sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հնացած տեխնոլոգիաներ օգտագործելու ռիսկերը

Երբ խոսքը գնում է հնացած տեխնոլոգիաների օգտագործման մասին, Դուք կարող եք մտածել, որ արդիականացման կարիք չկա, քանի որ կարծում եք, որ Ձեր գործարքները պատշաճ կերպով են իրականացվում Ձեր ներկայիս տեխնոլոգիաներով: Սակայն, եթե սովոր եք հին տեխնոլոգիային, կարող եք անտեղյակ լինել, թե ինչ հնարավորություններ ունեն ժամանակակից գործիքները: Ամենօրյա գործընթացները, հնարավոր է, երկու անգամ ավելի ժամանակ պահանջեն, քան կպահանջվեր ավելի ժամանակակից տեխնոլոգիայի կիրառման պարագայում:

Եթե համոզված չեք, որ տեխնոլոգիան է պետք արդիականացնել, ահա մեկ լավ մեկնարկային կետ նոր տեխնոլոգիայի փոխհատուցման հզոր ձև գտնելու համար. երբ դիտարկում եք ձեր բոլոր գործընթացները սկզբից մինչև վերջ, ուշադրություն դարձրեք, թե քանի տեղում եք ստիպված լինում տեղեկատվությունը ձեռքով մշակել: Դրանք այն պոտենցիալ տեղերն են, որտեղ նոր ծրագրային ապահովումը կարող է բարելավել Ձեր աշխատանքային պրոցեսը և արդյունավետությունը:

Այնքան շատ ծրագրային հավելվածներ կան, որ կարող են խնայել Ձեր ժամանակն ու ծախսերը: Եթե պատրաստվում եք ընդլայնվել, լավագույն տարբերակն առանց լրացուցիչ աշխատակազմի անելն է: Ծրագրային ապահովումը կարող է թույլ տալ անել ավելին՝ ավելի քիչ ռեսուրսներով:

Հնացած տեխնոլոգիաները հատկապես զայրացնում են աշխատակիցներին, քանի որ նրանք են, որ իրենց վրա զգում են անարդյունավետությունը: Ամպային տեխնոլոգիան աշխատակիցներին առաջարկում է աշխատելու նոր ձևեր` հնարավորություն ընձեռելով անհատներին աշխատել ցանկացած վայրից, իսկ գործընկերներին` անխոչընդոտ համագործակցել, նույնիսկ եթե տարբեր վայրերում են աշխատում:

Եթե ձեր տեխնոլոգիան որոշակի ժամանակ չի արդիականացվել, կամ եթե օգտվում եք չլիցենզավորված ծրագրային ապահովումից, կա մեծ ռիսկ, որ հաքերները կարող են հետին դուռ գտնել, ինչը կարող է ռիսկի տակ դնել ձեր տեղեկատվությունը: Ավելի հին օպերացիոն համակարգերը նախատեսված չեն ներկայիս ավելի բարդ անվտանգության սպառնալիքների համար պարզապես այն պատճառով, որ այդ սպառնալիքները ծրագրային ապահովման ստեղծման պահին գոյություն չեն ունեցել:

Հաճախորդները նույնպես հոգնել են այս ռիսկերից: Սպառողների 70%-ը, ում անհանգստացնում է ՓՄՁ-ի հնացած կայքին անձնական տեղեկատվության տրամադրումը, ասում են, որ կլքեն կոնտակտային տեղեկատվություն պահանջող կայքը, եթե համարեն, որ այն հնացած է:

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: