sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ֆրանչայզինգ

Ի՞նչ է ֆրանչայզինգը:

Ֆրանչայզինգը շարունակական գործարար համագործակցության ձև է, որի դեպքում բիզնես գործունեություն ծավալող մեկ կազմակերպություն պայմանագիր է կնքում մեկ այլ կազմակերպության հետ, ըստ որի վաճառում է ապրանքների վաճառքի կամ արտադրության և/կամ տվյալ ապրանքանիշի անունից ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք: Ֆրանչայզին պարտավորվում է վաճառել այդ ապրանքը կամ ծառայությունը՝ նախապես որոշված օրենքներով և բիզնեսի վարման կանոններով, որը սահմանում է ֆրանչայզերը:

Ո՞վ է ֆրանչայզերը:

Ֆրանչայզերը այն կազմակերպությունն է, որը տրամադրում է իր թողարկած ապրանքների անվանումն ու ապրանքանիշերն օգտագործելու լիցենզիան, նոու-հաուն և օպերացիոն համակարգերը:

Ո՞վ է ֆրանչայզին:

Ֆրանչայզին ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով ֆրանչայզերից գնում է ապրանքային նշանի, նոու-հաուի և օպերացիոն համակարգերի օգտագործման իրավունքը, ինչպես նաև ստանում է վերապատրաստվելու կամ բիզնես սկսելուն աջակցելու հնարավորություն, որի դիմաց որոշ դեպքերում կարող է պահանջվել վճարումների կատարում:

Ի՞նչ է ֆրանչայզինգի պայմանագիրը:

Ֆրանչայզինգի պայմանագրով մեկ կողմը (ֆարանչայզեր) պարտավորվում է (ժամկետի նշումով կամ առանց նշումի) մյուս կողմին (ֆրանչայզի) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների՝ ապրանքային նշանի, և այլնի նկատմամբ իրավունքները: Ֆրանչայզին ֆրանչայզերին կարող է կատարել երեք տեսակի վճարումներ՝ մեկանգամյա կամ պարբերաբար վճարումներ ապրանքանիշը օգտագործելու իրավունքը ձեռք բերելու համար, վճարումներ՝ կապված դասընթացների, սարքավորումների կամ խորհրդատվական ծառայությունների ստացման հետ, և ռոյալթիներ՝ վաճառքից տրվող տոկոսներ: Ցանկացած վճարման չափ և տեսակ նախապես սահմանված է լինում ֆրանչայզինգային պայմանագրով: Ֆրանչայզինգի պայմանագիրը սովորաբար կնքվում է 5-30 տարի ժամկետով, և կողմերից որևէ մեկի պայմանների խախտման դեպքում նախատեսում է տույժեր ու տուգանքներ:

Ի՞նչ է ֆրանշիզան:

Ֆրանչայզերի կողմից ամբողջ բիզնես համակարգի վաճառքը ֆրանչայզիին կոչվում է ֆրանշիզա: Այս գործարքը հայտնի է նաև ֆրանչայզինգային փաթեթ անվանմամբ, որն իր մեջ ներառում է ֆրանչայզերին պատկանող բիզնեսի վարման վերաբերյալ տեղեկություններ:

Որո՞նք են ֆրանչայզինգի տեսակները:

Տարբերակում ենք ֆրանչայզինգի երեք հիմնական տեսակներ`

1. Ապրանքային ֆրանչայզինգ

Իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի վաճառքի ոլորտում իրականացվող ֆրանչայզինգ: Ապրանքային ֆրանչայզինգում որպես ֆրանչայզեր սովորաբար հանդես է գալիս արտադրողը, որը դիլեր-ֆրանչայզիին վաճառում է պատրաստի արտադրանք կամ կիսաֆաբրիկատ: Վերջինս իրականացնում է ֆրանչայզերի ապրանքի գնորդների հետվաճառքային սպասարկում և հրաժարվում է մրցակից ձեռնարկությունների ապրանքի վաճառքից:

2. Արտադրական ֆրանչայզինգ

Արտադրական ֆրանչայզինգի դեպքում որևէ ապրանքի պատրաստման տեխնոլոգիա ունեցող կազմակերպությունը վաճառում է այդ ապրանքի արտադրության տեխնոլոգիան և պատրաստման համար անհրաժեշտ հումքանյութերը մեկ այլ կազմակերպության:

3. Գործարարական /բիզնես-ձևաչափի/ ֆրանչայզինգ

Այս տեսակը ֆրանչայզինգի ամենատարածված ձևն է, երբ առաջատար կազմակերպությունը ֆրանչայզերի անունից լիցենզիա է տրամադրում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ապրանքների և ծառայությունների վաճառքի և սեփական ֆիրման բացելու համար:

Որո՞նք են ֆրանչայզինգի առավելությունները Ֆրանչայզինգը առավելություններ ունի ինչպես ֆրանչայզերի, այնպես էլ ֆրանչայզիի համար:

Առավելությունները ֆրանչայզերի համար

  • նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն
  • լրացուցիչ եկամտի ստացում ապրանքային նշանների, ֆիրմային ոճի, մտավոր սեփականության և այլ օբյեկտների իրավունքների զիջումից
  • ֆինանսական ռեսուրսների տնտեսում
  • կայուն եկամտի ստացում՝ ֆրանչայզիի վաճառքի ծավալների ընդլայնման նկատմամբ հետաքրքրվածության շնորհիվ

Առավելությունները ֆրանչայզիի համար

  • ֆինանսական հաստատություններից վարկային միջոցներ ստանալը դառնում է ավելի դյուրին, քանի որ ֆրանչայզերի առկայությունը որոշ չափով նվազեցնում է վարկային ռիսկը
  • ֆրանչայզերի իրականացրած մարքեթինգային հետազոտությունների և միջոցառումների շնորհիվ անընդհատ մեծանում է ֆրանչայզիի հաճախորդների շրջանակը
  • ֆրանչայզին զգալի ժամանակ և ռեսուրսներ է խնայում գովազդի, մասնագետների պատրաստման, սեփական առևտրային նշանի մշակման, ապրանքների որոնման և առաքման ուղղությամբ

Որո՞նք են ֆրանչայզինգի թերությունները

Չնայած նրան, որ ֆրանչայզինգը միշտ բազմաթիվ առավելություններ է տալիս և՛ ֆրանչայզիին, և՛ ֆրանչայզերին, միևնույնն է, գոյություն ունեն նաև թերություններ:

Թերությունները ֆրանչայզերի համար

  • ֆրանչայզին ֆրանչայզերի աշխատող չի համարվում, և դժվար է լինում վերջինիս նկատմամբ գործողությունների վերահսկումը
  • սպառողների մի մասը ֆրանչայզինգային համակարգը ընկալում է որպես մեկ ցանցի կազմակերպությունների միավորում, ուստի ցանկացած վատ աշխատող ֆրանչայզինգային ձեռնարկություն կարող է ստվեր գցել ֆրանչայզինգային համակարգի վրա

Թերությունները ֆրանչայզիի համար

  • ֆրանչայզինգային պայմանագրի կետերի խախտման արդյունքում անցանկալի հետևանքներ
  • սկզբնական անհրաժեշտ մեծ գումարներ
  • ֆրանչայզերը կարող է աջակցություն չցուցաբերել ընթացիկ գործերում և հետաքրքրված լինի միայն իրեն ուղղված վճարումներով
  • վաճառքի խիստ կանոններ` ֆրանչայզին չի կարող այլ ապրանքներ վաճառել ֆրանչայզերի կողմից դրված սահմանափակումների պատճառով

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: