sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Աշխատանքային պայմանագրի կնքում

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ՀՀ ռեզիդենտ գործատուն պետք է բոլոր աշխատողների հետ իր հարաբերություններում առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, նույնիսկ եթե աշխատողը գտնվում է ու աշխատանքը կատարում է Հայաստանից դուրս։

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ

մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐԵԼԻ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ

  • 0-14 տարեկան անձիք կարող են ընդգրկվել որոշ ստեղծագործական աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 14-16 տարեկան անձանց կարելի է ընդունել աշխատանքի ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 16-18 տարեկան անձանց կարելի է ազատ ընդունել կրճատ տևողությամբ (շաբաթական մինչև 36 ժամ) աշխատանքի:

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ և ՓԱՍՏԱՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄ

Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի:

Աշխատողի պահանջով փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել դատարանի վճռով: Փաստացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին հրաման չունենալու դեպքում գործատուն կարող է ենթարկվել վարչական, հարկային ու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Անօրինական չի համարվում կամավոր աշխատանքը և/կամ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը:

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Որպես կանոն, աշխատողների հետ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Որոշակի ժամկետով պայմանագիր կարող է կնքվել, եթե կատարվելիք աշխատանքն իր բնույթով կամ կատարման պայմաններով ժամանակավոր է։ Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

  • ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով
  • համատեղությամբ աշխատանք կատարողների հետ
  • սեզոնային աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ
  • ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ
  • օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ/ՀՐԱՄԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին հրամանում նշվում են.

  • ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը
  • աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը
  • գործատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը
  • կառուցվածքային ստորաբաժանումը (առկայության դեպքում)
  • աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը
  • պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները
  • աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը
  • հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն
  • աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը
  • փորձաշրջանի տևողությունը
  • աշխատաժամանակի ռեժիմը
  • ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը
  • պայմանագիրը կամ հրամանը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • սոցիալական քարտ, ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ) կամ տեղեկանք
  • կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական (եթե կրթությունը կամ որակավորումը պահանջվում է աշխատանքի համար)
  • տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքի բնույթից ելնելով նման տեղեկանքի անհրաժեշտությունը առկա է (նման աշխատանքների ցանկը հաստատվում է հատուկ ենթաօրենսդրական ակտով)
  • մինչև 16 տարեկան աշխատողի դեպքում՝ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը
  • օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: