sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Իրերի համացանց

Իրերի համացանցը (The Internet of Things) ամենօրյա օգտագործման օբյեկտներն են, որոնք կապակցված են ինտերնետին, որոնց կարող են գտնել այլ սարքեր և որոնք տեղեկություն են հաղորդում որևէ տվյալների շտեմարանի:

Թվային ինովացիայի փորձագետ Քեվին Աշթոնը, ում վերագրվում է «Իրերի համացանց» եզրույթը շրջանառության մեջ դնելը, այն սահմանում է հետևյալ մեջբերմամբ. «Եթե ունենայինք համակարգիչներ, որոնք ամեն ինչի մասին ամեն հնարավոր բան իմանային՝ օգտագործելով առանց մեր որևէ օգնության հավաքագրված տվյալներ, կկարողանայինք հետևել ամեն ինչին ու հաշվել ամեն ինչ՝ մեծապես կրճատելով վնասները, կորուստներն ու ծախսերը, կիմանայինք՝ երբ պետք է փոխարինել, վերանորոգել կամ վերացնել որևէ բան, և արդյո՞ք այն թարմ է, թե ժամկետանց»:

Իրերի համացանցը ֆիզիկական աշխարհը մեկ հսկայական տեղեկատվական համակարգ է դարձնում: Որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2020 թվականը այն կընդգրկի 50 միլիարդ կապակցված սարք: Այն ձեռնարկությունները, որոնք կսովորեն ընդգրկել Իրերի ինտերնետի ստեղծած տվյալները, կանգուն կմնան և կբարգավաճեն ապագայում:

Պարտադիր չէ, որ Իրերի համացանցի միջոցով թվային բիզնեսի վերափոխումը հսկայական լինի: Ձեռնարկությունները կարող են սկսել քչից՝ փոքր փոփոխություններից, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ: Դա սկսվում է՝ հիմնվելով արդեն իսկ գործող ենթակառուցվածքի վրա՝ ձեր ունեցած «իրերը» նորովի օգտագործելով, այնուհետև նորացնելով և օպտիմալացնելով, մինչև որ ամենն ավելի միահամուռ կգործի:

Մանրածախ առևտրում սա կարող է նշանակել ավելի խելացի POS-տերմինալների կիրառում՝ վերլուծությամբ կառավարվող խաչաձև վաճառքի կամ հավելավաճառքի առաջարկներ խթանելու համար: Առողջապահության մեջ սա կարող է ռացիոնալացնել հիվանդների խնամքը կապակցված մոնիտորների, տաբլետների և ցուցանակների միջոցով՝ ավելի արագ կերպով բուժում տրամադրելով ավելի մեծ քանակով մարդկանց: Արտադրողները կարող են օգտագործել սենսորները գործարանների հատակներին՝ ապահովելու խելացի, կապակցված գործողություններ, որ դինամիկորեն կադապտացվեն շուկայի և հաճախորդի պահանջմունքներին։

Թվային փոխակերպումները մոտ տարիներին կվերափոխեն աշխարհի քաղաքները՝ ներառելով ջրային համակարգերը, փրկարար, ոստիկանական և բժշկական ծառայությունները, ինչպես նաև երթևեկությունը և էլեկտրականությունը։ Սենսորները կբերեն նախադեպը չունեցող օպերատիվություն՝ իրական ժամանակում պատկերացում տալով բնակչության և ենթակառուցվածքների մասին։

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com Հեռ.՝ 010 51-44-89

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: