sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ապահովագրական պատահար

Ինչու՞ ապահովագրել

Ձեռնարկություններում վնասվածքները հանդիսանում եմ աշխատունակության կորստի ամենատարածված պատճառներից մեկը: Դժբախտ պատահարներից ապահովագրությունը կպաշտպանի գործատուին չնախատեսված ծախսերից: Աշխատողը և նրա ընտանիքը ապահովագրության շնորհիվ կստանան ֆինանսական օգնություն դժվարին պահին: Դուք կարող եք ապահովագրել Ձեր աշխատակիցներին այնպիսի պատահարներից, որոնք վտանգ են ներկայացնում են իրենց կյանքի և առողջության համար, և կարող են հանգեցնել մարմնական վնասվածքների, հիվանդության, հաշմանդամության կամ մահվան:

Հիմնականում ընկերությունները դժբախտ պատահարներից ապահովագրությունը ձեռք են բերում առողջության ապահովագրության հետ մեկտեղ:

Ի՞նչն է հանդիսանում ապահովագրական պատահար

  • մարմնական վնասվածք, որն ուղղակիորեն առաջացել է դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների հետևանքով
  • սուր թունավորում քիմիական նյութերով և/կամ կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլիզմ հիվանդությանը հանգեցնող թույնով)
  • 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների թերմիկ և/կամ քիմիական այրվածք
  • 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, որն առաջին անգամ սահմանվել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
  • մահը, որն առաջացել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
  • աշխատունակության ժամանակավոր կորուստ

Նկարագրությունն ու առանձնահատկությունները

  • պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
  • կախված ընտրված ռիսկերից` ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
  • ապահովագրավճարի չափը կախված է նաև ապահովագրված անձանց քանակից և աշխատանքի բնույթից
  • յուրաքանչյուր ռիսկի գծով կարող են սահմանվել հատուցման առանձին առավելագույն սահմանաչափեր

Ի՞նչ է անհրաժեշտ պայմանագիր կնքելու համար

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:

Գործողություններ պատահարի դեպքում

  • շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
  • մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին՝ կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

  • գրավոր հայտային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները: Դիմումի ձևն Ապահովադիրը կարող է ստանալ Ապահովագրողի գրասենյակից
  • ապահովագրողի պահանջով` պայմանագրի բնօրինակը
  • ապահովագրված անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և/կամ Աահովագրողի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ

Ապահովագրված անձին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքում Ապահովագրողին լրացուցիչ ներկայացվում են`

  • համապատասխան իրավասու մարմինների (այդ թվում` իրավապահ մարմինների) կողմից տրված փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացման մասին, դրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ
  • արտադրությունում դժբախտ պատահարի մասին ակտ, եթե այդ մասին նախապես հայտնվել է Ապահովագրողին
  • բժշկասոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգավիճակը) սահմանելու մասին
  • ժամանակավոր անաշխատունակության թերթիկը
  • բժշկական փաստաթղթեր (կատարված կամ նշանակված լաբորատոր կամ գործիքային հետազոտությունները, նախնական ախտորոշումը, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը, ներառյալ` դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը), ինչպես նաև կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունների պատասխանները և այլն)
  • ֆինանսական փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն և տրամադրված դեղորայքի անվանացանկ, տրամադրված ծառայությունների անվանացանկը պարունակող փաստաթուղթ և այլն)

Ապահովագրված անձի մահվան դեպքում լրացուցիչ տրամադրվում են.

  • ապահովագրված անձի մահվան վկայականի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը
  • բժշկական փաստաթուղթ (կամ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճեն), որտեղ նշված է Ապահովագրված անձի մահվան պատճառը (մահվան բուժվկայականից քաղվածք, դատաբժշկական եզրակացություն և այլն)
  • ժառանգության նկատմամբ իրավունքի վկայականի պատճենը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ներկայացվում է միայն ժառանգի կամ ժառանգների կողմից) Կարևոր է. պայմանգրով կարող է սահմանվել ժամկետ, որի ընթացքում անհրաժեշտ է ապահովագրողին ներկայացնել ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Ինչու՞ ապահովագրել


Ձեռնարկություններում վնասվածքները հանդիսանում եմ աշխատունակության կորստի ամենատարածված պատճառներից մեկը: Դժբախտ պատահարներից ապահովագրությունը կպաշտպանի գործատուին չնախատեսված ծախսերից: Աշխատողը և նրա ընտանիքը ապահովագրության շնորհիվ կստանան ֆինանսական օգնություն դժվարին պահին:
Դուք կարող եք ապահովագրել Ձեր աշխատակիցներին այնպիսի պատահարներից, որոնք վտանգ են ներկայացնում են իրենց կյանքի և առողջության համար, և կարող են հանգեցնել մարմնական վնասվածքների, հիվանդության, հաշմանդամության կամ մահվան:


Հիմնականում ընկերությունները դժբախտ պատահարներից ապահովագրությունը ձեռք են բերում առողջության ապահովագրության հետ մեկտեղ:


Ի՞նչն է հանդիսանում ապահովագրական պատահար


  • մարմնական վնասվածք, որն ուղղակիորեն առաջացել է դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների հետևանքով
  • սուր թունավորում քիմիական նյութերով և/կամ կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլիզմ հիվանդությանը հանգեցնող թույնով)
  • 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների թերմիկ և/կամ քիմիական այրվածք
  • 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, որն առաջին անգամ սահմանվել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
  • մահը, որն առաջացել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
  • աշխատունակության ժամանակավոր կորուստ

Նկարագրությունն ու առանձնահատկությունները


  • պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
  • կախված ընտրված ռիսկերից` ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
  • ապահովագրավճարի չափը կախված է նաև ապահովագրված անձանց քանակից և աշխատանքի բնույթից
  • յուրաքանչյուր ռիսկի գծով կարող են սահմանվել հատուցման առանձին առավելագույն սահմանաչափեր

Ի՞նչ է անհրաժեշտ պայմանագիր կնքելու համար


Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:


Գործողություններ պատահարի դեպքում


  • շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
  • մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին՝ կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը


  • գրավոր հայտային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները: Դիմումի ձևն Ապահովադիրը կարող է ստանալ Ապահովագրողի գրասենյակից
  • ապահովագրողի պահանջով` պայմանագրի բնօրինակը
  • ապահովագրված անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և/կամ Աահովագրողի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ

Ապահովագրված անձին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքում Ապահովագրողին լրացուցիչ ներկայացվում են`


  • համապատասխան իրավասու մարմինների (այդ թվում` իրավապահ մարմինների) կողմից տրված փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացման մասին, դրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ
  • արտադրությունում դժբախտ պատահարի մասին ակտ, եթե այդ մասին նախապես հայտնվել է Ապահովագրողին
  • բժշկասոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգավիճակը) սահմանելու մասին
  • ժամանակավոր անաշխատունակության թերթիկը
  • բժշկական փաստաթղթեր (կատարված կամ նշանակված լաբորատոր կամ գործիքային հետազոտությունները, նախնական ախտորոշումը, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը, ներառյալ` դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը), ինչպես նաև կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունների պատասխանները և այլն)
  • ֆինանսական փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն և տրամադրված դեղորայքի անվանացանկ, տրամադրված ծառայությունների անվանացանկը պարունակող փաստաթուղթ և այլն)

Ապահովագրված անձի մահվան դեպքում լրացուցիչ տրամադրվում են.


  • ապահովագրված անձի մահվան վկայականի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը
  • բժշկական փաստաթուղթ (կամ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճեն), որտեղ նշված է Ապահովագրված անձի մահվան պատճառը (մահվան բուժվկայականից քաղվածք, դատաբժշկական եզրակացություն և այլն)
  • ժառանգության նկատմամբ իրավունքի վկայականի պատճենը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ներկայացվում է միայն ժառանգի կամ ժառանգների կողմից) Կարևոր է. պայմանգրով կարող է սահմանվել ժամկետ, որի ընթացքում անհրաժեշտ է ապահովագրողին ներկայացնել ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:



Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: