sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Դասընթացի մասին
Գոհունակ հաճախորդը Ձեր հաջողության գրավականն է:

Գոհունակ հաճախորդները շատ կարևոր են հյուրանոցային բիզնեսի զարգացման համար, քանի որ նրանք են Ձեր հյուրանոցի իրական գովազդողները՝ ինչպես կյանքում այնպես էլ սոցիալական ցանցերում:
Դասընթացի օր`
Նոյեմբեր 29
Դասընթացի ժամ`
12:00
Դասընթացի վայր`
«Ծաղկաձոր Մարրիոթ» հյուրանոց, Հասցե` Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 2 շենք, №4/1
Քննարկվելիք հարցեր`
- Հյուրերի հանդեպ հոգատարության անհրաժեշտ տարրերը և «Ճշմարտության պահը» հայեցակարգը
- Որակյալ սպասարկման չափորոշիչները
- Ձեր հյուրանոցին բնորոշ հյուրերի ցիկլը
- Ընթացակարգերի զարգացման մեթոդները
- Հյուրերի բողոքների կառավարման մեթոդները
Նկարագիր
Հյուրանոցային բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է իր հաճախորդների գոհունակությունից: Որակյալ սպասարկումն ու Ձեր հաճախորդների դրական արձագանքն է, որ նպաստում է Ձեր հյուրանոցի ճանաչելիության բարձրացմանը և նոր հաճախորդների ավելացմանը: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ կառավարել հյուրերից ստացվող բողոքները և ստեղծել ստանդարտեցված ընթացակարգեր սպասարկման որակը բարելավելու նպատակով:
դասընթացի թեմաներ
Հյուրանոցի անձնակազմի մոտիվացումը և պահպանումը
Մոտիվացված անձնակազմը Ձեր ամենամեծ ակտիվն է

Հյուրանոցային բիզնեսում հաջողության ամենամեծ գրավականը մոտիվացված անձնակազմ ունենալն է:
Հյուրանոցային բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է հաճախորդների գոհունակությունից, իսկ հաճախորդների գոհունակությունը՝ Ձեր անձնակազմից: Ներկայիս մեծ թվով հյուրանոցների առկայությունը, նմանատիպ առաջարկները և ծառայությունների փաթեթները հնարավորություն չեն տալիս առանձնանալ մրցակիցներից: Այս պարագայում հյուրանոցի մրցակցային առավելությունը կարող է ուժեղանել որակյալ սպասարկման շնորհիվ: Գերազանց անհատական սպասարկման շնորհիվ ավելանում է կրկնվող հյուրերի քանակը: Անձնակազմի կատարողականությունը կախված է իրենց մոտիվացիայի մակարդակից: Որքան մոտիվացված է Ձեր անձնակազմը, այնքան բարձր է հաճախորդների գոհունակությունը:
Քննարկվելիք հարցեր
- Ի՞նչն է դարձնում անձնակազմին մոտիվացված
- Ինչպե՞ս ստեղծել բարձր մոտիվացված թիմ
- Անձնակազմի բավարարվածության աստիճանի գնահատումը
Թվային մարքեթինգ
Մարքեթինգի ժամանակակից գործիքներ

Առավել արդյունավետ թիրախավորումը և հաղորդակցումն արդեն հնարավոր է թվային մարքեթինգի շնորհիվ:
Ներկայումս, երբ սոցիալան կայքերն այդքան մեծ դեր ունեն մեր կյանքի բոլոր բնագավառներում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է ճիշտ օգտագործել դրանք՝ Ձեր բիզնեսի և մարքեթինգային գործունեության արդյունավետության բարձրացման համար: Թվային գործիքների կիրառությունը մարքեթինգում տալիս է հնարավորություն լինել հասանելի նոր հաճախորդներին, վաճառել ապրանքներ և ծառայություններ վեբ կայքի կամ հավելվածի միջոցով, հաճախորդներին ներկայացնել թիրախավորված գովազդ, իմանալ ավելին Ձեր հաճախորդների նախասիրությունների վերաբերյալ և օգտագործել վերլուծություններ Ձեր օնլայն վաճառքներն ավելացնելու համար:
Քննարկվելիք հարցեր
- Թվային հնարավորություններ
- Ավանդական և Թվային Մարքեթինգային ձագար
- Հաճախորդի ուղու քարտեզագրում
- Վեբ կայքի ստեղծում և առաջխաղացում
- Էլեկտրոնային առևտուր
- SMM-Մարքեթինգ սոցիալական ցանցերում
«Կանայք բիզնեսում» միջոցառում
Կանայք բիզնեսում՝ Բիզնեսի գեղեցիկ կողմը
«Կանայք բիզնեսում» միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի համագործակցության արդյունքում ստեղծված առաջարկներ հատուկ կանանց համար, որոնք կապված են բիզնեսի կառավարման արդյունավետության բարձրացման և բանկային պրոդուկտների հետ:
Միջոցառման ընթացքում ներկայացվելու է նաև «Դրական մտածելակերպ և դրական վերաբերմունք» թեմայով նյութը:
Ինչպես նաև հաջողակ կանանց բիզնեսի օրինակով ներկայացվելու են հաջողության պատմություններ:
Քննարկվելիք հարցեր
- «Գործարար կանայք» ծրագիր
- «Դրական մտածելակերպ և դրական վերաբերմունք» թեմայով նյութ
- Կին գործարարներին առնչվող բիզնես խնդիրները
- Բիզնեսի կառավարման արդյունավետության բարձրացման համար նախատեսված առաջարկներ
Հոգատարություն հյուրերի հանդեպ
Գոհունակ հաճախորդը Ձեր հաջողության գրավականն է:

Գոհունակ հաճախորդները շատ կարևոր են հյուրանոցային բիզնեսի զարգացման համար, քանի որ նրանք են Ձեր հյուրանոցի իրական գովազդողները՝ ինչպես կյանքում այնպես էլ սոցիալական ցանցերում:
Հյուրանոցային բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է իր հաճախորդների գոհունակությունից: Որակյալ սպասարկումն ու Ձեր հաճախորդների դրական արձագանքն է, որ նպաստում է Ձեր հյուրանոցի ճանաչելիության բարձրացմանը և նոր հաճախորդների ավելացմանը: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ կառավարել հյուրերից ստացվող բողոքները և ստեղծել ստանդարտեցված ընթացակարգեր սպասարկման որակը բարելավելու նպատակով:
Քննարկվելիք հարցեր
- Հյուրերի հանդեպ հոգատարության անհրաժեշտ տարրերը և «Ճշմարտության պահը» հայեցակարգը
- Որակյալ սպասարկման չափորոշիչները
- Ձեր հյուրանոցին բնորոշ հյուրերի ցիկլը
- Ընթացակարգերի զարգացման մեթոդները
- Հյուրերի բողոքների կառավարման մեթոդները
Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ
Միշտ մեկ քայլ առաջ Ձեր մրցակիցներից:

Ձեր ծառայության և թիրախային շուկայի իմացությունը, ինչպես նաև ճիշտ գնի սահմանումը և գովազդման ճիշտ ուղիների ընտրությունը կօգնի Ձեզ առաջ անցնել Ձեր մրցակիցներից:
Ներկայիս հագեցած հյուրանոցային շուկայում մրցակցիներից տարբերվելը և հյուրերի համար գրավիչ մնալը բավականին բարդ խնդիր է: Հյուրանոցի առաջխաղացման և կառավարման համար կարևոր է հասկանալ, թե որոնք են Ձեր հյուրանոցի այն առանձնահատկությունները, որոնք գրավում են հյուրերին, ինչպես պետք է սահմանել համապատսխան գին Ձեր մատուցած ծառայությունների համար, ովքեր են Ձեր հաճախորդները և ինչպես պետք է գովազդել Ձեր կողմից մատուցվող ծառայությունները:
Քննարկվելիք հարցեր
- Ինչպե՞ս որոշել, թե որոնք են ձեր հյուրանոցի յուրահատկությունները:
- Ինչպիսի՞ն պետք է լինի սակագնային կառուցվածքը առավելագույն շահույթ ստանալու համար:
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ թիրախային շուկաներ հյուրանոցի համար:
- Ինչպե՞ս ընտրել ձեր ծառայությունը գովազդելու լավագույն մեթոդները:
Բիզնեսի թվայնացում
«Միացի՛ր թվային աշխարհին»
Բիզնեսի թվայնացումը կբարձրացնի Ձեր բիզնեսի արդյունավետությունը, ճկունությունը և հասանելիությունը:
Բիզնեսի թվայնացում միջոցառման հիմնական նպատակն է հաջողակ բիզնեսների օրինակով ներկայացնել մասնակիցներին, բիզնեսի թվայնացման և նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները և հնարավորությունները: Միջոցառման ընթացքում կքննարկվեն բիզնեսի թվային զարգացման հնարավոր ուղիները և դրա համար անհրաժեշտ գործիքները:
Քննարկվելիք հարցեր
- Բիզնեսի թվայնացման առավելությունները և հնարավորությունները
- Բիզնեսի թվայնացման հաջողության պատմություններ
- ՓՄՁ-ների համար նախատեսված ծրագրային գործիքների ներկայացում
Շրջանառու կապիտալի ավելացում

Թույլ տվեք կապիտալն աշխատի Ձեզ համար:

Շրջանառու կապիտալի վերաբերյալ տեղեկատվության ճիշտ օգտագործումը կառավարչական կարևոր որոշումների կայացման գործում:
Բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն բաղադրիչներից է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարումը, որը թույլ կտա ավելացնել բիզնեսի շրջանառու կապիտալը: Դասընթացի ընթացքում կներկայացվեն դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարման տեխնիկաները, գործնական օրինակների միջոցով կքննարկվեն դրանց ազդեցությունը բիզնեսի վրա:
Քննարկվելիք հարցեր
- Ի՞նչ է շրջանառու կապիտալը
- Որո՞նք են շրջանառու կապիտալի բաղադրիչները
- Ինչպե՞ս կառավարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերը
- Գործնական աշխատանք
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ