sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ամպային մոդելների արժեքները

Ձեռնարկության համար նախատեսված ծրագրային ապահովման լավագույն տարբերակ գտնելը կախված է շատ գործոններից։ Իբրև որոշում կայացնող՝ դուք պետք է լավ պատկերացում ունենաք բոլոր տարբերակների մասին և ընտրեք ձեր կազմակերպությանն ամենահարմար տարբերակը։

Ծրագրային ապահովումն ընտրելիս կարևոր գործոն է արժեքը։ Զանազան տարբերակների համար արժեքի որոշումը կարող է դժվար լինել։ Ձեր կազմակերպությունում գտնվող լուծումների համար արտոնագրման ծախսերը կարող են ավելի քիչ թվալ, քան ամպային տեխնոլոգիայով աշխատող ծրագրային ապահովման արտոնագրումը։ Սակայն Ձեր կազմակերպությունում գտնվող ծրագրային ապահովումը ենթադրում է նաև համապատասխան մարդկանց և ենթակառուցվածքի առկայություն, որ անհրաժեշտ են ծրագրային ապահովումը տեղադրելու և սպասարկելու համար։

Ենթակառուցվածքը ներառում է անվտանգությունը, բարձր հասանելիությունը, ռեզերվային արխիվացումը և վերականգնումը, ինչպես նաև վերականգնումն աղետի դեպքում։ Այն նաև ընդգրկում է տվյալների կենտրոնի համար անհրաժեշտ տարածքը, հովացման համակարգերը և էներգիայի պահեստավորումը։

Ձեռնարկության համար նախատեսված ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի մասին ամբողջովին պատկերացում կազմելը կարող է դժվար լինել։ Ենթակառուցվածքի բնույթն ամպային տեխնոլոգիաներին անցնելու հիմնական պատճառներից է. շատ հեշտ է հաշվել ամպային հիմքով աշխատող ծառայության արժեքը։ Ամպային տեխնոլոգիայով աշխատող ծրագրային ապահովման արժեքը սովորաբար հաշվվում է ըստ օգտագործողների թվի, և ենթակառուցվածքի բեռն ընկնում է ամպային հիմքով ծրագրային ապահովում մատուցող ընկերության վրա։

Կազմակերպությունում գտնվող ծրագրային ապահովման դեպքում արժեքի հաշվումը լավ հաշվարկված ենթադրություն է։ Նախնական հաշվարկներով կարող եք ստանալ մի արժեք, սակայն հետո կպարզվի, որ հաշվի չէիք առել աղետի հնարավորությունը, որի ժամանակ տվյալների կենտրոնը ամբողջովին զրկվում է էլեկտրաէներգիայից։ Այս դեպքում հարկավոր կլինի նախատեսել աշխարհագրորեն առանձնացված մեկ այլ տվյալների կենտրոն՝ տվյալների ամբողջականության քաղաքականությանը համապատասխանելու համար։ «Ծրագրային ապահովումն՝ ինչպես ծառայություն» մոդելի դեպքում արժեքի հաշվարկը պարզ է և հստակ, իսկ ենթակառուցվածքների սպասարկման բեռն ամբողջովին ընկնում է ծառայություն առաջարկող ընկերությունների, ինչպես օրինակ՝ Microsoft-ը, Amazon-ը կամ Google-ը ։

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: