sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ֆինանսական տերմիններ

Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է, որից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք դեպի կազմակերպություն: Ակտիվները լինում են ընթացիկ և ոչ ընթացիկ: Ընթացիկ ակտիվները կարող են վերածվել կանխիկի մեկ տարվա ընթացքում:

Ոչ ընթացիկ ակտիվները կարող են վերածվել կանխիկի մեկ տարուց ավելի ժամկետում:

Անվնասաբերության կետը այն կետն է, որում եկամուտները հավասարվում են ծախսերին, և կազմակերպությունը շահույթ չի ստանում:

Անուղղակի ծախսերը Ձեր արտադրանքի կամ ծառայության ստեղծմանը անուղղակիորեն առնչվող ծախսերն են, օրինակ՝ էլեկտրաէներգիան:

Ապրանքանյութական պաշարները հումքանյութերն են, անավարտ արտադրանքը կամ պատրաստի արտադրանքը, որոնք համարվում են կազմակերպության ակտիվների մի մաս:

Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը ներկայացնում է բիզնեսի ներկա վիճակի և հետագա ընդլայնման պլանների մասին տեղեկատվություն: Եթե բիզնես պլանը օգտագործվում է ֆինանսավորում ստանալու նպատակով, ապա այն իր մեջ ներառում է նաև ֆինանսավորման միջոցով ստացված միջոցների օգտագործման նպատակները և հաստատում իրականացվող նախագծի իրատեսականությունը:

Գրավը բանկից վարկ վերցնելիս որպես երաշխավորություն օգտագործվող ակտիվն է:

Դրամական հոսքերի կանխատեսումը հնարավորություն է տալիս հետևել կանխիկի հոսքերին՝ մուտքերին ու ելքերին, և կանխատեսել ապագա անհրաժեշտ դրամական միջոցները:

Եկամուտ-ծախս հաշվետվությունը ֆինանսական հաշվետվության տեսակ է, որը ցույց է տալիս կազմակերպության եկամուտները և ծախսերը որոշակի ժամանակահատվածի համար:

Երաշխավորը անհատ է, ով պատասխանատվություն է կրում այլ անձի վարկային պարտավորությունների համար: Հատուկ դեպքերում երաշխավորը նույնպես գրավի առարկա է ներկայացնում, իսկ մյուս բոլոր դեպքերում բավական է միայն ստորագրությունը:

Զուտ շահույթը ցույց է տալիս, թե ընկերությունը որքան է վաստակել (կամ կորցրել) տվյալ ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարվա) և հաշվարկվում է՝ ընկերության հասույթից հանելով ընդհանուր ծախսերը:

Ինքնարժեքը բոլոր այն ծախսերի հանրագումարն է, որոնք կատարվել են ապրանքի արտադրության համար՝ ներառյալ հումքանյութերը, աշխատուժը, էլեկտրաէնէրգիան և այլն:

Լիզինգային պայմանագիրը ձեռնարկատիրոջը իրավունք է տալիս օգտագործել ակտիվը որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Լիզինգային պայմանագրի առարկա կարող է լինել շենք, շինություն, սարքավորում կամ մեքենա:

Կանխիկի սկզբունքը հաշվապահական մեթոդ է, ըստ որի գործարքները հաշվառվում են միայն, երբ դրանց գծով ունենում եք գումարի արտահոսք կամ ներհոսք:

Հաստատուն տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի մարման ամբողջ ընթացքում:

Հաշվապահական հաշվեկշիռը ֆինանսական հաշվետվության ձև է, որը ցույց է տալիս կազմակերպության ֆինանսական վիճակը, ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները:

Մարման գրաֆիկը վարկի մարումների ամբողջական աղյուսակ է, որը ցույց է տալիս վարկի ամսական վճարումները՝ բաժանելով այն երկու մասերի՝ մայր գումար և տոկոսներ:

Չբաշխված շահույթը կազմակերպության զուտ շահույթի այն մասն է, որը չի վճարվել որպես շահաբաժին, սակայն պահպանվել է կազմակերպության պարտավորությունները մարելու, կամ բիզնեսի մեջ վերաներդնելու նպատակով: Հաշվառման ժամանակ արտացոլվում է սեփական կապիտալի հատվածում:

Պարտավորությունները ցույց են տալիս, թե որքան պարտք ունի կազմակերպությունը: Պարտավորությունները լինում են ընթացիկ և ոչ ընթացիկ: Ընթացիկ պարտավորությունները մարվում են մեկ տարվա ընթացքում: Ոչ ընթացիկ պարտավորությունները մարվում են մեկ տարուց ավելի ժամկետում:

Սեփական կապիտալը հավասար է ընդամենը ակտիվների և ընդամենը պարտավորությունների տարբերությանը:

Վերադիր ծախսեր են համարվում արտադրության կազմակերպման հետ կապված այն ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ, օրինակ՝ ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձերը, գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների վարձավճարները և այլն:

Փոփոխվող տոկոսադրույքը որոշակի ժամանակահատվածի ընթացքում կարող է փոփոխվել՝ կախված ֆինանսական համակարգում ցուցանիշների փոփոխությունից:

Ֆակտորինգը կարճաժամկետ ֆինանսավորում է, որի ժամանակ մի կողմը (բանկ կամ վարկային կազմակերպություն) մյուս կողմին (հաճախորդ) է հանձնում դրամական միջոցներ, իսկ հաճախորդը զիջում է երրորդ անձից ունեցած դրամական պահանջը, որը բխում է հաճախորդի կողմից նրան ապրանքներ տրամադրելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց:

Ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս կազմակերպության ֆինանսական վիճակը որոշակի ժամանակահատվածի համար: Ֆինանսական հաշվետվություններն են՝ հաշվապահական հաշվեկշիռ, եկամուտ-ծախս հաշվետվություն, դրամական հոսքերի հաշվետվություն և սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվություն:

Սույն թարգմանությունը կատարված է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա՝ copyright © 2016 IFC-ի կողմից: Սույն թարգմանությունը կատարված չէ IFC-ի կողմից և չի հանդիսանում IFC-ի պաշտոնական հրատարակություն: IFC-ն պատասխանատվություն չի կրում որևէ նյութի բովանդակության կամ նյութի հարմարեցման արդյունքում առաջացած որևէ սխալի համար: IFC-ն պահպանում է սույն նյութի նկատմամբ իր սեփականության ամբողջական իրավունքը, որի հիման վրա կատարված է սույն թարգմանությունը:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: