sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հեղինակային իրավունք

Ի՞ՆՉ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ Ո՞ՐՈՆՔ ԵՆ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքները, որոնք ծագում են ստեղծագործության ստեղծման փաստով: Հեղինակային իրավունքով պահպանվում են հետևյալ ստեղծագործությունները՝ գրական, գիտական ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը, քարտեզները, նախագծերը, էսքիզները, արվեստի ցանկացած ոլորտի ստեղծագործությունները, ինչպես նաև ածանցյալ ստեղծագործությունները (այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները) և ստեղծագործությունների ժողովածուները։

Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

Հեղինակն այն անձն է, ում ստեղծագործական գործունեության արդյունքում ստեղծվել է ինչ-որ ստեղծագործություն: Այսինքն, անձը համարվում է հեղինակ ստեղծագործության ստեղծման ուժով և վերջինիս հեղինակ համարելու համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:

Ո՞ՐՆ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են դրա հեղինակին և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։ Այդ իրավունքներն են՝

  • ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունք)
  • ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու իրավունքը (հեղինակի անվան իրավունք)
  • ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք)
  • ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու իրավունքը (հրապարակման իրավունք)
  • ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու իրավունքը (հետկանչի իրավունք)

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Գույքային իրավունքներին տիրապետող անձն իրավունք ունի օգտագործել իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև՝ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`

  • ստեղծագործության վերարտադրումը ու տարածումը
  • ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը կամ դրանց փոխատվությունը (բայց ոչ դրանց օտարումը)
  • ստեղծագործության թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը
  • ստեղծագործության հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը ու ցուցադրումը, հեռարձակումը, վերահեռարձակումը հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով
  • ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը։

Ի՞ՆՉ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ծառայողական ստեղծագործություններ են համարվում այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են գործատուի ծառայողական առաջադրանքով։ Այս դեպքում աշխատողը համարվում է այդ ստեղծագործության հեղինակ, սակայն գույքային իրավունքները պատկանում են գործատուին։ Գործատուն ծառայողական ստեղծագործությունը կարող է օգտագործել առանց սահմանափակման և հեղինակին վարձատրություն վճարելու, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով ստեղծագործությունն օգտագործելու այլ պայմաններ նախատեսված չեն։

Ի՞ՆՉ Է ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հարակից իրավունքները զգալիորեն նման են հեղինակային (գույքային) իրավունքին, սակայն որոշ չափով զիջում են դրանց ծավալով։ Հարակից իրավունքներ ունեն՝

  • ստեղծագործություն կատարողը (երգի, պարի, բեմադրության, ասմունքի և այլ միջոցներով)՝ կատարման նկատմամբ
  • ստեղծագործություն հրատարակողը՝ հրատարակչական ձևավորումների նկատմամբ
  • հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողը (պրոդյուսերը)` հնչյունագրի կամ ֆիլմի նկատմամբ
  • տվյալների բազա պատրաստողը՝ այդ բազայի նկատմամբ
  • հաղորդումը հեռարձակող կազմակերպությունը՝ հաղորդման նկատմամբ
  • գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո անտիպ ստեղծագործությունը հրապարակողը՝ ստեղծագործության նկատմամբ
  • քննադատական կամ գիտական հրատարակության հեղինակը՝ այդ հրատարակության նկատմամբ

Հարակից իրավունքները որպես կանոն գործում են 50 տարի ժամկետով (տվյալների բազային դեպքում՝ 15 տարի)

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: