search
close
singin icon
close

Իսկ Դուք պատրաստվու՞մ եք Ամանորին

Դեկտեմբերի 02, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ամանորը յուրահատուկ փորձություն է բոլորի համար, ոմանց համար հանգստի և վերականգնման, իսկ մյուսների համար իրենց բիզնեսի գործունեության ամենաթեժ ժամանակահատվածն է:

Ձեռնարկությունների համար ամանորյա շրջանը կարող է հանդիսանալ տարվա ամենամրցակցային ժամանակահատվածներից մեկը: Բոլոր խոշոր ընկերությունները ներդնում են հսկայական միջոցներ իրենց ամանորյա արշավները կազմակերպելու համար՝ ցանկանալով ձեռք բերել մեծ ճանաչելիություն: Մինչդեռ փոքր և միջին ձեռնարկությունները ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց շահույթը: Գաղտնիք չէ, որ նախատոնական շրջանում ոչ միայն մեծանում են սպառողների ծախսերը, այլ նաև ուժեղանում է կազմակերպությունների միջև գործող մրցակցությունը: Այդ իսկ պատճառով վաղ պլանավորումը կօգնի ստեղծել ճիշտ ռազմավարություն և իրագործել պլանավորած գործողություններ մրցակիցներից առանձնանալու համար:


Տոներին նախորդող շաբաթների ընթացքում բոլոր մարդիկ շտապում են գնել իրենց ամանորյա նվերները, ձեռնարկությունները ձգտում են ունենալ ամենաբարձր պահանջարկը, իսկ մատակարարները՝ աշխատել իրենց առավելագույն արտադրողականությամբ:

Որոշ հետազոտությունների համաձայն՝ փոքր և միջին ձեռնարկություների 53%-ը որևէ բիզնես պլան չի կազմում Ամանորի համար:
 

Ձեռնարկությունների սեփականատերերը տոնական օրերին իրենց էլ ավելի լարված են զգում, քանի որ մեծանում են անձնակազմի արձակուրդների դիմումների քանակները, որոշ մատակարարներ չեն սպասարկում, ինչպես նաև ծախսերին ավելանում են անձնակազմի համար նախատեսված ամանորյա խնջույքների ծախսերը: Այնուամենայնիվ ճշգրիտ պլանավորման դեպքում ընկերությունները կարող են հաջողությամբ անցկացնել տոնական օրերը:


1. Տեղեկացրեք հաճախորդներին Ձեր պլանների մասին, որքան հնարավոր է շուտ


Արդյո՞ք ունեք ամանորյա հատուկ առաջարկներ: Կապ հաստատեք Ձեր հաճախորդների հետ և տեղեկացրեք նրանց այդ առաջարկների մասին որքան հնարավոր է շուտ, որպեսզի նրանք կարողանան պլանավորել իրենց գնումներն ու պատվերները նախապես: Եթե Դուք ինչպես հարկն է նրանց չեք տեղեկացնում կամ ուշացնում եք Ձեր գործողությունները, ապա նրանք կարող են այընտրանքային տարբերակներ մտածել գնումներ կատարելու համար: Սոցիալական կայքերի, թռուցիկների և էլ-նամակների միջոցով հաճախորդներին հիշեցրեք Ձեր մասին և առաջարկեք նրանց Ձեր հատուկ ամանորյա փաթեթները, քանի դեռ նրանք այլընտրանքային տարբերակներ չեն ընտրել: Հիշեք, որ երբեք վաղ չէ սկսել ամանորյա գործողությունների պլանավորումը:


2. Ներկայացրեք հատուկ առաջարկներ և ծառայություններ


Ամանորն այն ժամանակաշրջանն է, երբ բոլոր հաճախորդները ցանկանում են գնումներ կատարել: Այսպիսով ճիշտ ժամանակն է, որպեսզի ներգրավեք նոր հաճախորդներ՝ ներկայացնելով հատուկ առաջարկներ: Օրինակ, կարող եք բաժանել հատուկ նվերներ նրանց, ովքեր գնումներ են կատարում հենց Ձեր խանութից, կամ երբ գնված ապրանքների ընհանուր արժեքը անցնում է սահմանված գումարը: Առաջարկելով հատուկ նվերներ՝ հաճախորդները ավելի շատ գնումներ կկատարեն հենց Ձեր խանութից, քանի որ բոլորին գրավում է նվեր ստանալու միտքը: Կարող եք նաև տրամադրել զեղչեր մի քանի գնում կատարելու դեպքում, ներառել այնպիսի անվճար ծառայություններ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն գնումներ կատարելը, ինչպիսիք են՝ անվճար փաթեթավորումը և առաքումը: Այս մարքեթինգային քայլերի արդյունքում հաճախորդները ամանորյա գնումներ կատարելիս առաջինը հենց Ձեր մասին կհիշեն:


3. Հաղորդեք ամանորյա շունչ Ձեր ապրանքանիշին


Ամանորին ընդառաջ բոլոր կազմակերպությունները սկսում են տոնական շունչ հաղորդել իրենց ապրանքանիշին: Օրինակ սոցկայքերում ամանորյա տարրեր ավելացրեք Ձեր ապրանքանիշի վրա: Դուք կարող եք պարբերաբար փոփոխել Ձեր կայքէջի գլխավոր նկարները, որպեսզի արտացոլեք Ձեր գործող առաջակները: Տոնական լոգոն օգտագործեք ամբողջ ժամանակահատվածում, ինչպես առցանց, այնպես էլ տպագրված տարբերակներով: Համոզված եղեք, որ այն միայն դրական էմոցիաներ և շունչ կհաղորդի Ձեր ապրանքանիշին: Այս ամենը կարող եք օգտագործել մի քանի տարի անընդմեջ, ուստի դրանց հետ կապված ծախսերն էլ ավելի հիմնավորված են:


4. Սկսեք Ձեր մարքեթինգային արշավը Էլեկտրոնային նամակների միջոցով


Տոնական ժամանակահատվածը լավ շրջան է, երբ կարող եք իրականացնել գովազդային արշավներ էլեկտրոնային նամակների միջոցով՝ ներկայացնելով որոշակի ապրանքների և ծառայությունների հետ կապված առաջարկներ, ինչպես նաև տրամադրելով որոշակի տեղեկատվություն, օրինակ՝ երկարացված աշխատանքային ժամերի վերաբերյալ: Որոշ կազմակերպություններ շեշտը ցանկալի է դնեն այնպիսի ապրանքների ցուցադրելության վրա, որոնց համար իրենք հանդիսանում են բացառիկ ներկայացուցիչ, ինչպես նաև հնարավոր է առաջարկել ընդհանուր զեղչ ամբողջ տեսականու համար կամ խանութում որոշակի հատվածի համար: Սակայն մինչ առաջարկների տարածումը պետք է համոզված լինել, որ առկա է ապրանքների բավարար քանակություն հաճախորդներին սպասարկելու և գոհացնելու համար: Այս գաղափարը իրականացնել կարող են այն կազմակերպությունները, որոնք ունեն հաճախորդների էլ.հասցեների բազա:


5. Մշտապես առաջարկեք նվեր քարտեր


Անկախ նրանից, թե որքան լավ են ձեր հաճախորդները պլանավորում իրենց տոնական գնումները, նրանցից շատերը հավանաբար չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ նվեր կարելի է գնել ոմանց համար: Հաճախորդների այս խմբին օգնելու համար առաջարկեք նրանց գնել նվեր քարտեր:


6. Առաջարկեք նվերների հավաքածուներ և հետաքրքիր գաղափարներ


Հաճախորդները հաճախ խճճվում են ամանորյա գնումներ կատարելիս: Դուք կարող եք օգնել նրանց՝ առաջարկելով նվերների հավաքածուներ: Ինչպես օրինակ, գեղեցկության սրահները կարող են առաջարկել ծառայությունների փաթեթ, իսկ ալկոհոլի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են ներկայացնել փոքրիկ գարեջրերի հավաքածու: Համոզվեք, որ Ձեր հավաքածուները և գաղափարները կհետաքրքրեն շատերին: Կատարեք տարբեր վերլուծություններ հասկանալու հաճախորդների ցանկությունները, և ընտրեք այնպիսի հավաքածուներ, որոնք կբավարարեն Ձեր հաճախորդների պահանջմունքները:

Նվերների հավաքածուները և գաղափարները կարող են առաջարկել բոլոր տեսակի կազմակերպությունները: Այդ առաջարկները պետք է տեղադրվեն ընկերության բոլոր սոցիալական կայքերում, որպեսզի ներգրավեն որքան հնարավոր է մեծ թվով հաճախորդներ:


7. Մի՛ մոռացեք աշխատավայրի տոնական մթնոլորտը և զարդարանքները


Ստեղծեք հաճելի ամանորյա մթնոլորտ՝ ոգեշնչելով ոչ միայն հաճախորդներին այլ նաև անձնակազմին: Ինչպես արդեն նշվեց՝ ամանորյա շունչ հաղորդելը ապրանքանիշին շատ կարևոր է, սակայն էլ ավելի կարևոր մարքեթինգային քայլ է ամբողջ ընկերության համար տոնական մթնոլորտ ստեղծելը: Աշխատավայրը կարելի է զարդարել որոշ թեմատիկ դեկորներով, որոնք աշխատակիցներին և հաճախորդներին կպարգևեն տոնական տրամադրություն: Հաճախորդներին կարող եք առաջարկել մեկ բաժակ տաք շոկոլադ: Որոշ խանութներ կարող են նաև առաջարկել փաթեթավորման ծառայություն, որը իսկապես կգոհացնի հաճախորդներին, քանի որ միևնույն է նրանք պետք է նվերները փաթեթավորեին: Իհարկե, այս ամենը կախված է ընկերության բյուջեից, սակայն միևնույն ժամանակ նմանատիպ ծախսերը արդարացված են, քանի որ ընկերությունը ձեռք կբերի հավատարիմ հաճախորդներ:


8. Ուղարկեք ամանորյա շնորհավորական բացիկներ Ձեր հաճախորդներին


Ուղարկելով ամանորյա բացիկներ ՝ ցույց տվեք Ձեր հաճախորդներին, որ գնահատում եք նրանց հավատարմությունը: Սա նաև հիանալի հնարավորություն է հաճախորդներին ամանորյա գնումներում օգնելու հարցում: Դուք կարող եք նաև օգտագործել բացիկները, որպեսզի հիշեցնեք Ձեր առաջարկների վերջնաժամկետի մասին: Եթե ցանկանում եք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև վնաս չհասցնել շրջակա միջավայրին, ապա ինչու՞ չուղարկել էլեկտրոնային բացիկներ՝ ավանդական թղթե բացիկների փոխարեն: Միայն թե համոզված եղեք, որ ունեք այնպիսի էլ.փոստի անվանում, որը չի անտեսվի հաճախորդների կողմից: Մի շարք ընկերություններ առաջարկում են հիանալի անիմացիոն բացիկներ: Դուք կարող եք խնայել ժամանակ՝ ուղարկելով էլեկտրոնային բացիկներ էլ-փոստի ամբողջ ցանկին միաժամանակ: Ամանորյա բացիկները ուղարկեք շնորհակալական բովանդակությամբ՝ շնորհակալություն հայտնելով նրանց որպես հավատարիմ հաճախորդ, և հայտնեք նրանց, որ անհամբերությամբ սպասում եք հաջորդ տարի այդ ամուր գործընկերային հարաբերությունները շարունակելուն:


9. Մի անտեսեք Ձեր աշխատակիցներին. առաջարկեք առավել ազատ աշխատանքային գրաֆիկ


Պետք չէ անտեսել նաև կազմակերպության աշխատակիցներին. պարգևատրեք նրանց իրենց կատարած աշխատանքի համար: Ամանորը այն ժամանակաշրջանն է, երբ բոլորն էլ ցանկանում են անցկացնել ժամանակ իրենց ընտանիքի անդամների հետ, սակայն ընկերությունները չեն կարող փակվել մեկ կամ երկու շաբաթով: Այդ իսկ պատճառով կարող եք առաջարկել աշխատակիցներին աշխատել տոնական օրերին առավել ազատ գրաֆիկով: Օրինակ, կարող եք թույլ տալ Ձեր աշխատակիցներին աշխատանքի ներկայանալ մի փոքր ուշ՝ առաջիկա խնջույքները հանգիստ կազմակերպելու համար: Ինչպես նաև կարող եք թույլատրել մեկ օր աշխատանքը շուտ վերջացնել՝ ամանորյա գնումներ կատարելու համար: Առաջարկելով ճկուն աշխատանքային ժամեր՝ Դուք ցույց եք տալիս որ գնահատում եք Ձեր աշխատակիցներին, և ցանկանում եք, որ նրանք նույնպես կարողանան վայելել տոնական շրջանը աշխատավայրից դուրս:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։