Լավ մարքեթինգային պլանը կարևոր նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար:
Երբ բիզնեսի կառավարումն իրականացվում է առանց մասնագիտացված մարքեթինգային կազմակերպության օգնության, անտեսվում կամ պարզապես անհասկանալի է դառնում հաճախորդների հետ փոխարաբերությունների, նրանց տեղեկատվությամբ ապահովման, պահանջմունքների բացահայտման և, ի վերջո, ապրանքի կամ ծառայության վերջնական կառուցվածքի գործընթացները: Բիզնեսի մարքեթինգն ինքնուրույն կատարելը այդքան էլ սարսափելի չէ, որքան հնչում է:
Ձեռնարկատերերի մեծամասնության համար, բիզնեսի հաջողության ռազմավարական պլանի մշակման ժամանակ մարքեթինգը հաճախ հայտնվում է վերջին տեղում: Սակայն մարքեթինգը լավ բիզնես պլանի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է:
Երբ չկան բավարար միջոցներ կամ ռեսուրսներ մասնագիտացված մարքեթինգային կազմակերպության օգնությանը դիմելու համար, ապա մարքեթինգային գործառույթները կարելի է իրականացնել ինքնուրույն: Ստորև նշված խորհուրդները կապացուցեն, որ դրա իրականացումը ավելի հեշտ է քան կարծում եք:
- Բացահայտեք Ձեր հաճախորդների գոհունակության աստիճանը: Գոհունակ հաճախորդը կարող է ուղորդել իր գործընկերներին, ընկերներին կամ ընտանիքի անդամներին դեպի Ձեզ: Հաշվի առեք, որ մեկ գոհունակ հաճախորդը պոտենցիալ ութ նոր հաճախորդ կարող է ուղղորդել դեպի Ձեզ:
- Ստեղծեք և պարբերաբար համալրեք հաճախորդների բազան՝ հաճախորդների կոնտակային տվյալներով: Նրանց էլեկտրոնային փոստով ուղարկեք սեզոնային և հատուկ առաջարկներ, կամ ցակացած այլ փոստ, որի շնորհիվ առանց անհանգստացնելու և տհաճություն պատճառելու Դուք անընդհատ կգտնվեք հաճախորդների մտքերում:
- Եղեք տեսանելի հասարակության համար: Պարբերաբար փորձեք ներգրավված լինել հնարավորինս լուսաբանվող, հնչեղություն ունեցող միջոցռումներում: Մի անտեսեք բարեգործական ընկերությունների, ֆոնդերի, կոմերցիոն կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների հրավերքները, դրանք Ձեզ նոր ծանոթությունների և հետագայում նաև նոր հաճախորդների ձեռք բերման հնարավորություն կընձեռեն:
- Պարբերաբար ներկայացրեք հատուկ առաջարկներ: Կախված գործունեության տեսակից սահմանեք սեզոնային հատուկ առաջարկներ, մշակեք զեղչային համակարգ կամ այլ գրավիչ առաջարկներ հաճախորդների համար: Նմանատիպ գործունեության իրականացումը Ձեզ մեկ քայլով առաջ կմղի մրցակիցներից:
- Գովազդեք: Տեղական ամսագրերում, հասարակության կողմից տեսանելի վայրերում հայտարարությունների համար նախատեսված վայրերում, թռուցիկների բաժանման կամ այլ գովազդման ուղիների միջոցով գովազդեք Ձեր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Դա իրականացրեք որոշակի պարբերականությամբ: Կախված առաջարկի տեսակից գովազդման ակտիվ փուլի առավելագույն ժամկետը կարող է լինել երկու ամիս:
Մի փոքր ստեղծագործական միտքը կօգնի իրականացնել հաջողակ մարքեթինգային արշավ, որը հաճախորդներին կուղղորդի դեպի Ձեզ: Անհրաժեշտ է հիշել, որ նշված գործողությունները մեկանգամյա բնույթ պետք է չկրեն: Մարքեթինգը պետք է լինի եռամսյակային/տարեկան բիզնես պլանի անբաժանելի մաս:

Սույն թարգմանությունը կատարված է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա՝ copyright © 2016 IFC-ի կողմից: Սույն թարգմանությունը կատարված չէ IFC-ի կողմից և չի հանդիսանում IFC-ի պաշտոնական հրատարակություն: IFC-ն պատասխանատվություն չի կրում որևէ նյութի բովանդակության կամ նյութի հարմարեցման արդյունքում առաջացած որևէ սխալի համար: IFC-ն պահպանում է սույն նյութի նկատմամբ իր սեփականության ամբողջական իրավունքը, որի հիման վրա կատարված է սույն թարգմանությունը: