sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ընթացիկ իրացվելիության գործակից
Ընթացիկ են կոչվում այն ակտիվները, որոնք իրացվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։
Ընթացիկ են կոչվում այն պարտավորությունները, որոնք գոյանում են գործառնական գործունեության ժամանակ և մարվում 12 ամսից պակաս ժամկետում:
Ընթացիկ իրացվելիության գործակից = ընթացիկ ակտիվներ/ընթացիկ պարտավորություններ
Արդյունք` 453
Նպատակ`
Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Liquidity ratio) ցույց է տալիս է կազմակերպության կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը մարելու ունակությունը: Այն հաշվարկվում է ընթացիկ ակտիվները բաժանելով ընթացիկ պարտավորությունների վրա:
Նշանակություն`
Գործակիցը կոչվում է ՙընթացիկ իրացվելիության գործակից՚, քանի որ այն իր մեջ ներառում է բոլոր ընթացիկ ակտիվներն ու պարտավորությունները: Որքան բարձր է ստացված արդյունքը, այնքան ավելի բարձր է կազմակերպության վճարունակությունը։ 3-ից բարձր գործակիցը վկայում է շրջանառու կապիտալի ոչ ռացիոնալ կառուցվածքի մասին։ 1-ից ցածր գործակիցը նշանակում է, որ կազմակերպության պարտավորությունները մեծ են ակտիվներից, ինչը վկայում է կազմակերպության ոչ այնքան լավ ֆինանսական վիճակի մասին, սակայն դա չի նշանակում, որ կազմակերպությունը սնանկության ճանապարհին է: Եզրահանգումների համար շատ կարևոր է բիզնեսի գործունեության տեսակը:
Կիրառություն`
Այս ցուցանիշը կիրառում են, որպեսզի պարզեն արդյոք տվյալ կազմակերպությունը կարողանում է իր ընթացիկ ակտիվների հաշվին մարել իր ընթացիկ պարտավորությունները: Համեմատելով այս ցուցանիշը ինչպես կազմակերպության նախկին տարիների, այնպես էլ միևնույն բնագավառում գործող այլ կազմակերպությունների ցուցանիշների հետ` կարելի է հասկանալ կազմակերպության ֆինանսական վիճակը և պարզել բարելավման կամ վատթարացման պատճառները: