sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Մարքեթինգային խորհուրդներ Ձեր տնային կամ ընտանեկան բիզնեսը կառավարելու համար

Լավ մարքեթինգային պլանը կարևոր նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար: Երբ բիզնեսը ընտանեկան է կամ հիմնված է տնային պայմանների վրա, հաճախ անտեսվում կամ պարզապես անհասկանալի է դառնում կառավարումն իրականացնելու գործընթացը: Այս պարագայում մարքեթինգը այդքան էլ սարսափելի չէ, որքան հնչում է:

Ձեռնարկատերերի մեծամասնության համար բիզնեսի ռազմավարական պլանի մշակման ժամանակ մարքեթինգը հաճախ վերջին տեղում է գտնվում:

Սակայն մարքեթինգը բիզնես պլանի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Սեփական ուժերով բիզնեսը կառավարելու ժամանակ, հնարավոր է մտածեք, որ չունեք բավարար միջոցներ, ռեսուրսներ կամ գիտելիքներ մարքեթինգային գործունեություն իրականացնելու համար: Ստորև նշված խորհուրդները կապացուցեն, որ դրա իրականացումը ավելի հեշտ է, քան կարծում եք:

  • Արդարացրեք Ձեր հաճախորդների սպասելիքները: Անցյալում կազմակերպությունները երբևէ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգնում են հասկանալ հաճախորդների պահանջմունքները և գոհացնել նրանց: Որպես ընտանեկան բնույթի բիզնեսի ղեկավար` Դուք պետք է ստեղծեք Ձեր բիզնեսի համար լավ համբավ, քանի որ այն հաճախորդները, ովքեր գոհ են ստացված ծառայությունից կամ արտադրանքից կարող են հանդիսանալ Ձեր գովազդը և տարածել այդ համբավը իրենց մտերիմների շրջանակներում, հակառակ դեպքում նրանք պարզապես խորհուրդ չեն տա Ձեր բիզնեսը ուրիշներին: Դուք պետք է Ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացնեք, որպեսզի հաճախորդի համար ապրանքի կամ ծառայության ստեղծած արժեքը հասցնեք առավելագույնի, այսինքն նախ և առաջ պետք է բացահայտել հաճախորդների պահանջմունքները, այնուհետև բավարարել դրանք համապատասխան պրոդուկտներով կամ ծառայություններով::

Այսպիսով հաճախորդների վստահությունը շահելու և նրանց գոհացնելու նպատակով ՝

  • մշտապես տվեք հաճախորդին այն ինչ խոստացել եք,
  • մի խոստացեք ավելին, քան Դուք իրականում կարող եք անել: Հաճախորդի զարմանքը ավելի նախընտրելի է քան հիասթափությունը,
  • մատուցեք Ձեր ծառայությունը ճիշտ ժամանակին, հակառակ դեպքում աշխատանքի դիմաց վճարումը նույնպես կուշանա:
  • Համապատասխանեցրեք ապրանքը կամ ծառայությունը հաճախորդների պահանջներին:
  • Պահպանե՛ք հաճախորդների բազան, որպեսզի նրանց էլեկտրոնային փոստով ուղարկեք սեզոնային և հատուկ առաջարկներ, կամ ցանկացած այլ կապի միջոց, որի շնորհիվ առանց անհանգստացնելու և տհաճություն պատճառելու Դուք կկարողանաք մշտապես լինել Ձեր հաճախորդների մտքում:
  • Ստեղծե՛ք առցանց հարթակ: Սոցիալական ցանցերը միայն սոցիալական շփման համար չեն նախատեսված: Օրինակ Facebook, Twitter կամ LinkedIn ցանցերում կարող եք անձնական էջ ստեղծել և գովազդել Ձեր կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները: Փնտրեք կայքէջեր, որոնց հաճախորդների բազան կամ գործունեության բնույթը մոտ է Ձեր բիզնեսին: Գրանցեք բիզնեսը այդպիսի կայքերում և կլինեք հաճախորդին ավելի մոտ:
  • Եղե՛ք տեսանելի հասարակության համար: Եթե Ձեր հասարակության մեջ գոյություն ունեն բարեգործական ընկերություններ կամ ֆոնդեր, ապա կարող եք մատուցել անվճար ծառայություններ, և լավ ինքնազգացողությունից բացի ձեռք կբերեք ճանաչում և նոր հաճախորդներ:
  • Կատարե՛ք հատուկ առաջարկներ: Կախված գործունեության տեսակից սահմանեք սեզոնային հատուկ առաջարկներ, մշակեք զեղչային համակարգ կամ այլ գրավիչ առաջարկ հաճախորդների համար: Առաջարկները պետք է լինեն այնպիսին, որ հաճախորդները տեսնեն նկատելի տարբերությունը Ձեր և Ձեր մրցակիցների միջև: Նմանատիպ գործունեության իրականացումը Ձեզ մեկ քայլով առաջ կմղի մրցակիցներից:
  • Գովազդե՛ք: Տեղական ամսագրերում, հասարակության կողմից տեսանելի վայրերում, հայտարարությունների համար նախատեսված վայրերում, և իհարկե համացանցով գովազդեք Ձեր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները:

Մի փոքր ստեղծագործական միտքը կօգնի իրականացնել հաջողակ մարքեթինգային արշավ, որը հաճախորդներին կուղղորդի դեպի Ձեզ: Անհրաժեշտ է հիշել, որ նշված գործողությունները մեկանգամյա բնույթ չպետք է կրեն: Մարքեթինգը պետք է լինի եռամսյակային կամ տարեկան բիզնես պլանի անբաժանելի մաս:

Կայքում նյութերը տեղադրված են զուտ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում Բանկի պաշտոնական հրատարակություն: Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերի բովանդակության ստույգության և արժանահավատության, տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Շրջանառու կապիտալի ավելացում
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 27, 2018
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Դրամական հոսքերի կառավարում
Դասընթացի մեկնարկ`
Սեպտեմբեր 28, 2018
Գնել Նազանյան
Դարման
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները: