sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Պատասխանատվություն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Նյութական պատասխանատվությունը առաջանում է, եթե կողմերից մեկի մեղքով անօրինական արարքով մյուս կողմին պատճառվել է վնաս, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

ԱՇԽԱՏՈՂԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ

Աշխատողի պատասխանատվության չափը սահմանափակվում է նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափով, բացառությամբ եթե՝

  1. Վնասը պատճառվել է դիտավորությամբ
  2. Վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով
  3. Աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր
  4. Վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի այլ միջոցների, ինչպես նաև նյութերի կամ արտադրանքի կորստի հետևանքով
  5. Վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն
  6. Վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՔ

Կարգապահական պատասխանատվության է ենթարկվում աշխատողը, ով խախտել է աշխատանքի կարգապահությունը:

ՏԵՍԱԿՆԵՐԸ

Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը՝

  • նկատողություն
  • խիստ նկատողություն
  • օրենքով սահմանված հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում

ՏՈՒՅԺԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:

ՏՈՒՅԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

Անհրաժեշտ է աշխատողից պահանջել բացատրություն, եթե աշխատողը առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարելի է կիրառել առանց դրա:

ՏՈՒՅԺԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Կարող է կիրառվել հայտնաբերելուց մեկ ամսվա ընթացքում և չի կարող կիրառվել, եթե խախտումից հետո անցել է վեց ամիս (որոշ դեպքերում՝ մեկ տարի):

ՏՈՒՅԺԻ ՄԱՐՈՒՄ

Եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում աշխատողը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա այն համարվում է մարված:

ՏՈՒՅԺԻ ՀԱՆՈՒՄ

Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դրա մասին հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Կայք՝ www.adwise.am Էլ․ հասցե՝ info@adwise.am Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 26, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 17, 2017
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնես ցիկլերի և Ապրանքանյութական պաշարների կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Հոկտեմբեր 18, 2017
Արևիկ Ղարիբյան
Դեսիգուալ
Չունենալով հագուստի վաճառքի ոլորտում փորձ և փոխարենն ունենալով սեփական բիզնեսն ունենալու և գեղեցիկը մարդկանց ներկայացնելու մեծ ձգտում՝ Արևիկի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Դեսիգուալ ապրանքանիշի առաջին խանութը: