sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ձեր տեխնոլոգիական պահանջների գնահատումը

Եթե դուք չեք օգտագործում այն տեխնոլոգիաները, որոնք ձեզ հետևյալ հնարավորություններն են ընձեռում, հավանաբար խոչընդոտում եք սեփական հաջողությանը.

Կարևոր փաստաթղթերի ու ֆայլերի՝ հեռավորությունից հասանելիության հնարավորություն: Վերջերս կատարված հարցման համաձայն՝ ՓՄՁ-ների 93 տոկոսը առնվազն մի քանի հեռակա աշխատողներ ունի: Աշխատողների միջինում մոտ 20 տոկոսն աշխատում է հեռակա կարգով:

Հաղորդակցման միասնական հարթակ՝ արագ նամակագրության, ձայնա ու տեսա կոնֆերանսի, ինչպես նաև առցանց ժողովի անցկացման հնարավորություններով: Միասնական հաղորդակցումը կարող է օգնել շատ ժամանակ խնայել, խուսափել բազմաթիվ կրկնակի գրառումներից, ինչպես նաև հեշտացնել աշխատանքի կազմակերպումը:

Պրոֆեսիոնալ դասի էլեկտրոնային փոստ: Բազմաթիվ փոքր ձեռնարկությունների մասնագետներ ու անհատ ձեռնարկատերեր օգտագործում են էլեկտրոնային փոստի անվճար ծառայություններ, որոնք նախատեսված են անձնական օգտագործման համար, բայց երբ հաճախորդները դա տեսնեն, հնարավոր է՝ կասկածի ենթարկեն բիզնեսի վստահելիությունը:

Պրոֆեսիոնալ կայքէջ: Համաձայն հարցման՝ սպառողների յոթանասունյոթ տոկոսը ձեր ձեռնարկությունից ակնկալում է պրոֆեսիոնալ կայքէջի առկայություն: Չունենալը հավասարազոր է փոքր, սահմանափակ ռեսուրսներով խանութ ունենալուն, և մարդիկ թերահավատորեն կմոտենան Ձեզ հետ գործակցելուն:

Շարժական լուծումներ: Այսօրվա աշխարհում, որտեղ ավելի ու ավելի են գերակշռում սարքերը, բազմաթիվ ու տարատեսակ բիզնես գործողություններ կատարելու համար ձեզ պետք է ընդամենը շարժական հեռախոս կամ թաբլեթ: Բժիշկներն այժմ հնարավորություն ունեն իրենց հիվանդների հետ ռենտգեն պատկերներ և բժշկական քարտեր դիտել թաբլեթ սարքերի օգնությամբ: Պատկերացրեք՝ ինչպես կարող եք Ձեր բիզնեսն ավելի շարժական դարձնել ու ձեր աշխատողներին կտրել իրենց աշխատասեղաններից:

Եվ այս նոր զարգացումների հետ համընթաց քայլելը այնքան բարդ չէ, որքան պատկերացնում եք: Եթե հետևողականորեն հանգստյան օրերին ընդամենը մի քանի րոպե տրամադրեք նոր տեխնոլոգիաներին ծանոթանալուն, արդյունքը հսկայական կլինի:

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: