sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Քաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրելու անհրաժեշտություն

Գործունեություն ծավալելիս ցանկացած ընկերություն կրում է չկանխատեսված հանգամանքների և պատահարների տեղի ունենալու ռիսկը, որոնց հետևանքով կարող է տուժել երրորդ անձանց գույքը, կյանքը կամ առողջությունը:

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ քաղաքացու անձին (առողջությանը կամ կյանքին) և քաղաքացու կամ իրավաբանական անձի գույքին վնաս պատճառած անձը պարտավոր է հատուցել պատճառված վնասը ողջ ծավալով:

Գործնականում քիչ չեն դեպքերը, երբ ջրի չնչին արտահոսքը վերածվում է ահռելի ծախսերի՝ կապված վնասված տարածքների վերանորոգման, ջրից վնասված սարքավորումները և կահույքը նորով փոխարինելու հետ: Հրդեհը նույնպես կարող է հսկայական ծախսերի պատճառ հանդիսանալ՝ կապված այլ անձանց գույքի արժեքի հատուցման, ինչպես նաև տուժածների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ:

Ցավոք, իրադարձությունները, որոնք կարող են հանգեցնել կյանքին կամ գույքին վնաս պատճառելուն, սահմանափակված չեն միայն հրդեհով կամ ջրի արտահոսքով, և քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը պարզապես անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից ընկերության համար` հաշվի առնելով ռիսկերի բազմազանությունը:

Հուսալի ապահովագրություն գործունեության տարբեր տեսակների համար

Պատասխանատվության ապահովագրությունը կարող է ձեռք բերվել, օրինակ, հետևյալ տեսակների գործունեություն իրականացնելու դեպքում.

  • անշարժ գույքի օբյեկտների կառավարում, տիրապետում, շահագործում ինչպես անձնական, այնպես էլ վարձակալության հանձնման նպատակով,
  • վարձակալված տարածքների շահագործում
  • բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարում
  • մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում, գործարքառուի (ավտոդիլերի) գործունեություն
  • հասարակական սննդի մատակարարում
  • հյուրանոցների գործունեություն
  • հասարակական միջոցառումների կազմակերպում և իրականացում (ցուցահանդեսներ, համերգներ և այլն)
  • ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրություն և իրացում
  • պահնորդային ծառայություններ
  • ֆիթնես կենտրոնների, սպորտային համալիրների և լողավազանային համալիրների ծառայություններ

Գործունեության տեսակները չեն սահմանափակվում վերը նշված ցուցակով: Հայտնեք ապահովագրական ընկերության մասնագետին Ձեր ծավալած գործունեության մասին, և Ձեզ կառաջարկվի հենց Ձեր բիզնեսի համար ապահովագրության ամենաօպտիմալ տարբերակը:

Ապահովագրական ծածակույթի ծավալը

Պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ստանդարտ ծածկույթը ներառում է պատասխանատվություն.

  • երրորդ անձանց գույքին պատճառված վնասի համար
  • երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար

Լրացուցիչ կարող են ապահովագրվել.

  • դատական և իրավաբանական խորհրդատվության համար ծախսերի առաջացման ռիսկերը
  • շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկերը

Կախված ձեռնարկատիրության գործունեության առանձնահատկություններից` ապահովագրողը կառաջարկի առավել օպտիմալ ապահովագրական ծածկույթ:

Որքա՞ն արժե ապահովագրությունը

Ապահովագրության արժեքը կախված է մի շարք գոծոններից.

  • գործունեության տեսակից և առանձնահատկություններից
  • գործունեության ծավալից
  • պահանջվող ապահովագրական գումարից (հատուցման առավելագույն սահմանաչափից),
  • գործունեության իրականացման տարածքից, օբյեկտի առանձնահատկություններից,
  • ապահովագրության ժամկետից
  • այլ գործոններից:

Պայմանագիր կնքելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերությանը, լրացնել ընկերության կողմից տրամադրված հարցաթերթիկը: Ապահովագրության ընկերության աշխատակիցը կտրամադրի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը կարող է տարբեր լինել պատասխանատվության ապահովագրության տարբեր պայմանագրերի դեպքում:

Գործողություններ պատահարի դեպքում

  • անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
  • ձեռնարկել միջոցներ հնարավոր վնասը նվազեցնելու համար
  • չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու

Ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կախված է տեղի ունեցած իրադարձության բնույթից, ապահովագրված պատասխանատվության տեսակից, պայմանագրի պայմաններից:

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: