sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները

Ապահովագրության պայմանագիրը միշտ ներառում է.

  • Ապահովագրության պայմաններ, որոնք հաստատվում են ապահովագրական ընկերության Խորհրդի կողմից և դրանց հիման վրա կնքված Ապահովագրության վկայագիր

Ապահովագրության պայմանները բոլոր ընկերությունները պարտադիր հրապարակում են իրենց կայքերում և տրամադրում են հաճախորդներին՝ ըստ պահանջի: Ապահովագրության պայմաններում մանրամասն նկարագրված են ապահովագրման ենթակա ռիսկերը, բացառությունները, կողմերի իրավունքները և պարտականությունները, Ապահովադրի գործողությունները ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում, ապահովագրական հատուցման մերժման հիմքերը և այլ դրույթներ: Իսկ ապահովագրության վկայագիրը կնքվում է ապահովագրության պայմանների հիման վրա և պարունակում է ապահովագրության կոնկրետ պայմաններ. ապահովագրության պայմաններից ընտրված ռիսկեր, տվյալ Ապահովադրի վերաբերյալ տեղեկատվություն, տվյալ պայմանագրի գծով ապահովագրական գումար, ապահովագրավճար և այլն: Հետևաբար ապահովագրության վկայագիրը պարունակում է ապահովագրական գաղտնիք և Ապահովագրողի կողմից չի տրամադրվում երրորդ անձանց:

Շատ կարևոր է ուշադիր կարդալ ապահովագրության պայմանագիրը, այդ թվում՝ պայմանները: Դրանցում արտացոլված կարևոր տեղեկատվությանը չծանոթանալը կարող է բերել անցանկալի հետևանքների: Օրինակ, պայմանագրում սահմանված ժամկետում ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին չտեղեկացնելը կարող է հանգեցնել ապահովագրական հատուցման մերժմանը:

Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`

  • ապահովագրության օբյեկտը՝ կետում նկարագրվում է, թե ինչն է ապահովագրված: Դա կարող է լինել գույքը, բեռը, ավտոմեքենան կամ պատասխանատվությունը: Իսկ անձնական ապահովագրության դեպքում նշվում է ապահովագրված անձը
  • ապահովագրական պատահարը (պատահարները)՝ այն իրադարձությունները, որոնց տեղի ունենալու դեպքում վճարվում է ապահովագրական հատուցումը
  • ապահովագրական գումարի չափը այն գումարն է, որի սահմաններում վճարվում է ապահովագրական հատուցումը
  • ապահովագրավճարի չափը, վճարելու ժամկետները և կարգը
  • ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները
  • ապահովագրական հատուցման կարգը
  • վնասի գնահատման կարգը
  • ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները

Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝

  • ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը
  • ապահովագրության պայմանագիրը կնքելու ամսաթիվը
  • ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: