sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Հակաճգնաժամային միջոցառումներ․Ի՞նչ են անում ձեռնարկատերերը ընդդեմ COVID19-ի
(2)
2.0

Կորոնավիրուսի տարածումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել գրեթե բոլոր տեսակի բիզնեսներում։ Ձեզ ենք ներկայացնում որոշ ձեռնարկատերերի խորհուդներ, որոնք կօգնեն հաղթահարել ստեղծված իրավիճակը և փրկել Ձեր բիզնեսը։

  1. Աշխատել նոր ձևաչափով
  2. Միավորվել
  3. Բիզնեսը դարձնել առցանց
  4. Ուժեղացնել անվտանգությունը և պահպանել աշխատակիցների առողջությունը
  5. Ունենալ հատուկ առաջարկներ և կատարելագործել մատուցվող ծառայությունները
  6. Ամրապնդել և զարգացնել թիմային աշխատանքը

1Աշխատել նոր ձևաչափով

Կորոնավիրուսի տարածումից ամենից տուժած ճյուղերից մեկը հանրային սննդի ոլորտն է։ Վարակի արագ տարածումը կանխարգելելու համար գրեթե բոլոր երկրներում փակվել են հանրային սննդի կետերը, սրճարանները և ռեստորանները։ Սակայն, ի տարբերություն, օրինակ, զբոսաշրջության ոլորտի, հանրային սննդի կետերը իրական հնարավորություն ունեն վերափոխելու իրենց աշխատելաոճը և աշխատելու նոր ձևաչափով` պահպանելով որոշ չափի դրամական միջոցների հոսքը բիզնես։ Կշահեն այն ձեռնարկատերերը, ովքեր ավելի շուտ կադապտացվեն նոր ձևաչափին։

Շատ ձեռնարկատետեր խորհուրդ են տալիս կազմակերպել սննդի առցանց առաքում, անգամ այն դեպքում եթե մինչ այդ առաքումներ չեն կատարվել։ Առաքումը կարելի է կազմակերպել համագործակցելով սննդի առաքում կազմակերպող ընկերությունների հետ կամ անել ինքնուրույն։ Օրինակ՝ Teplo ռեստորանը (Սանկտ Պետերբուրգ) սկսել է իրականացնել սննդի առաքում և առաջարկում է 20% զեղչ՝ սնունդը ռեստորանից վերցնելու դեպքում։

Ribambelle ռեստորանի (Մոսկվա) սեփականատերը պատմում է, որ ստիպված են եղել փակել երկու ռեստորան և որպեսզի պահպանեն աշխատատեղերը սկսել են աշխատել նոր ձևաչափով։ 48 ժամում թիմը ստեղծել է սննդի առցանց առաքման կայք և վերափոխել է ճաշացանկը՝ թողնելով ուտելիքների 4 հիմնական տեսակներ՝ մանկական, պասային, մսային և ձկնային։

Mr.Gyros (Երևան) արագ սննդի ցանցը՝ հանրային սննդի կետերի փակվելուց հետո՝ անվճար առաքումից բացի ներկայացնում է նաև տարատեսակ հատուկ առաջարկենր: Օրինակ՝ ժամը 23:00-ից մինչև 01:00 առաքում պատվիրելու դեպքում, ամբողջ տեսականու համար գործում է 50% զեղչ, կամ կոմբո առաջարկրներից օգտվելու դեպքում ըմպելիքը ստանում եք անվճար: Արագ սննդի ցանցը նաև առաջարկում է յուրաքանչյուր 5000 դրամի պատվերի դիմաց 1000 դրամի վաուչեր հաջորդ պատվերի համար:

Dragon Garden (Երևան) չինական և ճապոնական խոհանոցները ներկայացնող ռեստորանը առաջարկում է անվճար առաքում և 20% զեղչ ողջ ճաշացանկի համար:

2. Միավորվել

Ճգնաժամային իրավիճակը ազդեցություն է թողնում բոլոր ոլորտներում և գոյատևելու տարբերակներից է նաև այլ ընկերությունների հետ համագործակցելը։ Հանրային սննդի ոլորտում աշխատող շատ ձեռնարկատերեր գտնում են, որ այս պահին անհնար է փրկել ռեստորանային բիզնեսը, քանի որ այս իրավիճակը, որի հետ բախվում է բիզնեսը, բոլորովին անծանոթ է և անորոշ: Մարդիկ այս պահին նախընտրում են պատրաստել տանը՝ ելնելով իրենց և հարազատների անվտանգությունից: Միևնույն ժամանակ ռեստորաններում դեռ կա սնունդ, որը չեն կարող երկար ժամանակ պահել, իսկ աշխատակիցներից շատերին ստիպված են լինում ուղղարկել տուն կամ հեռացնել աշխատանքից:

Այս խնդիրը լուծելու համար Մոսկվա քաղաքում ստեղծվել է LocalFoodBox հարթակը, որը համախմբում է ռեստորանային բիզնեսի տարբեր աշխատակիցներին և օգնություն է ցուցաբերում հանրային սննդի ոլորտին՝ վերափոխելով հին ձևաչափը։ LocalFoodBox հարթակ առաջարկում է սննդի տուփեր՝ դառնալով կապող օղակ ռեստորանային բիզնեսի և գնորդի միջև։ LocalFoodBox-ի հետ կարող են համագործակցել ռեստորանների սեփականատերեր, ովքեր ուզում են վաճառել իրենց ռեստորաններում առկա սնունդը: LocalFoodBox-ի միջոցով քաղաքացիները սնունդը սուպերմարկետներից գնելու փոխարեն կգնեն ռեստորաններից: LocalFoodBox-ի հետ կարող են համագործակցել նաև բոլոր այն մատուցողները, խոհարարները ովքեր այս պայմաններից ելնելով այժմ գործ չունեն և պատրաստ են աշխատել որպես առաքիչ։ Սնունդը մարդկանց առաքելը նույնպես գաստրո բիզնեսի մի մաս է։ Այս ընկերության հետ կարող են համագործակցել նաև գյուղատնտեսները, ովքեր ուզում են իրացնել իրենց արտադրանքը, բայց դժարությունների են հանդիպում կապված տիրող սահմանափակումների հետ:

3Բիզնեսը դարձնել առցանց

Այս օրերին շատ բիզնեսներ կենտրոնանում են առցանց բիզնես իրականացնելու վրա։ Առցանց աշխատելը կօգնի բիզնեսին չմոռացվել հավատարիմ հաճախորդների կողմից, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր հաճախորդներ ձեռք բերել։ Օրինակ՝ շատ սպորտային ակումբներ ու պարի ստուդիաներ կազմակերպում են անվճար վիրտուալ պարապմունքներ։

GallaDance(Մոսկվա) պարի ստուդիայի տնօրենը պատմում է, որ նրանք սկսել են անցկացնել անվճար առցանց պարապմունքներ Instagram-ում, և ներդրել են անհատական պարապմունքների նոր ձևաչափ։ Ինչպես նաև հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ՝ անհատական առցանց դասընթացների անդամակցություն գնելու դեպքում։

Արագ և հեշտ տարբերակով կայքեր ստեղծելու համար կարող եք օգտվել Ucraft, Shopify և WIX հարթակներից:

4Ուժեղացնել անվտանգությունը և պահպանել աշխատակիցների առողջությունը

Այն բիզնեսները, ովքեր տեղափոխվել են առցանց հարթակ, պետք է իրենց աշխատակիցներին ապահովեն հարմարավետ և անվտանգ պայմաններով։ Պետք է պատշաճ կերպով ախտահանել աշխատավայրը։ Աշխատակիցներին պետք է ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով և սպիրտային հիմքով ախտահանիչ հեղուկներով։ Հաճախակի ախտահանել այն մակերեսները, որոնց աշխատակիցները ամենաշատն են դիպչում՝ բռնակներ, ծորակներ, դարակներ և այլն։ Աշխատանքային օրվա սկզբում և վերջում կատարել աշխատակիցների ջերմաչափում։

5Ունենալ հատուկ առաջարկներ և կատարելագործել մատուցվող ծառայությունները

Շատ ձեռնարկատերեր կարծում են, որ այս շրջանում պետք է հանդես գալ հատուկ առաջարկներով և բարձրորակ ծառայությաններ մատուցել, քանի որ այս պարագայում անգամ ցածր գները չեն գրավում հաճախորդներին։ VELOBEAT (Մոսկվա) cycle ստուդիան հետաքրքիր լուծում է գտել։ Ստուդիան վարձով է տրամադրում հեծանիվ մարզասարքերը։ Սպորտային կոշիկների և այլ անհրաժեշտ պարագաների հետ մեկտեղ ընկերությունը առաքում է հեծանիվ մարզասարքերը հաճախորդների բնակարան։ Նրանք կարող են միանալ առցանց պարապմունքներին և մարզվել տնից։ Առաքումը անվճար է, և մեկ ամսից ավել ժամկետով վարձակալելու դեպքում՝ հաճախորդներին տրամադրվում են զեղչեր։

6Ամրապնդել և զարգացնել թիմային աշխատանքը

Բիզնեսի համար այս դժվարին ժամանակահատվածում յուրահատուկ նշանակություն ունի թիմային աշխատանքը։

Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը պատմում է, որ իր թիմը կարանտինի օրերին ևս համախմբված աշխատել է, քանի որ պետք է կազմակերպեին գումարների հետվերադարձը և օգնեին այն մարդկանց, ովքեր արդեն ժամանել էին ինչ-որ երկիր և չէին կարողանում վերադառնալ։ Երբ չեղյալ է հայտարարվում մի ուղղություն, հնարավոր է լինում փոխարինող տարբերակներ առաջարկել, բայց այս դեպքում փակ են բոլոր ուղղությունները։ Անգամ այս պայմաններում գործակալությունը լավատեսական է տրամադրված և թիմը համախմբված աշխատում է, որպեսզի հաճախորդներին մատուցի լավագույն ծառայությունները։

Մի՛ հանձնվեք, հետևեք այս խորհուրդներին և շուտով կհաղթահարեք այս իրավիճակը։

2020-05-07 17:34:15
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Մելինե Միրիջանյան
Մայ Փարթի
Երևանում քաղցրավենիքների սիրահարների՝ իրենց միջոցառումները գեղեցիկ կազմակերպել ցանկացողների համար կա ևս մեկ սիրված վայր`My Party: Մելինեն վստահեցնում է, որ սիրով պատրաստված թխվածքները ամենահամեղն ու գեղեցիկն են լինում: