sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Արտահանման մասին որոշում

Դուք հիմնել եք բիզնես, որն արդեն բավականին երկար ժամանակ հաջողությամբ գործում է, ճանաչված է տեղական շուկայում, ապահովում է վաճառքի մեծ ծավալներ, սակայն տեղական փոքր շուկան թույլ չի տալիս ընդլայնել Ձեր գործունեությունը: Ուրեմն զարգացման նոր ուղիներ փնտրելու և Ձեր ապրանքը կամ ծառայությունը միջազգային շուկաներին հասանելի դարձնելու ժամանակն է:

Մուտքը միջազգային շուկա հնարավոր է ապրանքի կամ ծառայության արտահանման միջոցով: Արտահանումը կարող է խթանել շրջանառությունը և նորամուծություններ կատարելու անհրաժեշտություն ստեղծել ապրանքը նոր շուկայի կարիքներին համապատասխանեցնելու համար: Այն նաև նվազեցնում է միայն մեկ շուկայում գործելու ռիսկերը, քանի որ տեղաբաշխելով վաճառքները տարբեր երկրներում կամ մարզերում՝ դուք ապահովագրում եք Ձեզ տարբեր տնտեսությունների անկումների և վերելքների արդյունքում առաջացող անկայունությունից:

Որոշեք արտահանման շուկան

Եթե արդեն արտահանելու որոշում եք կայացրել, ապա պետք է ընտրեք այն շուկան, ուր ցանկանում եք արտահանել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Շատերն արտահանման երկիրը ընտրելիս դիտարկում են միայն զարգացած երկրները, որտեղ շուկան բավականին մեծ է, և սպառողների եկամուտները բավականին բարձր են, մինչդեռ արտահանվող երկիրը ընտրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել՝

  • տվյալ երկրի կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, աշխատուժի կրթվածության մակարդակը և ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը
  • երկրի ներքին պահանջարկի կառուցվածքը, որակական հատկանիշները, չափը և զարգացման հեռանկարները
  • երկրի ներքին մրցակցությունը, մրցակիցների թիվը և նրանց առավելությունները Ձեր նկատմամբ, մրցակիցների և հաճախորդների միջև փոխհարաբերությունները
  • չնախատեսված պարագաները, ինչպես օրինակ՝ գործադուլները, պատերազմները, արագ զարգացող նորարարությունները, տարադրամի տատանումները

Շուկայի ուսումնասիրություն

Շուկայի ուսումնասիրությունն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը նվազեցնելու և հաջողության հասնելու հավանականությունը բարձրացնելու նպատակով:

Շուկայի ուսումնասիրություն կատարելիս և թիրախային շուկան ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

  • Որքա՞ն է Ձեր կողմից ընտրված շուկայի չափը և տվյալ ապրանքի կամ ծառայության պահանջարկը շուկայում
  • Ինչպե՞ս կարող են թիրախային շուկայի կրոնական կամ մշակութային հայացքները և սովորույթներն ազդել ապրանքի պահանջարկի կամ սպառման վրա
  • Հաշվի՛ առեք շուկայի ժողովրդագրական տվյալները (բնակչությունը երիտասա՞րդ է, թե՞ ծերացող:
  • Ինչպիսի՞ն է շուկայի աշխարհագրական կառուցվածքը: Կա՞ն արդյոք հատուկ քաղաքներ/մարզեր, որոնց վրա պետք է կենտրոնացնեք Ձեր ուշադրությունը: Հավանաբար Դուք չեք սկսի արտահանել մեծ երկրների միանգամից բոլոր քաղաքներ
  • Որքանո՞վ է հեշտ մուտք գործել տվյալ շուկա: Կա՞ն արդյոք յուրահատուկ խոչընդոտներ, որոնց հնարավոր է հանդիպեք արտահանելիս
  • Ո՞վքեր են Ձեր հիմնական մրցակիցները: Կարո՞ղ է արդյո՞ք Ձեր ապրանքը կամ ծառայությունը մրցել տեղական ապրանքների կամ ծառայությունների հետ:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: