sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
ԱՊՊԱ

ԱՊՊԱ Ի՞նչն է հատուցվում.

  • առողջությանը պատճառված վնասները.
  • մինչև 3,300,000 դրամ յուրաքանչյուր տուժողին մինչև 10,000,000 դրամ յուրաքանչյուր պատահարի համար
  • տուժողի մահը՝ 1,000,000 դրամ
  • կորցրած աշխատավարձը (եկամուտները)՝ չափը հաստատող փաստաթղթերի հիման վրա
  • գույքային վնասները՝ մինչև 1,800,000 դրամ

Եթե վնասի չափը գերազանցում է նշված գումարներն, ապա տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը:

Որքա՞ն արժե ԱՊՊԱ պայմանագիրը

Պայմանագրի գինը կախված է.

  • տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունից
  • օգտագործման նպատակից
  • տրանսպորտային միջոցի տեսակից
  • վարորդի տարիքից
  • վարորդական ստաժից
  • սեփականատիրոջ ապահովագրական պատմությունից

ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ

2011 թվականից գործում է ԲՈՆՈՒՍ–ՄԱԼՈՒՍ զեղչերի և հավելավճարների համակարգը, համաձայն որի ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա: ԲՈՆՈՒՍ– ՄԱԼՈՒՍ համակարգի տվյալները հավաքագրվում են ընդհանուր բազայում, որից օգտվում են բոլոր ապահովագրական ընկերությունները և Ճանապարհային Ոստիկանությունը:

Յուրաքանչյուր վարորդին տրվում է համապատասխան դաս, ընդ որում՝ 10-րդ դասը հանդիսանում է զրոյական դաս, այսինքն՝ զեղչ կամ հավելավճար չի կիրառվում:

Բոնուս

Այն դեպքում, երբ աապհովադիրը չի ունեցել պատահար առնվազն 345 օր, նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով, այսինքն՝ 3% զեղչ: Օրինակ` վերջին չորս տարվա ընթացքում վթար չունեցող վարորդը ստանում է 6-րդ դաս և բոնուսը կազմում է 12%: Տարիների ընթացքում ձեռք բերված առավելագույն զեղչը կարող է կազմել 50%:

Մալուս

ՃՏՊ-ում մեղավոր ճանաչված վարորդները ստանում են մալուսային դաս, ինչի արդյունքում ԱՊՊԱ պայմանագրի գինը բարձրանում է: Մալուսային դասը զրոյանում է առնվազն 4 տարի անընդմեջ պատահար չունենալու դեպքում։

1-9-րդ` բոնուսային դաս (գործակիցը փոքր է 1-ից և վճարը զեղչվում է)

10-րդ` բազիսային դաս (գործակիցը հավասար է 1 և վճարը չի փոխվում)

11-22-րդ` մալուսային դաս (գործակիցը մեծ է 1-ից և վճարն ավելանում է)

Նկարագրությունն ու առանձնահատկությունները

  • բոլոր ԱՊՊԱ վկայագրերը կնքվում են «անսահմանափակ վարորդ» պայմանով
  • Բոնուս-Մալուս դասը կիրառվում է ԱՊՊԱ վկայագրում սահմանված Ապահովադրի նկատմամբ
  • ԱՊՊԱ վկայագիրը կնքվում է Ապահովադրի համար նախընտրելի՝ ՀՀ օրենսդրությամբ թույլատրված ժամկետով

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը Իրավաբանական անձը ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար տրամադրում է

  • ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը) պարունակող փաստաթուղթ

Ապահովադրի ներկայացուցչի դեպքում`

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • պատշաճ կերպով տրված լիազորագիր

Ավտոմեքենայի վերաբերյալ տրամադրվում են.

  • հաշվառման (գրանցման) վկայագիր կամ այլ համարժեք փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր
  • ԱՄ-ի սեփականատեր կամ լիզինգի պայմանագրով վարձակալ կամ ՀՀ տարածք վարելու միջոցով ԱՄ-ն ներմուծող անձ կամ նշված անձանց կողմից լիազորված անձ համարվելու փաստը հավաստող փաստաթղթեր (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, լիզինգի պայմանագիր և այլն), եթե Հաշվառման (գրանցման) վկայագրով կամ այլ համարժեք փաստաթղթով կամ մաքսային հայտարարագրով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավասությունը չի հաստատվում Ապահովադիրը նաև հայտնում է հետևյալ տեղեկություններ.
  • ապահովադրի էլեկտրոնային փոստի հասցե
  • ապահովադրի փոստային հասցե
  • ապահովադրի հեռախոսահամար
  • ավտոբուս (ներառյալ՝ միկրոավտոբուս) տեսակի ԱՄ-ի վերաբերյալ Վկայագիր կնքվելու դեպքում՝ ԱՄ-ի՝ առանց վարորդի նստատեղի հաշվարկված նստատեղերի քանակ՝ տեխնիկական տվյալների համաձայն
  • ավտոտրանսպոր­տային միջոցի օգտագործման նպատակ
  • ապահովագրության ժամկետ Գործողություններ պատահարի դեպքում

Պատահարները դասակարգվում են հետևյալ 2 խմբի`

  • Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարներ
  • 100,000 դրամից ավելի վնասի չափով պատահարներ

Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարների դեպքում, եթե.

  • պատահարում ներգրավված է միայն 2 ավտոմեքենա
  • վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին
  • ապահովագրողի հետ կնքված ԱՊՊԱ վկայագրում նշված ավտոմեքենան օրինական հիմքով տիրապետող անձն ընդունում է, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է

Ապա վարորդները փոխադարձ համաձայնությամբ կարող են, առանց Ապահովագրողի լրացուցիչ համաձայնության, լրացնել համաձայնեցված հայտարարագիրը:

Հայտարարագիրը և լրացման հրահանգը կարող եք բեռնել ստորև.

Մնացած դեպքերում վարորդները պարտավոր են վթարի մասին անմիջապես տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը և ապահովագրական ընկերությանը՝ պայմանագրում նշված հեռախոսահամարով:

Մինչև 100,000 դրամ վնասի չափով պատահարների դեպքում

  • ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պարտավոր են ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեների ընթացքում այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով
  • համաձայնեցված հայտարարագիրը պետք է Ապահովագրողին ներկայացվի ապահովագրական պատահարի օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում

Մնացած դեպքերում վարորդը կարող է դիմում ներկայացնել Ապահովագրողին ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո 3 ամսվա ընթացքում:

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը

Իրավաբանական անձիք տրամադրում են.

  • դիմումատուի անձնագիր
  • վարորդի վարորդական վկայական
  • տեխ. անձնագիր
  • տեխ. անձնագրի ներդիր (եթե շահագործվում է այլ համարանիշով կամ որպես տաքսի)
  • Պետ. ռեգիստրի վկայական
  • ՀՎՀՀ
  • լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • ղեկավարի անձնագրի պատճեն
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

ԱՊՊԱ
Ի՞նչն
է հատուցվում.

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
Իրավաբանական անձը ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար տրամադրում է

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: