sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչպե՞ս կատարել ծախսերի վերահսկողություն

Ծախսերի վերահսկողությունը դրանք բացահայտելու և կրճատելու, հետևաբար՝ շահույթը մեծացնելու գործընթաց է, որն սկսվում է բյուջետավորման գործընթացին զուգընթաց:

Դուք, որպես բիզնեսի սեփականատեր, պետք է համեմատեք փաստացի արդյունքները Ձեր կողմից պլանավորված արդյունքների հետ, և եթե փաստացի ծախսերը ավելի բարձր են, քան նախատեսվում էր բյուջեով, ապա պետք է ձեռնարկել քայլեր Ձեր ծախսերը կառավարելու համար: Օրինակ՝ Դուք կարող եք ստանալ առաջարկ այլ կազմակերպություններից, որոնք ապահովում են միևնույն ապրանքը կամ ծառայությունը առավել ցածր գնով և այդպիսով նվազեցնել Ձեր ծախսերը:

Որքան կարևոր է բյուջետավորումը, այնքան էլ կարևոր է փաստացի և պլանավորված արդյունքների համեմատումը: Հիշեք, որ ամսվա սկզբում պետք է լրացնել կանխատեսվող ծախսերի չափը և ամսվա վերջում համեմատել այն փաստացի ծախսված գումարի հետ: Սա բավականին բարդ է մեծամասնության համար, քանզի շատերը չեն հաշվարկում, թե որքան ծախսեցին գրախանութում, ավտոմեքենայի վառելիքի համար կամ սրճարանում հանդիպումների ժամանակ: Այդ իսկ պատճառով կանխատեսված բյուջեն զգալիորեն տարբերվում է փաստացի ծախսերից:

Ծախսերի վերահսկողության համար կազմե՛ք բյուջետավորման ձևանմուշ և կիրառեք այն՝ առավել լավ պատկերացում կազմելու համար, թե որտեղ եք ծախսում Ձեր գումարները: Ձևանմուշը կարող եք հարմարեցնել Ձեր բիզնեսի կարիքներին, կարող եք ձևանմուշից հանել կամ ավելացնել եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ կատեգորիաներ: Լրացրե՛ք ձևանմուշի տողերը, և արդյունքը ավտոմատ կհաշվարկվի:

Պետք է հիշել, որ տարբերակում ենք երկու տեսակի ծախսեր՝ կանխատեսելի և անկանխատեսելի: Օրինակ՝ վարձավճարները, վարկերի ամսական մարումները նախապես ծրագրավորված ծախսեր են: Այդ վճարների չափերը ամսվա կտրվածքով չեն տարբերվում և ֆիքսված են: Սակայն կան ծախսեր, որոնք անկանխատեսելի են, օրինակ՝ հանդիպումների ժամանակ սրճարաններում կատարված ծախսերը: Նմանատիպ ծախսերը ճշգրիտ հաշվարկելու միակ ճանապարհը օրական գրանցումներ կատարելն է: Անհրաժեշտ է գրանցել կատարված ցանկացած ծախս և ցանկացած գնում: Պետք է ներառել անգամ ամենաաննշան գնումները, ինչպիսիք են, օրինակ՝ սուրճը և գրենական պիտույքները: Այնուհետև, յուրաքանչյուր ամսվա ծախսերը հաշվարկելուց հետո հնարավոր կլինի յուրաքանչյուր ամսվա ծախսերը համեմատել նախորդի հետ:

Մինչև լիարժեք պատկերացում չկազմեք Ձեր կատարած ծախսերի մասին, չեք նկատի ծախսերի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Եթե կարծում եք, որ ծախսում եք խնայելով, սակայն իրականում հակառակն է ստացվում, ապա պետք է վերանայել Ձեր ծախսերը, քանի որ յուրաքանչյուր ամիս Դուք ունեք սահմանափակ քանակով գումար, և պետք է կարողանաք ճիշտ տեղաբաշխել այն: Պարզելով, թե որտեղ եք իրականում ծախսում Ձեր գումարները՝ հեշտությամբ կկարողանաք կատարել այս բարդ ընտրությունը:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: