sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Մարքեթինգ միքս: Մարքեթինգի 4P-երը

Մարքեթինգային միքսը գործիք է, որն օգնում է բիզնեսի ղեկավարներին զարգացնել իրենց մարքեթինգային ռազմավարությունը սպառողների կարիքներին և պահանջներին համապատասխան: Դասական տարբերակով Մարքեթինգային միքսը կազմված է 4 բաղադրիչներից՝ մարքեթինգի 4P-երից: 4P-երը անգլերեն 4 բառերի առաջին տառերի հապավումն է՝ Ապրանք (Product), Արժեք/Գին (Price), Վաճառքի վայր (Place), Առաջխաղացում (Promotion):

Ապրանք կամ ծառայություն

Ապրանքը կամ ծառայությունը թողարկելիս նախ պետք է համոզվեք, որ շուկայում առկա է տվյալ ապրանքի պահանջարկը և որ այն բավարարում է Ձեր թիրախային խմբի կարիքները և տրամադրում ակնկալվող օգուտները:

Այդ պատճառով ապրանքի ձևավորման փուլում անհրաժեշտ է կատարել շուկայի ուսումնասիրություն և հասկանալ ապրանքի կյանքի ցիկլի տևողությունը:

Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն ունի կյանքի ցիկլ, որը բաղկացած է 3 հիմնական փուլերից՝ աճի, հասունացման և վաճառքների անկման: Կարևոր է փոփոխել ապրանքը շուկայի պահանջներին համապատասխան և նորամուծություններ կատարել ճիշտ ժամանակին, երբ ապրանքի կյանքի ցիկլը դեռ չի հասել վաճառքների անկման փուլին:

Հաշվի առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքը թողարկելիս

  • Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ապրանքը կամ ծառայությունը հաճախորդի կարիքները բավարարելու համար
  • Որտե՞ղ և ինչպե՞ս է հաճախորդն օգտագործելու այն
  • Կա՞ն արդյոք կարևոր հատկանիշներ, որոնք Դուք բաց եք թողել
  • Արդյո՞ք Դուք ստեղծում եք հատկանիշներ, որոնք հաճախորդի համար արժեք չեն ներկայացնում
  • Ինչո՞վ է Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը տարբերվում մրցակիցների կողմից առաջարկված ապրանքից կամ ծառայությունից

Արժեք/Գին

Ապրանքի գինը մարքեթինգ միքսի կարևոր բաղկացուցիչն է, քանի որ դրանից է կախված կազմակերպության շահույթը: Ապրանքի գնի փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ ամբողջ մարքեթինգային ռազմավարության վրա, քանի որ այն ազդում է նաև վաճառքների և պահանջարկի վրա: Ապրանքի սահմանված գինը ազդեցություն է ունենում հաճախորդների՝ Ձեր ապրանքի ընկալման վրա: Կարևոր է հիշել, որ չափազանց ցածր գինը միշտ ասոցացվում է ցածր որակի հետ: Հակառակ դեպքում, եթե գինը ավելի բարձր է քան այն արժեքը, որը ստանում է հաճախորդը, հավանաբար նա կնախընտրի չվճարել այդ գումարը տվյալ ապրանքի դիմաց: Ապրանքի գինը որոշելիս կարևոր է համեմատել այն մրցակիցների գնի հետ և համոզվել, որ սահմանված գինը համապատասխանում է այն օգուտին, որը ստանում է հաճախորդը:

Հաշվի առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի գինը որոշելիս.

  • Ինչքա՞ն է ապրանքի ինքնարժեքը
  • Ինչպե՞ս է հաճախորդը ընկալում ապրանքի արժեքը
  • Արդյո՞ք գնի չնչին իջեցումը կբարձրացնի Ձեր մասնաբաժինը շուկայում
  • Արդյո՞ք ներկա գինը մրցունակ է շուկայում

Վաճառքի վայր

Ապրանքը պետք է տեղակայել այնպես, որ այն հասանելի լինի պոտենցիալ հաճախորդներին, և դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Դուք հստակ գիտեք և հասկանում եք Ձեր թիրախային շուկան:

Հաշվի՛ առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի վաճառքի վայրը որոշելիս.

  • Որտե՞ղ են սպառողները փնտրում Ձեր ապրանքը
  • Ի՞նչ տեսակի խանութներից են գնումներ կատարում Ձեր հաճախորդները. Նախընտրու՞մ են առևտրի կենտրոններ, փոքր կրպակներ, սուպերմարկետներ, թե՞ կատարում են օնլայն գնումներ
  • Ինչպե՞ս է Ձեր տեղակայման ռազմավարությունը տարբերվում մրցակիցների տեղակայումից
  • Արդյո՞ք մասնակցելու եք ցուցահանդես-վաճառքների
  • Արդյո՞ք ունեք օնլայն խանութի կարիք

Առաջխաղացում

Առաջխաղացումը ապահովում է Ձեր ապրանքի ճանաչելիությունը շուկայում և հետևաբար՝ վաճառքները: Առաջխաղացումը ներառում է մի քանի էլեմենտներ՝ վաճառքների կազմակերպում, հասարակական կապերի պահպանում, գովազդում, վաճառքների առաջխաղացում:

Գովազդը կոմունիկացիայի այն տեսակն է, որի համար դուք պետք է վճարեք մեծ գումարներ: Այն կարող է լինել հեռուստացույցով, ռադիոյով, տպագրական նյութերի միջոցով և ինտերնետային գովազդի միջոցով: Ներկա ժամանակում նախընտրությունը տրվում է հիմնականում ինտերնետային գովազդին:

Հասարակական կապերի պահպանումը հիմնականում ուղղված է ապրանքի/ծառայության կամ ընկերության վարկանիշ ստեղծելուն կամ պահպանելուն: Այն ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մամլո հաղորդագրություններ տարածելը, մամուլի ասուլիսները, միջոցառումների կազմակերպումը, սեմինարների կազմակերպումը:

Հաշվի՛ առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի առաջխաղացման ուղիները որոշելիս.

  • Ինչպե՞ս կարող եք ուղարկել Ձեր մարքեթինգային հաղորդագրությունները պոտենցիալ հաճախորդներին
  • Ո՞րն է Ձեր պրոդուկտի առաջխաղացման ճիշտ ժամանակը
  • Կարո՞ղ եք արդյոք հեռուստագովազդի միջոցով հասնել Ձեր պոտենցիալ հաճախորդներին
  • Էֆֆեկտի՞վ է արդյոք սոցիալական կայքերի միջոցով առաջխաղացումը Ձեր ապրանքի համար
  • Ո՞րն է Ձեր ապրանքի առաջխաղացման ռազմավարությունը

Ձեր առաջխաղացման ռազմավարությունը կախված է Ձեր բյուջեից, թիրախային շուկայից և ուղերձից, որը ցանկանում եք տարածել:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: