  • մի քանի ավտոմեքենա ապահովագրելու դեպքում՝ մեքենաների ցանկը` համապատասխան արժեքներով

Գործողություններ պատահարի դեպքում

  • չմատնվել խուճապի
  • անմիջապես կանգնեցնել ավտոմեքենան և միացնել վթարային լուսային ազդանշանը
  • չտեղաշարժել ավտոմեքենան և պատահարի հետ կապված առարկաները
  • չլքել պատահարի վայրը
  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար
  • անհապաղ հայտնել տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
  • երթևեկելի մասը ազատելու կամ տուժածներին Ձեր ավտոմեքենայով հիվանդանոց փոխադրելու անհրաժեշտության դեպքում նախապես վկաների ներկայությամբ լուսանկարել (թեկուզ հեռախոսով) ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված առարկաները, հետքերը
  • չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակը (հնարավոր է ներկայացնել պատճենը, եթե ԱՄ-ն վարկով է)
  • պետական գրանցման վկայականի բնօրինակը
  • անձնագիր
  • սեփականատիրոջ շահերը ապահովագրական ընկերությունում ներկայացնելու լիազորագիր՝ գլխավոր տնօրենի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով
  • արձանագրության և որոշման պատճենները կամ վարչական իրավախախտման սահմանումը
  • ՃՏՊ-ի ժամանակ մեքենան վարողի վարորդական վկայականը

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: