sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հաջողակ գործարարների 7 սովորությունները
(1)
1.0

Ի՞նչն է միավորում հաջողակ գործարարներին: Նրանց միավորում է ձգտումը, համառությունը, աշխատասիրությունը, մի փոքր հաջողությունը ու ևս մեկ շատ կարևոր հանգամանք. hաջողակ գործարարները համոզված են, որ առօրյա սովորությունները և կարգուկանոնը առավելություն են տալիս հաջողության հասնելու գործում։ Ձեզ ենք ներկայացնում հաջողակ գործարարների 7 սովորությունները։

Այս սովորությունները յուրացնելու դեպքում՝ Դուք նույնպես կհասնեք հաջողության։

  1. Գրի առե՛ք Ձեր նպատակները

Երբ նպատակները հանձնում եք թղթին, դրանք ավելի իրական են դառնում։ Նպատակները գրի առնելը, դրանք իրագործելու առաջին քայլն է։ Բացի այդ, երբ Ձեր նպատակները տեսանելի են դառնում, Ձեր ուշադրությունը արդեն կետրոնանում է նպատակին հասնելու գործողությունների մշակման վրա։ Ամեն առավոտ և երեկո նորից կարդացեք Ձեր նպատակները: Նպատակների մասին հիշեցումը Ձեզ առաջ կմղի:

  1. Պլանավորե՛ք Ձեր ժամանակը

Ժամանակի րոպե առ րոպե պլանավորումը կօգնի խուսափել քաոսային վիճակից։ Ձեր օրը կունենա հստակ կառուցվածք, և յուրաքանչյուր գործողություն ուղղված կլինի որևէ նպատակի իրագործմանը։

Մանրամասն պլանավորումն օգնում է հասկանալ, թե իրականում որքա՞ն ժամանակ է պահանջվում առաջադրանքների կատարման համար, ինչն էլ կօգնի Ձեզ իրատեսական առաջադրանքներ սահմանել մեկ օրվա համար, որպեսզի ինքներդ Ձեզ չծանրաբեռնեք:

Մի ակնկալեք, որ առաջին անգամից կարող եք իդեալական պլանավորել Ձեր ժամանակը։ Սկզբում շատ հավանական է, որ չիմանաք, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր որոշակի առաջադրանքների համար, նաև կարող են առաջանալ չպլանավորված հարցեր, որոնք ժամանակ և ուշադրություն կպահանջեն։ Շարունակեք պլանավորել և կարճ ժամանակ հետո ամեն ինչ կստացվի։

  1. Մտածե՛ք միայն հաջողության մասին

Մտքերը նյութական են: Ի՞նչ է նշանակում մտածել միայն հաջողության մասին: Եթե չեք հավատում, որ կարող եք մեծ ընկերության հիմնադիր դառնալ, տարեկան հարյուրավոր միլիոն դրամի շրջանառությունով, ամենայն հավանականությամբ դա տեղի չի ունենա: Եթե նույնիսկ չեք պատկերացնում, որ երբևէ շատ մեծ գումար կարող եք վաստակել, ապա չեք էլ աշխատի այդ ուղղությամբ։ Ամեն օր մտածեք հաջողության մասին. առավոտյան արթնացեք այն մտքով, որ այսօր մի քայլով ևս մոտենալու եք Ձեր նպատակներին:

4 Կարգավորե՛ք Ձեր քունը։

Քունը ազդում է ամեն ինչի վրա՝ առողջությունից սկսած, մինչև այն, թե ինչպես եք Ձեզ զգում և ինչպիսի տեսք ունեք։ Ազդում է նաև մտածելու և որոշում կայացնելու ունակության վրա:

Հաջողակ մարդկանցից շատերն արթնանում են աշխատանքային օրվա սկզբից առնվազն 3 ժամ առաջ: Հաճախ չնախատեսված գործեր և անհետաձգելի խնդիրներ են առաջանում՝ ազատվելով այդ խնդիրներից մինչև աշխատանքային օրվա սկիզբը, Ձեզ ավելի արդյունավետ և բավարարված կզգաք, և իհարկե ավելի շատ ժամանակ կհատկացնեք կարևոր գործերին։

5 Զբաղվե՛ք սպորտով

Հաջողակ մարդկանց 76%-ը օրվա ընթացքում ամենաքիչը 30 րոպե տրամադրում է սպորտին։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում մտավոր աշխատանքի վրա։ Սպորտով զբաղվելը նաև էներգիա ստանալու աղբյուր է, որը պետք է ոչ միայն բիզնեսը կառավարելու և զարգացնելու գործում, այլ նաև ընտանիքի հետ շփվելու և ակտիվ հասարակական կյանք վարելու համար։ Սպորտը ոչ միայն կապահովի Ձեր բարեկազմ և գրավիչ արտաքինը, այլև կմարզի Ձեր միտքը։

6 Շրջապատե՛ք Ձեզ հաջողակ մարդկանցով

Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր առաջ են շարժվում և զարգանում են: Ձեր շրջապատում պետք է լինեն մարդիկ, ովքեր նմանատիպ ձգտումներ և նպատակներ ունեն։ Նրանցից ոմանք, միգուցե, արդեն հասել են իրենց նպատակներին, կամ դեռ պայքարում են։ Այս մարդիկ կքաջալերեն Ձեզ և առաջ կմղեն։ Դուք շատ բան կսովորեք նրանցից, և ինքներդ էլ կփորձեք ինչ-որ բանով օգտակար լինել։ Կարծիքների, գաղափարների և փորձի փոխանակումը այն է, ինչ անհրաժեշտ է ոչ միայն սկսնակ ձեռնարկատերերին, այլև բոլոր նրանց, ովքեր մշտապես ուզում են զարգացնել իրենց բիզնեսը:

7 Կարդացե՛ք

Հաջողակ գործարարների, թերևս, ամենակարևոր սովորություններից մեկը՝ շատ կարդալն է: Որքան ավելի հաջողակ են գործարարները, այնքան ավելի շատ ժամեր են նվիրում ընթերցանությանը: Հավատացեք սա զուգադիպություն չէ․ շատ կարդալը ուղղակի կապ ունի հաջողության հետ։

Ըստ BlinklistMagazine-ի կողմից կատարված հետազոտության հաջողակ գործարարների 88%-ը օրական կարդում է առնվազն 30 րոպե, 63%-ը աուդիոգրքեր է լսում աշխատանքի գնալու և վերադառնալու ճանապարհին, և 85%-ը ամսական կարդում է երկու կամ ավելի ինքնազարգացնող գիրք: Բիլ Գեյթսը մինչ օրս ամենաշատ կարդացող գործարարն է: Չնայած խիտ գրաֆիկին և զբաղվածությանը, նա հասցնում է շաբաթական գոնե մեկ գիրք կարդալ և նույնը խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են հաջողակ լինել։

Կարող եք սկսել մեր կողմից առանձնացված գրքերից, որոնք առօրյա ոգեշնչման և ինքնազարգացման աղբյուր կարող են հանդիսանալ։ Արժե ժամանակ հատկացնել լավ գրքեր կարդալուն: Փորձեք ընթերցանությունը դարձնել Ձեր առօրյայի մի մասը։ Կարդացեք քնելուց առաջ կամ վաղ առավոտյան։ Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում կարդալը սովորություն դարձնել, աուդիոգրքերը արժանի այլընտրանք են։

Եվ վերջում, մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես յուրացնել վերը նշված կետերը և դարձնել դրանք Ձեր առօրյայի մի մասը:

Օրվա ընթացքում Դուք ստանում ենք հսկայական ծավալի տեղեկատվություն տարբեր թեմաներով. օրինակ՝ ինչպես այս հոդվածը: Դուք կարող եք այն կարդալ և անցնել Ձեր առօրյա գործերին: Արդյունքում ոչինչ չի փոխվի Ձեր կյանքում:

Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ընտրել մեկ կամ երկու սովորություն և սկսել դրանք կիրառել Ձեր առօրյա կյանքում հենց այսօրվանից: Կարող եք պլանավորել Ձեր վաղվա օրը՝ միանգամից ներառելով բոլոր յոթ սովորությունները:

Սովորությունը ձևավորելու համար հարկավոր է 21 օր: Ձեզ հարկավոր կլինի կամքի ուժ, համբերություն, աշխատասիրություն և համառություն:

Մի՛ հանձնվեք և մտածեք միայն հաջողության մասին։

2020-03-03 11:45:47
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: