Անցնող տարվա կարևորագույն տնտեսական իրադարձություններից մեկը հայկական արտադրության Technology & Science Dynamics (TSD) սմարթֆոնների և պլանշետների հայտնվելն էր շուկայում։
Չնայած քննադատություններին, որ այս սարքավորումների դետալների չնչին մասն է հայկական, Armphone-ը և Armtab-ը մեծ իրարանցում առաջացրեցին շուկայում։ Սկզբնական շրջանում ընկերությունը չէր հասցնում բավարարել պահանջարկը. ցանկացողներից շատերը հերթագրվում էին՝ այդ սարքավորումները ձեռք բերելու համար։ Իսկ քանի՞ պլանշետ ու բջջային հեռախոս է արտադրել TSD-ն։ Ընկերությունն այս թիվը պարտավոր չէ հրապարակել, սակայն այն կարելի է գտնել։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) իր ամենամսյա զեկույցների՝ արդյունաբերությանը վերաբերող բաժնում հրապարակում է, թե տվյալ ժամանակահատվում հանրապետությունում քանի պլանշետ ու հեռախոս է արտադրվել։ Ու քանի որ Հայաստանում պլանշետների և բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվում է միայն TSD-ն, հետևաբար՝ պաշտոնական վիճակագրության թվերը վերաբերում են հենց այս ընկերությանը։
ԱՎԾ-ի ամենաթարմ տվյալներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արտադրվել է 1588 հատ պլանշետ և 1195 հատ բջջային հեռախոս։
Ավելին, ԱՎԾ-ի տվյալների թեթև վերլուծությունը նաև թույլ է տալիս հասկանալ, թե քանի պլանշետ ու բջջային է արտադրվել ըստ ամիսների։
Ինչպես տեսնում եք, տարվա առաջին ամիսներին արտադրվել են միայն պլանշետներ, իսկ Armphone-ի թողարկումը սկսվել է միայն մայիսին՝ 200 հատ։ Հունիսին, ըստ տվյալների, պլանշետ և հեռախոս չի թողարկվել։ Հուլիսին և օգոստոսին արտադրվել է միայն բջջային հեռախոս (250 և 200 հատ)։ Սեպտեմբերին թողարկվել է 889 հատ պլանշետ և 395 հատ բջջային հեռախոս, իսկ հոկտեմբերին՝ 3 պլանշետ և 150 բջջային։ Նոյեմբերի տվյալները դեռ հրապարակված չեն։
Իհարկե, թիվը մեծ չէ, սակայն այն դեռ կաճի։ Մասնագետների գնահատմամբ, գին/որակ հարաբերակցությունը նորմալ է. բջջայինների գները 51-151 հազար դրամ են, իսկ ընկերության հիմնադիր նախագահ Վահան Շաքարյանի հավաստիացմամբ՝ իրենց հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդերի մոդելներին։
Ամեն դեպքում, ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ սարքավորումների արտադրությունը հասցնել 4000-ի։ Միաժամանակ, TSD-ն սկսեց սմարթֆոնների և պլանշետների փորձնական վաճառքները արտերկրում` Ռուսաստանում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, Ֆրանսիայում և Իրանում, և ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի առաջ մղել արտադրանքի վաճառքը նշած երկրներում։
Ի դեպ, ընկերության հաջողությունների մասին վկայում են ոչ միայն թվերը, այլ՝ նոր արտադրատեսակների շուկա դուրսբերումը։
Դեկտեմբերի կեսին վաճառքում հայտնվեց հայաստանյան արտադրության առաջին smart (խելացի) ժամացույցը՝ TSD Flex-ը։ Ինչպես նշվում էր TSD-ի ֆեյսբուքյան էջում, ընկերության կողմից մշակված ժամացույցն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի HD (1.33 մատնաչափ) էկրան, 5.0 MP տեսախցիկ, 8 ԳԲ հիշողություն, և արդեն վաճառվում է` 95 հազար դրամով։ Մի փոքրիկ, սակայն հաճելի մանրուք ևս։ TSD-ի արտադրանքի գունային սպեկտրը հարստացավ ևս մեկով, բոլորովին վերջերս վաճառքում է հայտնվեց Armphone 0509 սմարթֆոնի սև գունային տարբերակը:
Կայք՝ www.b4b.am Էլ. հասցե՝ info@b4b.am Հեռ՝ 011 75 00 75

Կայք՝ www.b4b.am
Էլ. հասցե՝ info@b4b.am
Հեռ՝ 011 75 00 75