sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Գույքային օբյեկտի ապահովագրություն

Ինչու՞ ապահովագրել

Ձեռնարկատիրոջ հիմնական խնդիրներից է օբյեկտների պահպանության ապահովումը, ինչպես նաև՝ դրանց անվտանգ սպասարկման և շահագործման պայմանների ստեղծումը: Գույքային օբյեկտի վնասումը, ոչնչացումը կամ կորուստը կարող են կտրուկ վատթարացնել կազմակերպության տնտեսական վիճակը: Դուք կարող եք ձեռք բերել համապարփակ ապահովագրություն գույքի վնասումից, ոչնչացումից կամ կորստից, գործունեության ընդհատումներից և այլ՝ Ձեր բիզնեսին հատուկ ռիսկերից:

Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)

  1. անշարժ գույքի օբյեկտներ
  • շենքեր, շինություններ, տարբեր նշանակության կառույցներ
  • դրանց կառուցվածքային տարրերը՝ հիմնական պատերը, ուժային տարրերը, հիմքը, ծածկերը, տանիքը
  • դրանց մեջ տեղակայված ինժեներական համակարգերի տարրերը
  • տարածքների հարդարանքը, արտաքին մասի հարդարանքը, ապակեպատ մասերը
  • օբյեկտների այլ մասերը, տարրերը և հանգույցները
  1. շարժական գույք.
  • սարքավորումներ
  • գործիքներ, հանդերձանք
  • կահույք, կահավորանքի առարկաներ
  • ապրանքային պաշարներ (հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի, կիսաֆաբրիկատների, տարաների, փաթեթավորման)
  1. այլ գույք (նյութական ակտիվներ), որը պատկանում է Ապահովադրին (Շահառուին) սեփականության, տնտեսվարման, օպերատիվ կառավարման իրավունքով կամ որն Ապահովադիրը (Շահառուն) ստացել է վարձակալության, լիզինգի, գրավի, անհատույց օգտագործման (վարկի) պայմանագրով և/կամ այլ օրինական հիմքով
  2. գործունեության ընդհատումներից վնասները, որոնք առաջացել են ապահովագրված գույքի կորստի/ոչնչացման և/կամ վնասման արդյունքում

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)

  • հրդեհից
  • կայծակնահարությունից
  • կենցաղային նպատակներով օգտագործվող գազի պայթյունից
  • շոգեկաթսաների, գազապահեստարանների, գազամուղների, մեքենասարքավորումների, սարքերի, սարքավորումների պայթյունից
  • ջրից (կամ այլ հեղուկներից) վնասումից` ջեռուցման, կոյուղու, ջրամատակարարման խողովակաշարերի վնասման արդյունքում
  • հրդեհամարման համակարգերի կիրառման արդյունքում վնասումից
  • տարերային աղետներից
  • գողությունից, կողոպուտից և/կամ ավազակությունից

Նկարագրություն ու առանձնահատկությունները

  • ապահովագրական գումարները սահմանվում են կողմերի համաձայնությամբ
  • ապահովագրական գումարները չեն կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին տվյալ գույքի իրական արժեքը
  • ապահովագրության պայմանագրով կարող է նախատեսված լինել չհատուցվող գումար
  • ապահովագրության պայմանագիրը կնքվում է սովորաբար 1 տարի ժամկետով

Ինչպե՞ս կնքել ապահովագրության պայմանագիր

Ձեռնարկատերը կարող է.

  • բանավոր դիմել Ապահովագրական ընկերությանը
  • ներկայացնել գրավոր դիմում

Գործողություններ պատահարի դեպքում

  • անհապաղ դիմել համապատասխան իրավասու մարմիններին, որոնք պարտավոր են իրականացնել գործողություններ կամ ձեռնարկել միջոցներ գույքի վնասման պատճառների և հետևանքների վերացման գծով, կամ ամրագրել, հաշվառել և քննել պատճառները և հանգամանքները
  • ձեռնարկել միջոցներ գույքը փրկելու կամ հնարավոր վնասը նվազեցնելու համար
  • անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
  • չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր) 2. ապահովագրության վկայագրի բնօրինակը 3. գույքի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր՝ քաղաքապետարանից, մարզպետարանից, գյուղապետարանից

  • գույքի անձնագիր, որում նշված է գույքի գտնվելու վայրը
  • գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ

4. Եթե փաստաթղթերը ներկայացնում է սեփականատեր չհանդիսացող անձը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի դիմողը պետք է ներկայացնի տնօրենի կողմից տրված լիազորագիր 5. Պատահարը հաստատող փաստաթղթեր Հրդեհի դեպքում

  • քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • հրշեջ ծառայության կողմից արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ դեպքի ամսաթվով, պատճառով Պայթյունի դեպքում

  • տեղեկանք դեպքի ամսաթվով, պատճառով և հանգամանքներով

Գողության, երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում

  • քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում` վնասված կամ կորցված գույքի վերաբերյալ նշումով

Տարերային աղետների դեպքում

  • հիդրոմետ կենտրոնի տեղեկանք

Տրանսպորտային միջոցների կողմից պատճառված վնասի դեպքում

  • ՃՏՊ-ի մասին տեղեկանք՝ մեղավոր անձի վերաբերյալ նշումով

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

4. Եթե փաստաթղթերը ներկայացնում է սեփականատեր չհանդիսացող անձը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի դիմողը պետք է ներկայացնի տնօրենի կողմից տրված լիազորագիր 5. Պատահարը հաստատող փաստաթղթեր
Հրդեհի դեպքում

  • քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • հրշեջ ծառայության կողմից արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ դեպքի ամսաթվով, պատճառով Պայթյունի դեպքում
  • քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • տեղեկանք դեպքի ամսաթվով, պատճառով և հանգամանքներով

Գողության, երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում

  • քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում` վնասված կամ կորցված գույքի վերաբերյալ նշումով

Տարերային աղետների դեպքում

  • հիդրոմետ կենտրոնի տեղեկանք

Տրանսպորտային միջոցների կողմից պատճառված վնասի դեպքում

  • ՃՏՊ-ի մասին տեղեկանք՝ մեղավոր անձի վերաբերյալ նշումով

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: