sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Աշխատաժամանակի կառավարում

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև աշխատաժամանակին հավասարեցված այլ ժամանակահատվածներ: Աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային ժամանակացույցով, իսկ ժամանակացույցը իր հերթին սահմանվում է գործատուի ներքին կարգապահական կանոններով: Ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ:

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ

1. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամ: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից: Առանձին տեսակի աշխատանքների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ, իսկ միջինում շաբաթական չի կարող անցնել 48 ժամը: Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի տևողությունը չի կարող լինել ավելի քան օրական 12 ժամ:

2. ԿՐՃԱՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Աշխատանքի կրճատ տևողությունը սահմանվում է անչափահասների համար, վնասակար, գերլարված աշխատանքների դեպքում: Յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի նվազագույն և առավելագույն շեմը:

3. ՈՉ ԼՐԻՎ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Աշխատանքի ոչ լրիվ տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, հղի կամ մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողների, առողջական վիճակի առնչությամբ, հաշմանդամության, հիվանդի խնամքի դեպքերում:

4. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ

Գումարային հաշվարկը

  • կիրառվում է, երբ որոշ օբյեկտիվ պատճառներով անհնարին է պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողությունը
  • հանգստյան օրերը սահմանվում են ժամանակացույցով
  • պետք է ապահովվի օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը, սակայն այլապես օրվա կամ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակը կարող է շեղվել նորմալ տևողությունից
  • միջինում հաշվարկվող ժամանակահատվածում պետք է ապահովվի աշխատաժամանակի նույն տևողությունը, ինչ նորմալ աշխատաժամանակի դեպքում (գերազանցող ժամերը կհամարվեն արտաժամ, որը պետք է վճարվի, կամ հատուցվի՝ ազատ ժամեր կամ օրեր տրամադրելով)
  • կիրառվում է մինչև 6 ամիս տևողությամբ ժամանակահատվածներով
  • կիրառումն արգելվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ

ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ

Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ դեպքերից որևէ մեկում.

  • աշխատանքը կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար
  • անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում
  • իրականացվում են այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը
  • աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի խափանմանը
  • կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար և այլ դեպքերում
  • առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը

Արտաժամյա աշխատանքի չի կարելի ներգրավել`

  • մինչև 18 տարեկան աշխատողներին
  • հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողներին՝ դասերի օրերին
  • առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողներին
  • ՀՀ օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22:00-ից մինչև 6:00-ն: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացությունը ներկայացնելուց հետո:

ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հատուկ դեպքերում, օրինակ՝ կազմակերպությունում անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ամսական մեկ անգամ աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային ու հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Աշխատողի համաձայնությամբ հերթապահությունը կարող է լինել նաև շաբաթական 1 անգամ:

Աշխատանքային օրերին հերթապահության ու աշխատանքային օրվա (ներառյալ՝ ընդմիջումը) ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ժամը, իսկ հանգստյան ու ոչ աշխատանքային օրերին՝ 8 ժամը:

ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հանգստի ժամանակը կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

Հանգստի ժամանակի տեսակներն են`

1. ԸՆԴՄԻՋՈՒՄԸ ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Եթե արտադրության պայմաններից ելնելով ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԸ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Օրինակ, մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Նմանապես, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:

3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆԿԱԾ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից: Որոշ դեպքերում ամենօրյա անընդմեջ հանգստի ժամը կարող է ավել լինել:

4. ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ որոշակի դեպքերի: Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:

5. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: 5.1. Ամենամյա երկարացված արձակուրդ առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, տրամադրվում է երկարացված արձակուրդ: 5.2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: 5.3. Նպատակային արձակուրդը որոշակի նպատակով տրամադրվող արձակուրդներն են՝

  • հղիության և ծննդաբերության արձակուրդը
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
  • ուսումնական արձակուրդը
  • պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը
  • չվճարվող արձակուրդը

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ


Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև աշխատաժամանակին հավասարեցված այլ ժամանակահատվածներ: Աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային ժամանակացույցով, իսկ ժամանակացույցը իր հերթին սահմանվում է գործատուի ներքին կարգապահական կանոններով: Ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ:


ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄՆԵՐԸ


1. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ


Աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամ: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից: Առանձին տեսակի աշխատանքների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ, իսկ միջինում շաբաթական չի կարող անցնել 48 ժամը: Համատեղությամբ աշխատանք կատարելու դեպքում աշխատանքի տևողությունը չի կարող լինել ավելի քան օրական 12 ժամ:


2. ԿՐՃԱՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ


Աշխատանքի կրճատ տևողությունը սահմանվում է անչափահասների համար, վնասակար, գերլարված աշխատանքների դեպքում: Յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանվում է աշխատաժամանակի նվազագույն և առավելագույն շեմը:


3. ՈՉ ԼՐԻՎ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ


Աշխատանքի ոչ լրիվ տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, հղի կամ մինչև 1 տարեկան երեխա խնամող աշխատողների, առողջական վիճակի առնչությամբ, հաշմանդամության, հիվանդի խնամքի դեպքերում:


4. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ


Գումարային հաշվարկը


  • կիրառվում է, երբ որոշ օբյեկտիվ պատճառներով անհնարին է պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողությունը
  • հանգստյան օրերը սահմանվում են ժամանակացույցով
  • պետք է ապահովվի օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը, սակայն այլապես օրվա կամ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակը կարող է շեղվել նորմալ տևողությունից
  • միջինում հաշվարկվող ժամանակահատվածում պետք է ապահովվի աշխատաժամանակի նույն տևողությունը, ինչ նորմալ աշխատաժամանակի դեպքում (գերազանցող ժամերը կհամարվեն արտաժամ, որը պետք է վճարվի, կամ հատուցվի՝ ազատ ժամեր կամ օրեր տրամադրելով)
  • կիրառվում է մինչև 6 ամիս տևողությամբ ժամանակահատվածներով
  • կիրառումն արգելվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ

ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ


Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ դեպքերից որևէ մեկում.


  • աշխատանքը կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար
  • անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում
  • իրականացվում են այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը
  • աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի խափանմանը
  • կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար և այլ դեպքերում
  • առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը

Արտաժամյա աշխատանքի չի կարելի ներգրավել`


  • մինչև 18 տարեկան աշխատողներին
  • հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողներին՝ դասերի օրերին
  • առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողներին
  • ՀՀ օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ


Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22:00-ից մինչև 6:00-ն: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացությունը ներկայացնելուց հետո:



ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ



Հատուկ դեպքերում, օրինակ՝ կազմակերպությունում անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ամսական մեկ անգամ աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային ու հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Աշխատողի համաձայնությամբ հերթապահությունը կարող է լինել նաև շաբաթական 1 անգամ:


Աշխատանքային օրերին հերթապահության ու աշխատանքային օրվա (ներառյալ՝ ընդմիջումը) ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ժամը, իսկ հանգստյան ու ոչ աշխատանքային օրերին՝ 8 ժամը:



ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Հանգստի ժամանակը կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:


Հանգստի ժամանակի տեսակներն են`


1. ԸՆԴՄԻՋՈՒՄԸ ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Եթե արտադրության պայմաններից ելնելով ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:


2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԸ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Օրինակ, մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Նմանապես, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:


3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԸՆԿԱԾ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից: Որոշ դեպքերում ամենօրյա անընդմեջ հանգստի ժամը կարող է ավել լինել:


4. ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆԳԻՍՏԸ Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ որոշակի դեպքերի: Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:


5. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
5.1. Ամենամյա երկարացված արձակուրդ առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, տրամադրվում է երկարացված արձակուրդ:
5.2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին, չնորմավորված աշխատանքային օրով, հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:
5.3. Նպատակային արձակուրդը որոշակի նպատակով տրամադրվող արձակուրդներն են՝


  • հղիության և ծննդաբերության արձակուրդը
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
  • ուսումնական արձակուրդը
  • պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը
  • չվճարվող արձակուրդը



Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 28, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Նոյեմբեր 29, 2017
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: