sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Բարի համար անհրաժեշտ կահույքի, սպասքի և սարքավորումների ձեռքբերում
(0)
0.0

Բարի տարածքի նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո, պետք է մտածել բարի կահավորման և սարքավորումների ձեռքբերման մասին:

Կահույք:

Բարի համար կահույք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանքներ ինչպիսիք են հաստատության ձևաչափը, հաճախորդների տեսակը և ընդհանուր ոճը: Կարևոր կետերը, որ պետք է հաշվի առնել հետևյալն են՝

  • Հարմարավետություն: Աթոռներն ու բազկաթոռները պետք է լինեն այնքան հարմարավետ, որ հաճախորդները իրենց զգան ինչպես տանը: Պետք է ունենան այնպիսի պարամետրեր, որ յուրաքանչյուր հաճախորդ անկախ իր հասակից և կառուցվածքից իրեն հարմարավետ զգա:
  • Որակ և երկարակեցություն: Կարևոր է բարում այնպիսի կահույք տեղադրել, որի մաքրումը հավելյալ ջանքեր չի պահանջի և հեշտությամբ կհետևեք սանիտարական նորմերի պահպանմանը: Որպես հումքանյութ նախապատվությունը տվեք երկաթին և փայտին՝ խուսափելով լամինատե և պոլիմերային արտադրանքներից: Ընտրեք կահույք պատրաստված այնպիսի նյութերից, որոնք անջրաթափանց են, «չեն վախենում» ախտահանիչ նյութերից, ի վիճակի են դիմակայել բազմակի լվացումներին և քիմ մաքրումներին:
  • Ոճի յուրահատկություն: Հաստատության ներսում անհրաժեշտ է ապահովել ոճի ներդաշնակություն: Բարում ամեն ինչ պետք է լինի նույն ոճով և յուրաքանչյուր մանրուք համախմբված լինի նույն գաղափարի շուրջ:

Բարում կենտրոնական և ամենակարևոր հատվածը բարի կանգնակն (ռուս. стойка) է խմիչքների դարակաշարերով: Բարի կագնակը բաղկացած է երկու մասից: Վերին հատվածը ծառայում է այցելուներին խմիչքների մատուցման համար, իսկ ներսի հատվածը բարմենի աշխատելու հատվածն է: Վերևի մասը բավականին նեղ է ի համեմատ ներքևի հատվածի, որտեղ սովորաբար մեծ աշխատանքային տարածք է հատկացված բարմենի համար: Բարի կանգնակի շուկայական գինը նվազագույնը 500.000 ՀՀ դրամ Է: Արժեքը հիմնականում կախված է օգտագործվող նյութերից. բնական փայտ, լամինատ, քար կամ ապակյա դետալներ:

Բարի կանգնակը նախագծելիս անպայման հաշվի առեք հետևյալ կետերը, հետագա խնդիրներից խուսափելու համար.

  • բարի աշխատանքային հատվածում նախատեսեք փոքր լվացարան, որը հիմնականում օգտագործվելու է բարմենի գործիքների լվացման համար: Աշխատանքային տարածքի մակերեսի համար ընտրեք հնարավորինս դիմացկուն, չժանգոտվող մետաղական ծածկույթ:
  • բարի կանգնակի խմիչքների մատուցման մակերեսի ծածկի վրա նախատեսեք ջրահեռացման համակարգ, որը օգնում է հնարավորինս արագ հեռացնել թափված հեղուկը մակերեսից:
  • բարի կանգնակի ետնամասում բավարար տարածք նախատեսեք գարեջրի սարքավորումները, փոքր սառնարանները, և հնարավոր այլ սարքավորումները տեղադրելու համար:
  • բարի դիզայնը նախագծելիս հաշվի առեք, որ խմիչքի համար նախատեսված դարակաշարերի լուսավորությունը կարևոր է հաճախորդների ուշադրությունը գրավելու և խմիչքի տեսականին ավելի տեսանելի դարձնելու համար:
  • բարի կանգնակի մոտ աթոռներ նախատեսելու պարագայում հաճախորդների հարմարավետության համար կարող եք ոտքերը դնելու և պայուսակ կախելու հարմարանք նախատեսել:

Բարի կանգնակի բարձրությունը, խորհուրդ է տրվում, սահմանել 1.1-1.2 մետր, իսկ բարի մոտ տեղակայված առոթների բարձրությունը 75-80 սմ: Բարձրությունը կարող եք ինքներդ սահմանել, պարզապես հաշվի առեք, որ տարածությունը աթոռից մինչև կանգնակ պետք է լինի առնվազն 30սմ, որպեսզի հաճախորդը հարմարավետ զգա իրեն:

Յուրաքանչյուր անձի համար կանգնակի մոտ պետք է հատկացնել 60 սմ տարածություն, սակայն այդ տարածքը կարող եք ընդլայնել մինչև 70-75 սմ: Կանգնակի երկարությունը որոշելիս առաջին հերթին այն համապատասխանեցրեք սրահի չափերին, այնպես, որ չխանգարի ազատ տեղաշարժվելուն: Կարելի է կողային հատվածն այնպես նախագծել որ այդ հատվածում նույնպես հաճախորդները կարողանան նստել:

Անհրաժեշտ սպասք և աքսեսուարներ:

Բարում անհրաժեշտ խմիչքների բաժակների և աքսեսուարների տեսակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն Ձեզ կտրամադրի Ձեր հաստատության բարմենը՝ մատուցվող խմիչքների ցանկը սահմանելուց և Ձեզ հետ համաձայնեցնելուց հետո: Օրինակ, եթե Դուք չեք մատուցելու գինի կամ կոնյակ, համապատասխան բաժակ գնելու անհրաժեշտություն չի լինի: Հակառակ դեպքում, եթե խմիչքների ցանկում ունեք ներառված էկզոտիկ կոկտեյլներ (անգլ. տիկի կոկտեյլներ), անպայման պետք է ձեռք բերեք տվյալ կոկտեյլի համար նախատեսված հատուկ բաժակներ:

Հաշվի առեք նաև, որ խմիչքի մատակարար ընկերությունները տրամադրում են բրենդավորված բաժակներ և աքսեսուարներ բարի համար` որոշակի խմիչքներ իրենց ընկերությունից պատվիրելու դեպքում:

Գարեջրատներում կարող եք օգտագործել բաժակների բրենդավորված տակդիրներ (անգլ. birdikel), որոնք յուրահատուկ ոճ են հաղորդում Ձեր հաստատությանը, իսկ հաճախորդները ավելի լավ են ճանաչում Ձեր հաստատության ապրանքանիշը և անվանումը: Խուսափեք նման իրերը պատվիրել թղթից: Նախապատվությունը տվեք կաշե կամ փայտե արտադրանքներին, որոնք հնարավոր կլինի օգտագործել բազմաթիվ անգամներ:

Բարում անհրաժեշտ է ունենալ բոլոր տեսակի խմիչքների մատուցման բաժակներ և խոհանոցային սպասք՝ հաճախորդների առավելագույն քանակից 1.5 անգամ շատ, քանի որ երբեք չեք կարող կանխատեսել, թե ի՞նչ խմիչք կամ ուտեստ կպատվիրեն բոլոր հաճախորդները միաժամանակ՝ առավելագույն զբաղվածության դեպքում:

Հաճախորդն այցելում է բար կամ ռեստորան, որպեսզի լավ ժամանակ անցկացնի և ակնկալում է ոչ միայն համեղ սնունդ և ըմպելիքներ, որոնք նա կարող էր պարզապես ձեռք բերել մոտակա խանութից, այլ նաև յուրահատուկ մատուցման ձև և սպասարկում: Սպասքը, ինտերիերը, կահույքը և յուրաքանչյուր մանրուք կարող է մեծ տպավորություն թողնել հաճախորդի վրա և ձևավորել կարծիք հաստատության մասին:

Սարքավորումներ:

Հաճախորդների համար էական չէ, թե խոհանոցում ո՞ր ապրանքանիշի սառնարան կամ վառարան է տեղադրված, սակայն կարևոր է ուտեստների պատրաստման արագությունը և ըմպելիքների սառնության աստիճանը:

Ոչ բոլոր հաստատություններում է անհրաժեշտ գնել սարքավորումների ամբողջական հավաքածու: Ամեն ինչ կախված է բարի ձևաչափից, խոհանոցի մակերեսից և ճաշացանկում նախատեսված ուտեստների տեսակներից:

Սարքավորումներ գնելուց առաջ պետք է նախ պլանավորել թե ինչ ճաշատեսակներ եք մատուցելու հաճախորդներին: Օրինակ՝ ունենալով գրիլի սարքավորում կարող եք միաժամանակ ճաշացանկում ներառել մի քանի հիմնական կերակրատեսակներ, իսկ ֆոնդյուի սարքավորում ձեռք բերելով, կարող եք առաջարկել մեկ կամ առավելագույնը երկու աղանդեր:

Բարի խոհանոցում անհրաժեշտ է՝

  • Ջերմային սարքավորումներ, որոնք նախատեսված են հիմնական կերակրատեսակները պատրաստելու համար:

  • Չեզոք սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են գրեթե բոլոր տեսակի հանրային սննդի հաստատություններին: Օրինակ չժանգոտվող պողպատե լվացարաններ, սպասք լվացող մեքենաներ, դարակաշարեր, սեղաններ և օդաքաշեր:

  • Տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են կերակրատեսակների նախապատրաստական փուլում:

  • Սառնարանային սարքավորումներ

  • Մանր խոհանոցային պարագաներ՝ դանակներ, գդալներ, տախտակներ, կաթսաներ և այլ մանր ապրանքներ:
  • Հատուկ բարային սարքավորումներ՝ կոմբայններ, պրոֆեսիոնալ սուրճի պատրաստման մեքենաներ, քամիչներ նախատեսված ցիտրուսի համար,

Հայաստանյան շուկայում որոշ հիմնական ապրանքատեսակների միջին արժեքները ներկայացված են ստորև: Օգտագործված սարքավորումների ձեռք բերումը կարող է շահավետ լինել սկսնակ բիզնեսի համար, քանի որ այն կարող եք ձեռք բերել շուկայական արժեքից 20-40%-ով մատչելի:

2020-03-20 10:24:45
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ծախսերի վերահսկողություն
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 26, 2020
ԱՌԱՋԻԿԱ Դասընթացներ
Թեմա`
Ֆինանսական որոշումների կայացում
Դասընթացի մեկնարկ`
Մարտ 27, 2020
Լուսինե Հայրապետյան
Գտնված երազ
Մեկ տարի առաջ Լուսինեն որոշեց թողնել դասավանդումը դպրոցում՝ որոշելով իրականություն դարձնել սեփական երազանքը, որն այսօր արդեն իրականություն է: