sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձևաթերթ

Ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունն օգնում է բացահայտել կազմակերպության հաջողությունների պատճառները, ինչպես նաև աշխատանքում տեղ գտած թերությունները և հնարավորություն է տալիս նշել հետագա տնտեսական գործունեության բարելավման ուղիները: Ֆինանսական հաշվետվության արտաքին օգտագործողներն ամբողջ աշխարհում հանդիսանում են ներդրողները, վարկատուները, մատակարարները, աշխատողները և այլ առևտրային կապակցված կողմեր, հաճախորդները, կառավարությունները և այլ հետաքրքրված անձիք: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ֆիանանսական հաշվետվության տեղեկատվության միջոցով բավարարել իր պահանջները: Ֆինանսական հաշվետվությունների բոլոր տարրերը փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ, որպես կանոն, արտացոլում են միևնույն տնտեսական գործառությունների ու երևույթների տարբեր կողմերը:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ֆինանսական հաշվետվությունների երեք ամենակարևոր տեսակներից մեկն է: Ի տարբերություն մյուս հաշվետվությունների, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ներդրողներին հնարավորություն է տալիս նաև տեսնել կազմակերպության վաճառքի ծավալները և զուտ եկամուտի չափը: Այս հաշվետվությունը հայտնի է նաև «եկամուտ-ծախս հաշվետվություն» անվանմամբ: Ֆինանսական կատարողականը գնահատվում է՝ հաշվի առնելով գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացվող եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ցույց է տալիս կազմակերպության եկամուտներն ու ծախսերը որոշակի հաշվետու ժամանակահատվածի համար: Հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Եթե հաշվետու տարվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, ապա միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը` ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Նոր ստեղծված կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման պահից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

Առանձնահատկությունները.

  • Ներբեռնել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձևաթերթը մեկ անգամ և հնարավորություն ստանալ օգտագործել այն նորից ու նորից
  • Ձևաթերթն իր մեջ ներառում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն կազմելու համար անհրաժեշտ հիմնական տարրերը
  • Ձևաթերթը կարող է ամբողջովին հարմարեցվել Ձեր կարիքներին՝ Դուք կարող եք ավելացնել և/կամ հեռացնել տարրեր կամ փոխել ձևաչափը

Ձևաթերթն օգտագործելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է մուտքագրել Ձեր տվյալները և զուտ եկամուտը ավտոմատ կերպով կհաշվարկվի:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: