sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչպես աշխատանքի ընդունել նոր աշխատակից

ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՇԽԱՏԱԿՑԻ

Այս բաժնում կծանոթանաք աշխատակիցների՝ աշխատանքի ընդունելու համար իրականացվող քայլերին և դրանց առանձնահատկություններին։

Քայլ 1. Մշակել արդյունավետ աշխատանքային նկարագիր

Մինչ անձնակազմի ընտրության գործընթացը սկսելը անհրաժեշտ է մշակել հստակ աշխատանքային նկարագիր, որը հետագայում կօգնի բացահայտել և ընտրել լավագույն թեկնածուներին մի շարք դիմորդներից։ Աշխատանքային նկարագիրը հիմնականում ներառում է 2 բաղադրիչներ՝ աշխատանքային պարտականությունների և պահանջվող որակավորումների ամփոփ նկարագիր։ Արժե հատկացնել ժամանակ և ստեղծել լիարժեք աշխատանքային նկարագիր, քանի որ պետք է վստահ լինել, որ գիտեք, թե ինչ գործառույթ է կատարելու անձը այդ պաշտոնում: Նաև պետք է ներկայացնել այն այնպես, որ դիմորդի և Ձեր պատկերացումները աշխատանքի մանրամասների վերաբերյալ առավելագույնս համապատասխանեն։

Անձնակազմի ընտրության գործընթացը արդյունավետ կերպով իրականացնելու և ցանկալի թեկնածուին գտնելու համար խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալ խորհուրդները՝

Խուսափե՛ք անորոշությունից

Աշխատանքային գործառույթներն ու պարտականությունները նկարագրեք առավելագույնս հստակ։ Օրինակ՝ կոշիկ արտադրող կազմակերպության պարագայում «ապրանքների վաճառքի իրականացում»-ի փոխարեն ճիշտ է նշել՝ «ներկայացնել կազմակերպության արտադրանքը հաճախորդներին ընկերության վաճառքի սրահներում, օգնել հաճախորդներին ընտրել իրենց համապատասխանող ձև և չափ»։

Դասակարգե՛ք առաջնահերթություն

Գործառույթների և պարտականությունների հստակ սահմանումից հետո դասակարգեք դրանք ըստ կարևորության։ Այս սկզբունքը կընձեռի հնարավորություն տարանջատելու այն, ինչը անխուսափելիորեն անհրաժեշտ է աշխատանքային պարտականությունների կատարման համար, այն, ինչը ցանկալի է, այն ինչը կարող է հանդիսանալ առավելություն:

Քննարկե՛ք աշխատանքային նկարագիրը տվյալ պաշտոնի հետ առնչվող անձնակազմի հետ

Քննարկեք աշխատանքային նկարագիրը այն մարդկանց հետ, ովքեր ի պաշտոնե առնչվելու են տվյալ աշխատակցի հետ կամ ղեկավարելու են նրան։ Արդյունքում՝ առավել լավ կպատկերացնեք, թե պրակտիկ աշխատանքային առօրյայում որոնք են հանդիսանալու տվյալ աշխատակցի հիմնական գործառույթները։

Քայլ 2. Մշակել գրավիչ և արդյունավետ աշխատանքային հայտարարություն

Աշխատանքի հայտարարությունը հավանական թեկնածուի և կազմակերպության միջև առաջին կապն է։ Հետևաբար աշխատանքային հայտարարությունը պետք է օգտագործել որպես գործիք՝ գրավելու ամենահամապատասխան թեկնածուներին, որպեսզի հայտարարություն ընթերցողը ցանկանա կազմակերպության մաս հանդիսանալ։

Աշխատանքային հայտարարությունում անհրաժեշտ է՝

  • Նկարագրել կազմակերպությունը և պաշտոնը
  • Տրամադրել աշխատանքի հակիրճ նկարագիր

Հայտարարությունում ներառե՛ք աշխատանքի սեղմ նկարագիր, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչ է ակնկալվում աշխատակցից տվյալ պաշտոնում։ Օրինակ կարող եք ասել՝ «Ընտրված աշխատակիցը պատասխանատու կլինի հաճախորդների բացահայտման, զանգեր կատարելու, գործնական հարաբերություններ ստեղծելու համար»։

  • Նշել աշխատանքային պարտականություններից և պատասխանատվություններից 4-5 առավել կարևորները
  • Նկարագրել կրթությանը և փորձին առնչվող պահանջները
  • Նշել կրթությունը և մասնագիտական փորձին ներկայացվող պահանջները, ինչը կօգնի առավել կրճատել անհամապատասխան դիմորդների քանակը։
  • Ներառել աշխատանքի վայրի մասին տեղեկատվություն
  • Տարանջատել «պետք է տիրապետեք»-ները, «նախընտրելի է, որ տիրապետեք»-ներից
  • Տրամադրել հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե հարցումների համար
  • Ամբողջականացնել հայտարարությունը՝ նշելով աշխատանքի համար դիմելու քայլերի հաջորդականությունը
  • Հրապարակել աշխատանքային հայտարարությունը

Կից ներկայացված է աշխատանքային հայտարարության ձևանմուշ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով այս հղմանը:

Ահա 10 հարթակներ, որոնք նախատեսված են աշխատանքային հայտարարությունների տեղադրման համար։

www.careercenter.am

www.job.am

www.jobfinder.am

www.jobs.am

www.joblist.am

www.ijob.am

www.ratings.am

www.jobex.am

www.hr.am

www.jobspider.am

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: