sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Թվային փոխակերպումը և ծախսերի նվազեցումը

Շատ կազմակերպություններ արդեն հետ են մնացել՝ թվային բիզնեսում ներդրում կատարելու տեսանկյունից։ Տնտեսական աճի դանդաղեցման հեռանկարը ավելի է խոչընդոտում այս կազմակերպությունների՝ ներդրումներ կատարելու հնարավորությանը։ Ահա երեք բան, որ յուրաքանչյուր բիզնես ղեկավար պետք է իմանա թվային բիզնեսի ծախսերի մասին.

Թվայնացումը նպաստում է ծախսերի նվազեցմանը. հեռատես ձեռնարկությունները ծախսերի նվազեցման համար օգտագործում են թվային հարթակները, ավտոմատացումը և ալգորիթմերը։ Հարթակները կարող են օգտագործվել առաքման ժամկետները կրճատելու, նոր ապրանքները և ծառայությունները շատ ավելի էժան թեստավորելու, մի շարք այլ ոլորտներում՝ մարդկային ռեսուրսներից և մատակարարման շղթայից մինչև հետազոտություն և զարգացում, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերություններում արդյունավետության բարձրացման համար։ Մակքինզին հաղորդում է, որ թվային աշխատանքի հարթակները կարող են բարձրացնել արտադրության ծավալները 9%-ով և նվազեցնել աշխատակիցների հետ կապված ծախսերը 7%-ով։ Լայնածավալ տվյալների (Big Data) վերլուծությունները կարող են ծախսերի զգալի կրճատում ապահովել առողջապահության ոլորտում և կառավարությունում, և նույնիսկ ավելի մեծ օգուտ տալ առողջության, արդյունավետ հանրային ծառայությունների և բարելավված կյանքի որակի տեսքով։

Նորարարություններում կատարված ներդրումներն իրենց արդարացնում են արդյունավետությամբ. տեղեկատվական տեխնոլոգիաներում բարելավումները փոխում են գործառնական ծախսերի վրա խնայելու ավանդական մոտեցումը։ Այսօր գործառնական ծախսերը զբաղեցնում են համաշխարհային ՏՏ բյուջեների մեծ մասը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 57%-ը։ Հետաքրքիր է, որ ծախսերի 16%-ն է թիրախավորում բիզնես նորարարությունը, սակայն հեռատես ՏՏ ղեկավարները տեղադրում են տեխնոլոգիական լուծումներ՝ գործառնական և այլ ծախսերը կրճատելու նպատակով։ Ամբողջ աշխարհում կառավարությունները ևս սկսում են գիտակցել նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունքում ծախսերի հսկայական նվազումը։ Միացյալ Թագավորությունը, օրինակ, հաշվարկել է, որ Gov.uk կայքը խնայել է £42 միլիոն ($63 միլիոն)՝ կրճատելով սպասելաժամանակը և նվազեցնելով ծախսերը։ Ծախսերի խնայման հաջորդ հսկայական ալիքը առաջ է գալիս ավտոմատացման շնորհիվ։ Ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ընդհանուր առմամբ $60 միլիարդ խնայողության պատճառ կդառնան ԱՄՆ ձեռնարկություններում։

Աշխատուժին պատրաստե՛ք ապագային թվային գրագիտության միջոցով. քանի որ ռոբոտաշինությունը և ավտոմատացումը շարունակում են իրենց մուտքը աշխատավայրեր, մասնավոր և հանրային ոլորտների առաջնորդները պետք է համագործակցեն՝ ապահովելու գործարար և աշխատանքային միջավայրերի ներդաշնակությունը։ Տեխնոլոգիան ավելի արագ է զարգանում, քան այն փորձառությունը, որն անհրաժեշտ է այն օգտագործելու համար։ Սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ աշխատուժի համար: Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը թվայնացումը կփոխարինի միջին օղակի մինչև 12 միլիոն աշխատակիցների։ Զարգացումն արագացնելու և արդյունավետությունը խթանելու նպատակով պետք է ունենալ ավելի լայն տեսադաշտ՝ խթանելով թվային գրագիտությունը, մեծացնելով թվային գործիքների վերաբերյալ տեղեկացվածությունը և խրախուսելով հաճախորդների և աշխատակիցների կողմից դրանց օգտագործումը։

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: