sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Կազմակերպության իրավական տեսակի ընտրություն

Նոր բիզնես սկսելուց շատ կարևոր է ձեռնարկատիրական գործունեության իրականացման ձևի ճիշտ ընտրությունը:

ՀՀ օրենսդրությանը համաձայն ձեռնարկատիրական գործունեությունը հնարավոր է իրականացնել՝

Որևէ բիզնես իրականացնելու ամենահեշտ և արագ տարբերակը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` ներկայացնելով դիմում, անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարելով պետական տուրք: Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք կարող են գրանցումը ամբողջությամբ կատարել նաև www.e-register.am կայքի միջոցով:

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը ևս բավականին պարզ գործընթաց է, քանի որ չկան լուծարման, իրավահաջորդության հարցեր ու գործընթացներ՝ ի տարբերություն իրավաբանական անձանց:

Որևէ առևտրային գործունեություն իրականացնելու մյուս տարբերակն է իրավաբանական անձի հիմնադրումը:

Իրավաբանական անձը ունի հետևյալ հիմնական հատկանիշները՝

  1. Այն առանձին կազմակերպություն է, որը համարվում է ստեղծված պետական գրանցման պահից
  2. Իրավաբանական անձը ունի հիմնադիրների գույքից առանձնացված գույք
  3. Իրավաբանական անձը կարող է իր անունից ձեռք բերել և տնօրինել գույք, կնքել գործարքներ, հանդես գալ դատարանում և այլն
  4. Իրավաբանական անձը ինքնուրույն է պատասխանատվություն կրում իր պարտավորությունների համար. հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում իրավաբանական անձի պարտավորությունների համար և հակառակը
  5. Միայն օրենքով սահմանված որոշ դեպքերում իրավաբանական անձի հիմնադիրները կարող են կրել լրացուցիչ պատասխանատվություն իրավաբանական անձի պարտավորությունների համար

Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային):

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով

Հերթով կարճ անդրադառնանք իրավաբանական անձի՝ վերը թվարկված յուրաքանչյուր կազմակերպաիրավական ձևին՝

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ

Կոոպերատիվը կամավոր միավորում է, որի ստեղծման գլխավոր նպատակն է բավարարել իր մասնակիցների նյութական և այլ կարիքները: Կոոպերատիվի անդամ կարող են հանդիսանալ քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք կոոպերատիվ ստեղծելիս միավորում են իրենց փայավճարները: Կոոպերատիվների ստեղծման հիմնական նպատակն է առանձին տնտեսվարողների ուժերն ու միջոցները միավորելը՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կոոպերատիվի բացասական կողմերից է այն, որ կոոպերատիվ կարող են ստեղծել ոչ պակաս քան 5 հոգի, և այն, որ մասնակիցները պարտավոր են լրացուցիչ վճարների միջոցով փակել Կոոպերատիվի վնասները:

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լիակատար ընկերակցությունը իրավաբանական անձ է, որի մասնակիցները (լիակատար ընկերներ) ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում դրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը: Մասնակիցների կողմից ընկերակցության գործերը համատեղ վարելու դեպքում՝ յուրաքանչյուր գործարք կատարելու համար պահանջվում է ընկերակցության բոլոր մասնակիցների համաձայնությունը:

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը (կոմանդիտ ընկերակցություն) լիակատար ընկերակցության պես ունի լիակատար ընկերներ, որոնք իրենց ամբողջ գույքով կրում են պատասխանատվություն ընկերակցության պարտավորությունների համար, և ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք կրում են պատասխանատվություն միայն իրենց ներդրած գույքի սահմաններում և չեն մասնակցում ընկերակցության կառավարմանը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը ընդհանուր առմամբ նման է ՍՊԸ-ին, սակայն ի տարբերություն ՍՊԸ-ի՝ դրա յուրաքանչյուր մասնակից ընկերության պարտավորությունների համար լրացուցիչ պատասխանատվություն է կրում իր սեփական գույքով:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի: Այս դեպքում՝ ի տարբերություն լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության՝ ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար միայն իր գույքով: ՍՊԸ-ի բնութագիրը առավել մանրամասն կտրվի ստորև:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Ինչպես արդեն նշել ենք՝ բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ): Ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերությունների՝ ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը բաշխվում են հիմնադիրների միջև և չեն կարող ազատ վաճառքի դրվել, քանի որ մեկ մասնակցի բաժնետոմսերի վաճառքի դեպքում անհրաժեշտ է մյուսների համաձայնությունը: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Հայաստանում իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներն են սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերությունները: Ուստի ստորև ավելի մանրամասն ներկայացնում ենք այդ տեսակների ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

ՍՊԸ ու ՓԲԸ ընդհանրությունները՝

  • Կարող են հիմնադրվել մեկ անձի կողմից
  • Կարող են ունենալ ոչ ավել, քան 49 մասնակից կամ բաժնետեր
  • Մասնակիցները ու բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իրենց պատկանող ներդրումների սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը, այսինքն՝ կարող են կորցնել իրենց կատարած ներդրումները։

ՍՊԸ և ՓԲԸ առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: