sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Աշխատավարձ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Աշխատավարձը բաղկացած է հիմնական աշխատավարձից (երբեմն այն նաև անվանում են բազային աշխատավարձ կամ պաշտոնային դրույքաչափ) և լրացուցիչ աշխատավարձից։ Հիմնական աշխատավարձը միշտ պետք է սահմանված լինի աշխատանքային պայմանագրում (կամ աշխատանքի ընդունման մասին հրամանում)։

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Այս չափը վերաբերում է հիմնական զուտ աշխատավարձին, և դրա մեջ չեն ներառվում հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսական այլ վճարումները:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

1. ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ վճարվում են հետևյալ աշխատանքների համար.

  • ծանր, վնասակար (ըստ կառավարության կողմից հաստատված ցանկի)
  • առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու (ըստ կառավարության կողմից հաստատված ցանկի)
  • արտաժամյա
  • գիշերային աշխատանքների
  • հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար

2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ գործատուի որոշմամբ կամ պայմանագրի համաձայն վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն) կամ աշխատանքային ստաժի համար:

3. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ վճարվում է աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար: Այս հիմքերի նշումը համապատասխան հրամանում անհրաժեշտ է, որպեսզի վճարումը ճանաչվի որպես պարգևավճար հարկային նպատակներով։

4. ԼՐԱՎՃԱՐԸ գործատուի որոշմամբ կամ պայմանագրի համաձայն աշխատողին վճարվող ցանկացած այլ լրացուցիչ վարձատրությունն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐԸ

Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար` գործատուի կողմից աշխատավարձից կարող են պահվել`

  • աշխատողին տրված կանխավճարը
  • մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները
  • գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը
  • աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: