sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Թվային մտածողությունն իբրև ռազմավարություն

Թեև շատ բիզնեսներ արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործում են թվային տեխնոլոգիաները, պետք է հաշվի առնել, որ թվային բիզնեսը միայն տեխնոլոգիաների օգտագործումը չէ, այն բիզնես մարտահրավերները լուծելու մտածելակերպ է։ Ձեր թվային ռազմավարությունը Ձեր բիզնես ռազմավարությունն է։ Ստորև ներկայացված են երեք կարևոր քայլեր, որ կազմակերպությունները պետք է իրականացնեն՝ թվային բիզնես դառնալու համար։

1. Որդեգրե՛ք «նախ՝ թվայինը» մտածողությունը. թվային բիզնես դառնալու առաջին քայլերից մեկը «նախ՝ թվայինը» մտածելակերպը որդեգրելն է։ Երբ կազմակերպության բոլոր անդամները գիտեն՝ ինչ է հնարավոր անել թվային տեխնոլոգիաների միջոցով, բիզնեսը կարող է ավելի արագ արձագանքել և մատուցել անհատական մոտեցում, ինչը և հաճախորդները հիմա ցանկանում են տեսնել։ «Նախ՝ թվայինը» մտածողությունը բոլոր աշխատակիցներին մղում է թվային նորարարության դաշտ։ Չնայած նրան, որ ՏՏ-ն գործընթացի կարևոր մաս է հանդիսանում, մարքեթինգի և վաճառքի բաժինն է, որ գլխավորում է թվային փոխակերպումը: Որքան ավելի հաջողությամբ կազմակերպությունը կարողանա թվային աշխատավայր կառուցել, այնքան ավելի հավանական է, որ նման կազմակերպությունը կգրավի տաղանդավոր մասնագետների և կկարողանա զարգացնել թվային-մտածողության մշակույթը՝ աջակցելով իրենց բիզնեսի վերափոխմանը։

2. Վերաիմաստավորե՛ք բիզնեսը. Թվային փոխակերպումն ավելին է, քան պարզապես անալոգային գործընթացները թվայնացնելը. այն բիզնեսից պահանջում է ամբողջովին վերաիմաստավորել իր գործառույթները ժամանակակից աշխարհում։ Գործընթացը նաև ներառում է հաճախորդների փորձի վերաիմաստավորում՝ հասկանալու համար, թե ինչ փորձառություն ունեն մարդիկ Ձեր կազմակերպության հետ իրենց կյանքի տարբեր փուլերում։ Բիզնեսները պետք է վերագնահատեն իրենց գործընթացները ոչ միայն արդյունավետության մեծացման և ծախսերի խնայման, այլև շուկա մտնելու համար պահանջվող ժամանակի կրճատման և բիզնեսի տարբերակման համար։ Այս ամենի շնորհիվ բազմաթիվ կազմակերպություններ փոխել են իրենց բիզնես մոդելները, վերասահմանել իրենց ոլորտները և օգտագործել շուկայի նոր հնարավորությունները։

3. Զուգորդե՛ք ամեն ինչ. կազմակերպության միջոցով մարդկանց, գործընթացները, իրերն ու տվյալներն իրար կապելը թվային բիզնեսի հիմնաքարերից է։ Հենց սա է, որ թույլ է տալիս կազմակերպություններին գտնել նախկինում չօգտագործված պատկերացումներ և փոխել մարդկանց փորձառությունը։ Այս գործակցությունն ամենուրեք է։ Երբ ամեն ինչ զուգորդված է՝ հետազոտությունից և զարգացումից, մարքեթինգից ու վաճառքներից մինչև վերջին օղակը՝ հաճախորդը, ապա բիզնեսները ոչ միայն ավելի ճկուն և լավ տեղեկացված են, այլև կարող են ձևափոխել իրենց և հաճախորդների հետ իրենց հարաբերությունները։

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: