sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Առողջության ապահովագրություն

Ինչու՞ ապահովագրել

Աշխատակիցներին տրամադրվող սոցփաթեթը՝ ներառյալ առողջության ապահովագրությունը, հանդիսանում է մոտիվացման արդյունավետ գործիք, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման ու պահպանման աշխատող միջոց: Համաձայն վիճակագրության առողջության ապահովագրության առկայությունը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում:

  • Աշխատողներն ավելի լավ են աշխատում և ձգտում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանց աշխատանքի որակը ուղղակի կապ ունի կյանքի մակարդակի հետ
  • Առողջության ապահովագրությունը շահավետ է բիզնեսի համար, քանի որ բարձրանում է աշխատողների արտադրողականությունը: Բժշկական ծառայությունների հասանելիության և որակյալ բուժման շնորհիվ կրճատվում է հիվանդությունների հետևնաքով անաշխատունակության ժամանակահատվածը
  • Աշխատավարձի՝ 10,000 ՀՀ դրամով բարձրացումը, գրեթե աննկատ է աշխատակցի համար, իսկ նույն գումարը ապահովագրության վրա ծախսելու դեպքում գործատուն ապահովում է 1 տարով բարձ գոհունակություն

Ո՞վ կարող է ապահովագրվել

Ցանկացած իրավաբանական անձ կարող է ապահովագրել.

  • աշխատողներին՝ առնվազն 10 հոգի
  • աշխատողների ընտանիքի անդամներին

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)

Պայմանագրով հատուցվում են առողջության վատթարացման դեպքում փաստացի կատարված բժշկական ծախսերը: Ապահովագրական ծածկույթը սահմանվում է ապահովագրողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ: Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ ծառայությունները.

  • վճարովի շտապօգնություն
  • բժշկի տնային կանչ
  • ամբուլատոր բուժօգնություն և խորհրդատվություն
  • ստացիոնար բուժօգնություն
  • դեղորայքային բուժում
  • բժշկական պարագաներ
  • ախտորոշիչ հետազոտություններ
  • ակնաբուժություն, այդ թվում՝ ակնոցների, օպտիկական ապակիների, լինզաների համար ծախսերը
  • ատամնաբուժություն
  • պատվաստումներ արտասահման մեկնողների համար
  • այլընտրանքային բժշկության մեթոդներ և այլն

Ընտրված ռիսկերի համադրության հիման վրա սահմանվում է վերջնական ապահովագրավճարը:

Նկարագրությունն ու առանձնահատկությունները

  • պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
  • պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում
  • համագործակցող կազմակերպություններում ծառայությունների դիմաց վճարումն իրականացնում է ապահովագրողը՝ հաճախորդը գումար չի ծախսում
  • ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
  • բժիշկ-փորձագետները տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն
  • ապահովագրավճարի չափի վրա ազդում են.
    • ընտրված ապահովագրական ծրագիրը (ռիսկերի համակցությունը)
    • աշխատողների քանակը և սեռատարիքային կազմը
  • ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:

Գործողություններ պատահարի դեպքում

  • շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
  • մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին (կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ):

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

Եթե ապահովագրված անձը դիմում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն, ապա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև վճարման ենթակա հաշիվը բուժհաստատությունը ներկայացնում է անմիջապես ապահովագրական ընկերությանը, և հաճախորդը զերծ է մնում բոլոր ֆինանսական հարցերից:

Ստորև բերված է հնարավոր փաստաթղթերի ցանկը, սակայն այն պետք է լինում միայն այն դեպքերում, երբ ապահովագրված անձն ընտրում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատությունների ցանկից դուրս կազմակերպություն:

  • անձնագիր
  • ծննդյան վկայական
  • հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  • հետազոտության նշանակման թերթիկ
  • հետազոտության թերթիկ
  • բժշկական տեղեկանք, որը պետք է լրացված լինի բժշկի կամ բուժհաստատության ձևաթղթի վրա և ստորագրված լինի բուժող բժշկի կողմից: Տեղեկանքում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու ամսաթիվը, կատարված և/կամ նշանակված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
  • էպիկրիզ (քաղվածք հիվանդության պատմությունից): Էպիկրիզը, որը պետք է ստորագրված լինի բուժող բժշկի կողմից և կնքված բուժհաստատության կնիքով): Էպիկրիզում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու և դուրսգրման ամսաթիվը, կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
  • դեղորայքի նշանակման թերթիկ (ախտորոշման առկայությունը պարտադիր է), որում պետք է նշված լինի, դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը
  • փոխանակման քարտ
  • ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն կատարված բժշկական գործողությունները
  • վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր)
  • անձը հաստատող փաստաթղթեր հատուցումը կանխիկ ստանալու համար. անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն (եթե ապահովագրված անձն անչափահաս է, փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ հայր/մայր) , Ապահովագրական քարտ

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: