sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Ձեռնարկատիրության առասպելները և դրանց ետևում թաքնված ճշմարտությունը
(3)
3.0

Ձեռնարկատերերից մեկը բացատրում է մյուսին, թե ինչպես է նա սկսել իր բիզնեսը.

«Ես վախենում էի իմ բիզնեսը սկսել, բայց իմ նախկին պետը ինձ լավ մոտիվացրեց ՝ ասելով ինձ կյանքիս ամենաոգեշնչող նախադասությունը: Մի օր նա մտավ իմ գրասենյակ և ասաց.

«Դուք աշխատանքից հեռացված եք»:

Բնավ կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, սկսելու համար երբեք ուշ չէ, պետք է միայն սկսել:

Ձեռնարկատիրությունը բաց դաշտ է, բայց շատերը հավատում են այս գաղափարին հակասող կարծիքին: Այդ իսկ պատճառով այս հոդվածում կխոսվի ձեռնարկատիրության կարծրացած միֆերի մասին, որոնք կանգնած են Ձեր և Ձեր հաջողության միջև:

Ովքե՞ր են ձեռնարկատերերը

Հիմնականում մարդիկ բացասաբար են վերաբերվում ստարտափներին՝ կարծելով, որ վերջիններս շատ ռիսկային են և ձեռնարկատեր դառնալն ինքնին ուղեկցվում է ռիսկով:

Բայց, իրականում Դուք կարող եք ձեռնարկատերին թողնել Լաս Վեգասում ՝ փողով լի ճամպրուկով, հաջորդ օրը վերադառնալ նրա ետևից ու տեսնել, որ գումարը չի պակասել:

Ահա՛, թե ինչ ռիսկային են ձեռնարկատերերը: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա վերջնական մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, գծված և ոչ մի առաջխաղացման հնարավորություն չի խուսափում իրենց հետևողական հայացքից: Ինչպես ասում են՝ 7 չափի՛ր, 1 կտրի՛ր:

Ձեռնարկատերի ռիսկը կայանում է նրանում, որ իրենք փորձում են այն ամենն ինչ նոր է, տարբերվող և դեռ փորձված չէ:

Ինչպե՞ս սկսել

Առասպել. Ձեր բիզնես ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև Ձեր սկսելը:

Իրականություն. Բիզնես պլանը կառուցվում է ժամանակի ընթացում:

Եկե՛ք հասկանանք սրա իմաստը: Իհարկե, բիզնես ծրագիր ունենալը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար, այն օգնում է հասկանալ, թե որն է բիզնեսի թիրախային խումբը, սահմանում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, գնահատում է ճյուղի մրցակցությունը, օգնում է շրջանցել անցյալում կատարված սխալները և գնահատել ֆինանսավորումը, բայց այն փոփոխվում և վերակառուցվում է յուրաքանչյուր փուլում:

Գիտեի՞ք, որ հաջողակ ձեռնարկատերերի 70 ℅-ը սկսել են առանց կատարյալ բիզնես պլանի:

Ի՞նչ գաղափար առաջարկել

Սովորաբար մարդիկ տարիներ են կորցնում հիանալի գաղափարի փնտրտուքների վրա՝ կարծելով, որ դա է ստարտափի միակ շարժիչ ուժը և եթե կա լավ գաղափար, հաղթանակն ապահովված է:

Այս պնդումն այնքան սխալ չէ, ինչքան մոլորեցնող: Գաղափարը հենց այդպիսին կարևոր է, բայց նույնիսկ ամենալավ գաղափարը ոչինչ է առանց գրագետ թիմի, պլանավորման, առաջնորդության, հաղորդակցության և մի շարք այլ գործոնների:

Պետք չէ ֆիքսվել անթերի գաղափար ունենալու վրա, երբեմն թիմն ավելի կարևոր է.

«Ավելի լավ է ունենալ միջին գաղափար, բայց աշխատել գիտակ և լավ թիմում, քան աշխատել բարդ և չմոտիվացված անձանց հետ, բայց ունենալ փայլուն գաղափար»:

Ինչու՞ երբեք ուշ չէ սովորել

Կա նաև այնպիսի տարածված տեսակետ, որ ձեռնարկատերը պետք է իմանա ամեն ինչ և ունենա ամենի պատասխանը: Իրականում, ձեռնարկատերերը ամենատես չեն և չեն զբաղվում գուշակություններով: Հենց այստեղ է կարևորվում իրազեկ թիմի և ինքնազարգացման դերը: Իրական ձեռներեցները բարգավաճում են ուսումնառության մշտական վիճակում գտնվելով: Հիշե՛ք, որ «Կարո՞ղ ենք արդյոք լինել կատարյալ մի բանում, որն առաջին անգամ ենք փորձում» հարցի պատասխանը միշտ դրական է:

Որտե՞ղ և ե՞րբ ծավալել գործունեությունը

21-րդ դարը տեխնոլոգիայի դար է: Երևի դա է մոլորեցնում մարդկանց և ստեղծում այնպիսի պատրանք, որ հաջողության կարելի է հասնել միայն IT ոլորտում ու դա պետք է անել ճիշտ պահին:

Այնինչ, նորարարությունը յուրաքանչյուր ոլորտում կարևորվում է այնքան, որքան IT ոլորտում: Պետք չէ սպասել ճիշտ պահին, այն կարող է և չգալ: Դրա փոխարեն ինքներդ ստեղծե՛ք Ձեր հաջողակ վայրկյանը:

Կուզեմ նաև նշել մի խորհուրդ. Սատկած ձիու վրայից ժամանակին իջե՛ք: Սովորե՛ք հասկանալ, երբ բիզնեսն ապագա չունի՝ ավելորդ ծախսերից խուսափելու համար:

Սակայն սա վհատվելու առիթ չէ, հին գաղափարին կգա փոխարինելու նորը և Դուք կփորձե՛ք կրկին:

Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը«Հաջողությունը՝ զբոսանք է ձախողումից դեպի ձախողում`առանց սկզբնական խանդավառության կորստի:»

2020-01-29 10:16:13
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 19, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Փետրվար 20, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 26, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 27, 2020
Մանուկ Սուքիասյան
Յանկի Փաբ
Սառը գարեջուր տաք խեցգետնի հետ, կամ լատինոամերիկյան պարեր․ նման նախասիրություններ ունեցող մի այցելու եկավ հստակ գաղափարի. քաղաքում բացվեց Յանկի փաբը: