Ձեռնարկատերերից մեկը բացատրում է մյուսին, թե ինչպես է նա սկսել իր բիզնեսը. «Ես վախենում էի իմ բիզնեսը սկսել, բայց իմ նախկին պետը ինձ լավ մոտիվացրեց ՝ ասելով ինձ կյանքիս ամենաոգեշնչող նախադասությունը: Մի օր նա մտավ իմ գրասենյակ և ասաց. «Դուք աշխատանքից հեռացված եք»: Բնավ կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, սկսելու համար երբեք ուշ չէ, պետք է միայն սկսել: Ձեռնարկատիրությունը բաց դաշտ է, բայց շատերը հավատում են այս գաղափարին հակասող կարծիքին: Այդ իսկ պատճառով այս հոդվածում կխոսվի ձեռնարկատիրության կարծրացած միֆերի մասին, որոնք կանգնած են Ձեր և Ձեր հաջողության միջև:
Ովքե՞ր են ձեռնարկատերերը
Հիմնականում մարդիկ բացասաբար են վերաբերվում ստարտափներին՝ կարծելով, որ վերջիններս շատ ռիսկային են և ձեռնարկատեր դառնալն ինքնին ուղեկցվում է ռիսկով:
Բայց, իրականում Դուք կարող եք ձեռնարկատերին թողնել Լաս Վեգասում ՝ փողով լի ճամպրուկով, հաջորդ օրը վերադառնալ նրա ետևից ու տեսնել, որ գումարը չի պակասել:
Ահա՛, թե ինչ ռիսկային են ձեռնարկատերերը: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա վերջնական մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, գծված և ոչ մի առաջխաղացման հնարավորություն չի խուսափում իրենց հետևողական հայացքից: Ինչպես ասում են՝ 7 չափի՛ր, 1 կտրի՛ր:
Ձեռնարկատերի ռիսկը կայանում է նրանում, որ իրենք փորձում են այն ամենն ինչ նոր է, տարբերվող և դեռ փորձված չէ:
Ինչպե՞ս սկսելԱռասպել. Ձեր բիզնես ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև Ձեր սկսելը: Իրականություն. Բիզնես պլանը կառուցվում է ժամանակի ընթացում:
Եկե՛ք հասկանանք սրա իմաստը: Իհարկե, բիզնես ծրագիր ունենալը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար, այն օգնում է հասկանալ, թե որն է բիզնեսի թիրախային խումբը, սահմանում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, գնահատում է ճյուղի մրցակցությունը, օգնում է շրջանցել անցյալում կատարված սխալները և գնահատել ֆինանսավորումը, բայց այն փոփոխվում և վերակառուցվում է յուրաքանչյուր փուլում:
Գիտեի՞ք, որ հաջողակ ձեռնարկատերերի 70 ℅-ը սկսել են առանց կատարյալ բիզնես պլանի:
Ի՞նչ գաղափար առաջարկել
Սովորաբար մարդիկ տարիներ են կորցնում հիանալի գաղափարի փնտրտուքների վրա՝ կարծելով, որ դա է ստարտափի միակ շարժիչ ուժը և եթե կա լավ գաղափար, հաղթանակն ապահովված է:
Այս պնդումն այնքան սխալ չէ, ինչքան մոլորեցնող: Գաղափարը հենց այդպիսին կարևոր է, բայց նույնիսկ ամենալավ գաղափարը ոչինչ է առանց գրագետ թիմի, պլանավորման, առաջնորդության, հաղորդակցության և մի շարք այլ գործոնների:
Պետք չէ ֆիքսվել անթերի գաղափար ունենալու վրա, երբեմն թիմն ավելի կարևոր է.
«Ավելի լավ է ունենալ միջին գաղափար, բայց աշխատել գիտակ և լավ թիմում, քան աշխատել բարդ և չմոտիվացված անձանց հետ, բայց ունենալ փայլուն գաղափար»:
Ինչու՞ երբեք ուշ չէ սովորելԿա նաև այնպիսի տարածված տեսակետ, որ ձեռնարկատերը պետք է իմանա ամեն ինչ և ունենա ամենի պատասխանը: Իրականում, ձեռնարկատերերը ամենատես չեն և չեն զբաղվում գուշակություններով: Հենց այստեղ է կարևորվում իրազեկ թիմի և ինքնազարգացման դերը: Իրական ձեռներեցները բարգավաճում են ուսումնառության մշտական վիճակում գտնվելով: Հիշե՛ք, որ «Կարո՞ղ ենք արդյոք լինել կատարյալ մի բանում, որն առաջին անգամ ենք փորձում» հարցի պատասխանը միշտ դրական է:
Որտե՞ղ և ե՞րբ ծավալել գործունեությունը21-րդ դարը տեխնոլոգիայի դար է: Երևի դա է մոլորեցնում մարդկանց և ստեղծում այնպիսի պատրանք, որ հաջողության կարելի է հասնել միայն IT ոլորտում ու դա պետք է անել ճիշտ պահին:
Այնինչ, նորարարությունը յուրաքանչյուր ոլորտում կարևորվում է այնքան, որքան IT ոլորտում: Պետք չէ սպասել ճիշտ պահին, այն կարող է և չգալ: Դրա փոխարեն ինքներդ ստեղծե՛ք Ձեր հաջողակ վայրկյանը:
Կուզեմ նաև նշել մի խորհուրդ. Սատկած ձիու վրայից ժամանակին իջե՛ք: Սովորե՛ք հասկանալ, երբ բիզնեսն ապագա չունի՝ ավելորդ ծախսերից խուսափելու համար:
Սակայն սա վհատվելու առիթ չէ, հին գաղափարին կգա փոխարինելու նորը և Դուք կփորձե՛ք կրկին:
Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը «Հաջողությունը՝ զբոսանք է ձախողումից դեպի ձախողում`առանց սկզբնական խանդավառության կորստի:»
Ձեռնարկատերերից մեկը բացատրում է մյուսին, թե ինչպես է նա սկսել իր բիզնեսը. «Ես վախենում էի իմ բիզնեսը սկսել, բայց իմ նախկին պետը ինձ լավ մոտիվացրեց ՝ ասելով ինձ կյանքիս ամենաոգեշնչող նախադասությունը: Մի օր նա մտավ իմ գրասենյակ և ասաց. «Դուք աշխատանքից հեռացված եք»: Բնավ կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, սկսելու համար երբեք ուշ չէ, պետք է միայն սկսել: Ձեռնարկատիրությունը բաց դաշտ է, բայց շատերը հավատում են այս գաղափարին հակասող կարծիքին: Այդ իսկ պատճառով այս հոդվածում կխոսվի ձեռնարկատիրության կարծրացած միֆերի մասին, որոնք կանգնած են Ձեր և Ձեր հաջողության միջև:
Ովքե՞ր են ձեռնարկատերերը
Հիմնականում մարդիկ բացասաբար են վերաբերվում ստարտափներին՝ կարծելով, որ վերջիններս շատ ռիսկային են և ձեռնարկատեր դառնալն ինքնին ուղեկցվում է ռիսկով:
Բայց, իրականում Դուք կարող եք ձեռնարկատերին թողնել Լաս Վեգասում ՝ փողով լի ճամպրուկով, հաջորդ օրը վերադառնալ նրա ետևից ու տեսնել, որ գումարը չի պակասել:
Ահա՛, թե ինչ ռիսկային են ձեռնարկատերերը: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա վերջնական մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, գծված և ոչ մի առաջխաղացման հնարավորություն չի խուսափում իրենց հետևողական հայացքից: Ինչպես ասում են՝ 7 չափի՛ր, 1 կտրի՛ր:
Ձեռնարկատերի ռիսկը կայանում է նրանում, որ իրենք փորձում են այն ամենն ինչ նոր է, տարբերվող և դեռ փորձված չէ:
Առասպել. Ձեր բիզնես ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև Ձեր սկսելը:
Իրականություն. Բիզնես պլանը կառուցվում է ժամանակի ընթացում:
Եկե՛ք հասկանանք սրա իմաստը: Իհարկե, բիզնես ծրագիր ունենալը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար, այն օգնում է հասկանալ, թե որն է բիզնեսի թիրախային խումբը, սահմանում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, գնահատում է ճյուղի մրցակցությունը, օգնում է շրջանցել անցյալում կատարված սխալները և գնահատել ֆինանսավորումը, բայց այն փոփոխվում և վերակառուցվում է յուրաքանչյուր փուլում:
Գիտեի՞ք, որ հաջողակ ձեռնարկատերերի 70 ℅-ը սկսել են առանց կատարյալ բիզնես պլանի:
Ի՞նչ գաղափար առաջարկել
Սովորաբար մարդիկ տարիներ են կորցնում հիանալի գաղափարի փնտրտուքների վրա՝ կարծելով, որ դա է ստարտափի միակ շարժիչ ուժը և եթե կա լավ գաղափար, հաղթանակն ապահովված է:
Այս պնդումն այնքան սխալ չէ, ինչքան մոլորեցնող: Գաղափարը հենց այդպիսին կարևոր է, բայց նույնիսկ ամենալավ գաղափարը ոչինչ է առանց գրագետ թիմի, պլանավորման, առաջնորդության, հաղորդակցության և մի շարք այլ գործոնների:
Պետք չէ ֆիքսվել անթերի գաղափար ունենալու վրա, երբեմն թիմն ավելի կարևոր է.
«Ավելի լավ է ունենալ միջին գաղափար, բայց աշխատել գիտակ և լավ թիմում, քան աշխատել բարդ և չմոտիվացված անձանց հետ, բայց ունենալ փայլուն գաղափար»:
Կա նաև այնպիսի տարածված տեսակետ, որ ձեռնարկատերը պետք է իմանա ամեն ինչ և ունենա ամենի պատասխանը: Իրականում, ձեռնարկատերերը ամենատես չեն և չեն զբաղվում գուշակություններով: Հենց այստեղ է կարևորվում իրազեկ թիմի և ինքնազարգացման դերը: Իրական ձեռներեցները բարգավաճում են ուսումնառության մշտական վիճակում գտնվելով: Հիշե՛ք, որ «Կարո՞ղ ենք արդյոք լինել կատարյալ մի բանում, որն առաջին անգամ ենք փորձում» հարցի պատասխանը միշտ դրական է:
21-րդ դարը տեխնոլոգիայի դար է: Երևի դա է մոլորեցնում մարդկանց և ստեղծում այնպիսի պատրանք, որ հաջողության կարելի է հասնել միայն IT ոլորտում ու դա պետք է անել ճիշտ պահին: