sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ինչ է ապահովագրությունը

Ի՞նչ է ապահովագրությունը

Ակնհայտ է, որ ցանկացած կազմակերպության համար հուսալի ապահովագրական պաշտպանությունն անհրաժեշտություն է: Այն թույլ է տալիս խուսափել չնախատեսված, հաճախ խոշոր ֆինանսական կորուստներից, երբ բիզնեսի ակտիվները վնասվում են կամ նույնիսկ ոչնչացվում: Նման ծախսերի պատճառ կարող են հանդիսանալ արտակարգ իրավիճակները, տարերային աղետները, հրդեհները, արտադրական վթարները, որոնք, ցավոք, անխուսափելի են, իսկ դրանց առաջացման հավանականությունը՝ օրինաչափ:

Տվյալ դեպքերի համար նախատեսված է ապահովագրությունը, որն ամբողջ աշխարհում ընդունված է որպես ռիսկերից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը: Այն թույլ է տալիս կառավարել ռիսկերը և հանարվոր անկանխատեսելի մեծ վնասները վերածել փոքր, բայց նախատեսված ծախսերի:

Անկախ Հայաստանում ապահովագրությունը բուռն զարգացում ապրեց 2011 թվականից հետո, երբ ընդունվեց առաջին պարտադիր ապահովագրությունը՝ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ): Դրա շնորհիվ քաղաքացիներից շատերը ծանոթացան ապահովագրությանը և հասկացան, որ այն իսկապես գործում է, և պատահարի դեպքում վարորդները ստանում են պատճառված վնասների հատուցում: Այսօր արդեն Հայաստանում պահանջված են նաև ապահովագրության կամավոր տեսակները, օրինակ՝ արտասահման մեկնողների ապահովագրությունը, որը պարտադիր է Շենգենյան երկրներ մեկնելիս, իսկ այսօր այն շատերը ձեռք են բերում նույնիսկ Վրաստանի համար, կամ առողջության ապահովագրությունը, որն ընդամենը 10 տարի առաջ աշխատակիցների համար ձեռք էին բերում հիմնականում արտասահմանյան կապիտալով կազմակերպությունները՝ մայր ընկերության պարտադրանքով:

Այսօր Հայաստանում գործում է «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին» օրենքը, որը կարգավորում է շուկան: Վերահսկումն իրականացնում է Կենտրոնական Բանկը: Ֆիզիկական անձ հաճախորդների շահերը պաշտպանելու համար 2009 թվականին ստեղծվել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, որի ծառայություններն անվճար են քաղաքացիների համար: ԱՊՊԱ ոլորտը կարգավորելու և զարգացումն ապահովելու համար 2010 թվականից գործում է Ավտոապահովագրողների Բյուրո: Օրենքը և նշված կառույցներն ապահովում են Ապահովագրական շուկայի կայունությունը, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

Ապահովագրության տեսակներ

Առկա է մի քանի դասակարգում.

  • Կյանքի ապահովագրություն՝ ապահովագրության այս տեսակն իրականացնելու լիցենզիա չունի Հայաստանում գործող ոչ մի ապահովագրական ընկերություն:
  • Ոչ կյանքի ապահովագրություն:

Օրենքով սահմանված են նաև ոչ կյանքի ապահովագրության դասեր.

  1. դժբախտ պատահարներից ապահովագրություն
  2. առողջության ապահովագրություն
  3. ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
  4. երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն
  5. օդանավերի ապահովագրություն
  6. ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն
  7. փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
  8. հրդեհից և բնական աղետներից գույքի ապահովագրություն
  9. գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
  10. ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  11. օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  12. ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  13. ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
  14. վարկի ապահովագրություն
  15. երաշխիքի տրամադրում
  16. ֆինանսական վնասների ապահովագրություն
  17. դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն
  18. աջակցության ապահովագրություն, որը ծածկում է ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց աջակցության տրամադրումը

Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններն իրականացնում են ապահովագրություն նշված ոչ կյանքի բոլոր դասերով:

Կայք՝ www.RGS.am Հեռ․՝ 010 59-10-10

Կայք՝ www.RGS.am
Հեռ․՝ 010 59-10-10

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: