sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ այդպիսով բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը դեպի Ձեր առաջարկը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ կամ ծառայություններ, շատ հաճախորդների, շատ գումարով և առավել հաճախ:

Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:

Շատ ընկերություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:

Կա թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:

Ձեր մարքեթինգային գործունեությունը սկսելու համար պետք է՝

  • կազմել մարքեթինգային պլան
  • կատարել հետազոտություն պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկատվություն ունենալու համար
  • սահմանել Ձեր մարքեթինգային քաղաքականության նպատակները՝ բիզնեսի հետագա զարգացմանը համապատասխան
  • ուսումնասիրել մարքեթինգ միքսի կոմպոնենտները 4P-երի միջոցով

Վաճառքի ապահովման համար առավել կարևոր է հաճախորդի ընկալումը ապրանքի արժեքի վերաբերյալ, այլ ոչ թե ապրանքի փաստացի արժեքը: Ձեր մարքեթինգային պլանը և մարքեթինգ միքսը այն գործիքներն են, որոնք կօգնեն ստեղծել ապրանքի կամ ընկերության ճիշտ կերպարը:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: