Բար բացելու հիմնական դրույթներին և կարևոր կետերին ծանոթանալուց հետո, պետք է որոշել բարի ձևաչափը: Բարի ձևաչափից է կախված լինելու տարածքի ընտրությունը, հաշվի առնելով տեղակայումը և հարմարությունների առկայությունը, թիրախային շուկայի սահմանումը, մենյուն, ընդհուպ մինչև բիզնեսի կազմակերպաիրավական ձևի ընտրությունը և հետագա քայլերի պլանավորումը:
Տարբեր երկրներում բարերը դասակարգվում են տարբեր կերպ: Ըստ «Բարմենների միջազգային ասոցիացիա»-ի բարերը, որոնք առանձին հաստատություն են հանդիսանում, կամ գտնվում են ռեստորանային համալիրում, սակայն առանձին սրահում, լինում են հետևյալ տեսակների՝
- Գաստրո բար /Գրիլ բար/. Ի համեմատ այն բարերի, որոնք պարզապես մատուցում են հեշտ պատրաստվող ուտեստներ և շեշտը դնում են խմիչքի տեսականու վրա, գաստրո բարերում սննդի մատուցումը նույնքան կարևորված է, որքան խմիչքինը: Ի տարբերություն սրճարանի, գաստրոբարում հիմնականում մասնագիտանում են խմիչքի հետ զուգակցվող ուտեսների վրա և ճաշացանկը համեմատաբար ավելի սահմանափակ է լինում: Ճաշացանկի հիմնական մասը կազմում են դասական ուտեստները, սակայն յուրաքանչյուր գաստրո բար պետք է տարբերվի յուրահատուկ ճաշատեսակով, որը ներկայացվում է շեֆ խոհարարի կողմից: Գաստրո բարերում ներկայացված են լինում զանազան ալկոհոլային ըմպելիքներ և կոկտեյլներ տարբեր ճաշակի անձանց համար: Հատկապես հանգստյան և տոն օրերին գաստրո բարերը լիարժեք չեն համարվի առանց զվարճալի երեկոների, մրցույթների, պարերի և կենդանի երաժշտության: Եթե ցանկանում եք Ձեր այցելուները ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնեն, այլ նաև համեղ սնվեն, ապա ընտրեք գաստրո բար բացելու գաղափարը:
- Գարեջրի բարերը կամ պարզապես փաբերը մեր օրերում լայն տարածում են գտել, ոնդ որում որոշ դեպքերում հաստատությունները ունենում են սեփական գարեջրի արտադրություն, կամ պարզապես մատուցում են այլ արտադրողների գարեջրի տեսականին: Գարեջրատներին և փաբերին բնորոշ է փայտյա կահույքը և բարի կանգնակը (ռուս. Стойка): Գարեջրատների առանձնահատկություններից է նաև գարեջրի մեծ տեսականին, որը ներկայացված է լինում բարի կանգնակի ետնամասում՝ գարեջուր լցնող սարքերի միջոցով, որտեղից մատակարարվում է գարեջուրը: Խոհանոցի առաջարկած ճաշատեսակները հիմնականում սահմանափակվում են սենդվիչներով և մի քանի դասական տաք ուտեստներով: Նման հաստատությունների ճաշացանկում մեծ տեղ են զբաղեցնում գարեջրի հետ մատուցվող խորտիկները: Փոքր փաբերում հաճախ ջերմ մթնոլորտ է ստեղծում հաստատության սեփականատերը, ով անձամբ է ողջունում և ուղեկցում այցելուներին:
- Կոկտեյլ բարերը Երևանում համեմատաբար նոր զարգացող բարի տեսակներից են: Դրանք հիմնականում մասնագիտացած են հենց կոկտեյլների պատրաստման և յուրօրինակ մատուցման մեջ: Որոշ դեպքերում կոկտեյլ բարերում նույնիսկ բացառում են գարեջրի կամ գինու տեսականու առկայությունը, կենտրոնանալով միայն բարձր ալկոհոլային խմիչքների վրա: Կոկտեյլ բարերում մատուցում են ինչպես դասական, այնպես էլ հատուկ կոկտեյլներ (special cocktails), որոնք, հավանաբար, չեն կարող պատրաստել այլ հաստատություններում՝ տեղում պատրաստվող յուրահատուկ բաղադրիչների շնորհիվ: Այդ պատճառով շատ կարևոր է պրոֆեսիոնալ բարմենի ընտրությունը, ով ըստ էության կազմելու է Ձեր հատուկ կոկտեյլների մենյուն և լինելու է հենց այն գործոնը, որի համար հաճախորդները ընտրելու են Ձեր կոկտեյլ բարը:
- Գինու բարում, հաճախորդները հնարավորություն ունեն համտեսել գինու տարբեր տեսակներ: Գինու բարերի սեփականատերերը պետք է անդադար համալրեն իրենց տեսականին նոր և շուկայում մեծ պահանջարկ վայելող գինու տեսակներով: Առաջին հերթին պետք է ունենալ գինու մեծ մառան, քանի որ գինին հատուկ «վերաբերմունք» և պահպանման պայմաններ է պահանջում:
Այսպիսի հաստատությունների ճաշացանկում տաք ուտեստներ հիմնականում չեն ներառվում, քանի որ այստեղ այցելելու հիմնական նպատակը ոչ թե ճաշելն է, այլ գինու, պանրի և մսի տեսականու շուրջ երեկոն վայելելը և լիցքաթափվելը: Եթե որոշել եք գինու բար բացել, ապա անպայման պետք է նախատեսել հատուկ աշխատակից՝ սոմելյե, ով կկարողանա ճիշտ խորհուրդներ տալ գինիների ընտրության հարցում:
- Սպորտ բարեր հիմնականում այցելում են մարզասերները: Ամբողջ աշխարհում անդադար աճում է սպորտի նկատմամբ հետաքրքրությունը: Սպորտ բարերում մարդիկ կարող են հետևել իրենց սիրելի մարզական հանդիպումներին, օգտվել գարեջրի և խմիչքների տեսականուց և խոհանոցից: Այն պետք է հագեցած լինի հատուկ էկրաններով և տեխնիկայով, որոնք կապահովեն տեսանելիություն բարի ցանկացած անկյունից և լինի հարմարավետ, որպեսզի դառնա սպորտային խաղերը դիտելու և լավ ժամանակ անցկացնելու համար լավագույն վայր:
- Լաունջ բարը հանգիստ և հարմարավետ վայր է, թույլ լուսավորության և հանգիստ երաժշտության ուղեկցությամբ, որտեղ այցելուներին առաջարկվում է տարատեսակ խմիչքներ և դասական ուտեստներ:
- Դիսկո բար հիմնելիս առաջին հերթին պետք է ունենալ լավ ձայնային տեխնիկա, պարահրապարակ և գեղեցիկ լուսային էֆֆեկտներ: Այստեղ սպասարկման մեխանիզմը պետք է մաքսիմալ ավտոմատացված լինի: Այցելուներին կարելի է առաջարկել հայտնի կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ և դասական նախուտեստներ: Այսպիսի վայրերում պարը համարվում է հաճախորդների այցելության հիմնական նպատակը: Հաճախ բարի կանգնակի մոտ բացակայում են աթոռները, որպեսզի յուրաքանչյուր այցելու հանգիստ մոտենա և վերցնի իր պատվիրված խմիչքը:
Բարի տեսակը
|
Խոհանոց
|
Երաժշտություն
|
Գտնվելու վայլ
|
Գաստրո Բար
|
Հիմնական և շեֆ խոհարարի կողմից առաջարկվող հատուկ ուտեստներ
|
Տոներին և հանգստյան օրերին ակտիվ երեկոներ բարձր, հաճախ նաև կենդանի, երաժշտության ուղեկցությամբ
|
Քաղաքի կենտրոնական հատվածներում
|
Գարեջրի բար / փաբ
|
Դասական մի քանի ուտեստներ և գարեջրի հետ մատուցվող բազմաթիվ խորտիկներ
|
Գարեջրատներում երաժշտական երեկոներ բենդերի ներկայությամբ, իսկ փաբերում հիմնականում ակումբային երաժշտություն
|
Բնակելի տարածքներից հեռու, հիմնականում նկուղային հարկերում, որոնց վերևի հարկերը զբաղեցված են ոչ բնակելի տարածքներով
|
Կոկտեյլ բար
|
Դասական ուտեստներ, սենդվիչներ, հեշտ ու արագ պատրաստվող կերակրատեսակներ
|
Հանգիստ և ֆոնային երաժշտություն
|
Բնակելի տարածքներին մոտ, շենքերի առաջին կամ կիսանկուղային հարկերում, հյուրանոցների կամ բիզնես կենտրոնների վերին հարկերում՝ հաճախ նաև բացօթյա
|
Գինու բար
|
Գինու համար նախատեսված սառը խորտիկներ՝ պանրի ափսե և մսի տեսականի
|
Հանգիստ և դասական երաժշտություն
|
Քաղաքի կենտրոնական հատվածներում
|
Սպորտ բար
|
Դասական ուտեստներ, սենդվիչներ, գարեջրի հետ մատուցվող բազմաթիվ խորտիկներ
|
Երաժշտության բացակայություն, քանի որ հիմնականում մարզախաղերի դիտում է իրականացվում
|
Բնակելի տարածքներից հեռու
|
Լաունջ բար
|
Հիմնականում միայն խմիչքներ
|
Դասական, հանգիստ և ցածր երաժշտություն
|
Հյուրանոցների կամ գիշերային ակումբների առաջին հարկերում կամ առանձին հատվածներում
|
Դիսկո բար
|
Դասական նախուտեստներ
|
Բարձր ակումբային երաժշտություն
|
Առանձին շինություններում կամ առևտրի կենտրոնների, հյուրանոցների և բիզնես կենտրոնների վերջին հարկերում
|
Հայաստանում, ներկայումս կարելի է հանդիպել տարբեր ձևաչափերի և ոճերի բարերի: Որոշ դեպքերում հանդիպում են նաև վերը թվարկված ձևաչափերի համակցությամբ բարեր: Օրինակ՝ տեղական փաբերում մատուցվող գարեջրի մեծ տեսականու հետ մեկտեղ, հնարավոր է նաև փորձել կոկտեյներ և նաև պարել, նույնիսկ շատ փոքր տարածքում և լուսային էֆֆեկտների բացակայության դեպքում:
Ձևաչափը որոշելուց հետո, ժամանակն է անցում կատարել բարի բացման աշխատանքների մյուս փուլին՝ համապատասխան վայրի և տարածքի ընտրությանը: