Բիզնես սկսելիս առաջացող ծախսերը շատ են, այդ իսկ պատճառով սեփականատերերը հաճախ փորձում են փնտրել ճանապարհներ դրանք կրճատելու համար: Իրականում ոչ բոլոր ծախսերն են պարտադիր: Բիզնեսի պլանավորման գործընթացում կամ գործարկման սկզբնական փուլերում բիզնեսի սեփականատերերն, անկասկած, որոշ երկրորդական ծախսեր համարում են ոչ անհրաժեշտ: Բնականաբար, հարկավոր չէ գրասենյակային աթոռների ձեռքբերման համար 1,000,000 ՀՀ դրամ ներդրում կատարել, սակայն կան որոշ ծախսեր, որոնց կատարումը սկզբնական շրջանում կարող է մեծ հաջողությունների գրավական դառնալ:
Ստորև ներկայացվում են այն չորս հիմնական ծախսերը, որոնց վրա պետք չէ խնայել:
- Շուկայի վերլուծություն
Բիզնես պլան կազմելիս ձեռնարկատերերից շատերը մեծ ծախսերից խուսափելու նպատակով չեն ցանկանում շուկայի վերլուծություն կատարել: Երբ խոսքը Ձեր հաճախորդների և ապրանքների մասին է, ապա առանց շուկայի վերլուծության Դուք չեք կարող ճիշտ և հստակ իրականացնել Ձեր գործունեությունը: Այդ իսկ պատճառով համոզվեք, որ կատարում եք այնքան ներդրում, որքան անհրաժեշտ է շուկայի ամբողջական վերլուծություն իրականացնելու համար, որպեսզի իրագործեք Ձեր բիզնես գաղափարները:
Ինչու՞ արժե գումար ծախսել շուկայի վերլուծություն իրականացնելու համար.
- Քանի որ այն օգնում է գտնել այն սեգմենտը, որը ցանկանում է գնել Ձեր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Առանց շուկայի մանրամասն վերլուծության Դուք, հնարավոր է, շատ ժամանակ և գումար ծախսեք՝ փորձելով հասնել և կապ հաստատել շուկայի որևէ սեգմենտի հետ, այնուհետև պարզ դառնա, որ Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը ավելի լավ կարող էր ընկալվել շուկայի մեկ այլ սեգմենտի կողմից:
- Օգնում է հաստատել Ձեր կոնցեպտը: Շուկայի վերլուծության միջոցով կհասկանաք՝ արդյո՞ք Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում է Ձեր ընտրած թիրախային շուկային և կկարողանաք բացահայտել այդ խմբի կարիքներն ու ցանկությունները՝ նրանց առաջարկելով լավագույն և համապատասխան ապրանքը կամ ծառայությունը:
- Բրենդինգ
Ժամանակակից մարքեթինգը կարևորում է բրենդինգը բոլոր բիզնեսների համար: Ըստ մի շարք հետազոտությունների՝ գործարկման շրջանում կատարված բրենդինգը պետք է կիրառվի առնվազն մեկ տասնամյակ: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի անուն, որը կուղեկցի Ձեզ հետագա տարիների ընթացքում և կհիշվի հաճախորդների կողմից:
Ինչու՞ արժե գումար ծախսել բրենդի ստեղծման համար:
- Օգնում է կապ հաստատել հաճախորդների հետ: Ձեր բրենդը կապահովի Ձեր ապրանքի կամ ծառայության՝ հաճախորդների մտքում նախընտրելի ապրանքների և ծառայությունների շարքին դասելուն: Բրենդինգը օգնում է մարդկանց հասկանալ, թե ինչու պետք է մի ապրանքը կամ ծառայությունը գերադասել մյուսից: Ունենալով հայտնի բրենդ՝ Ձեր հաճախորդների մոտ կզբաղեցնեք առաջնային դիրքեր:
- Ուժեղ և հզոր բրենդինգը ազդում է բիզնեսի կատարողականի վրա: Բրենդը կառավարում է սպառողների վարքագիծը, և հենց նրանց միջոցով եք հասնում հաջողությունների: Հաճախորդները փորձարկում են Ձեր ապրանքը՝ արդեն իսկ որոշակի սպասումներ ունենալով: Եթե այն համապատասխանում կամ գերազանցում է իրենց սպասումները, ապա այդ փաստը հետագայում նրանց դրդում է գնում կատարելու, իսկ Ձեր բիզնեսին՝ հաջողության հասնելու:
- Սոցիալական մեդիայի կառավարում
Սոցիալական մեդիայի կառավարման կիրառումը մի շարք նոր բիզնեսների սեփականատերերի կողմից անհրաժեշտություն չի համարվում, որովհետև մեծամասնությունը չգիտի՝ ինչպես կիրառել այն: Սակայն շուկայի վերլուծության և բրենդինգի օգնությամբ սոցիալական մեդիան ավելի պարզ է դառնում:
Ինչու՞ արժե գումար ծախսել սոցիալական մեդիայի կառավարման համար:
- Կարող եք ներգրավել նոր հաճախորդների: Սպառողները համարվում են Ձեր բիզնեսի հիմնական դերակատարը: Պարզեք, թե ինչ սոցիալական կայքեր է օգտագործում Ձեր թիրախային շուկան: Հնարավոր է՝ Ձեր լավագույն ընտրությունը լինի LinkedIn-ը կամ էլեկտրոնային փոստը, կամ գուցե Ձեր բիզնեսի համար ավելի լավ կլինի հանդես գալ Facebook, Instagram կամ Pinterest կայքերում:
- Օգնում է ձեռք բերել հեղինակություն և ճանաչելիություն: Երբ հավանական հաճախորդը փնտրում է մի ապրանք կամ ծառայություն, որը ներկայացնում եք նաև Դուք, առաջին հերթին կարող է Ձեզ դիմել հենց Ձեր ճանաչվածության շնորհիվ: Ճանաչվածություն ձեռք բերելը շահավետ է բիզնեսի սկզբնական շրջանում, քանի որ դրա շնորհիվ է, որ Ձեր փոխարեն հաճախորդները իրենք են գտնում Ձեզ:
4. Կազմակերպության մշակույթի և ոճի ստեղծում
Բիզնեսի Մի շարք սեփականատերեր հնարավոր է գումար խնայեն այս փուլում: Անհրաժեշտ է մշակույթը ընկալել, որպես Ձեր կազմակերպության անհատականություն: Աշխատակիցների պարգևատրումը, կազմակերպության աշխատանքային պայմաններն ու ոճը համարվում են դրա մշակույթի տարրեր: Մշակույթի ստեղծումը կարևոր է ցանկացած տեսակի բիզնեսի գործարկման փուլում, քանի որ այն կառուցում է Ձեր կազմակերպության հիմքը:
Ինչու՞ է պետք չխնայել այս փուլում:
- Աշխատակիցների բավարարվածությունն ու գոհունակությունը համարվում են շատ կարևոր գործոններ: Միջազգային հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հավանականությունը, որ աշխատակիցը կդադարի աշխատել մի կազմակերպությունում, որտեղ կա հզոր մշակույթ, 14% Է կազմում: Հավատարիմ աշխատակիցները նույնչափ կարևոր են Ձեր կազմակերպության համար, որքան հավատարիմ հաճախորդները:
- Արդյունավետ աշխատանքին հետևում է շահույթի ստացումը: Կազմակերպության հզոր մշակույթը հանգեցնում է ուժեղ թիմի ձևավորմանը: Հավանական է, որ երջանիկ և արդյունավետ աշխատող աշխատակիցները կունենան նորարար և ստեղծարար մտքեր և կօգնեն գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավոր է չգտնեք անառողջ մշակույթ ունեցող աշխատավայրերում: Բիզնեսի հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերական և առողջ միջավայրի ստեղծումը կուղղորդի Ձեր բիզնեսը դեպի բազմաթիվ հաջողությունների:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: