Մտածում ե՞ք բացել սեփական բարը: Իսկ ե՞րբ նախաձեռնել գաղափարի իրականացումը:
Երբ բնակչության եկամուտները աճում են և երկիրը գտնվում է տնտեսական զարգացման փուլում, ճիշտ ժամանակն է բար բացել: Հաջողված աշխատանքային օրվա ավարտին մարդկանց մեծամասնությունը շտապում է հանդիպել ընկերներին, սիրելիին կամ պարզապես միայնակ ցանկանում է այցելել բար՝ լիցքաթափվելու և որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելու նպատակով: Բնակչության վճարունակության աճը ուղղակի ազդեցություն ունի բարի հաճախելիության ցուցանիշի աճի վրա, ինչը հնարավորություն է տալիս նոր բացված բարին՝ զբաղեցնել իր դիրքերը զարգացող շուկայում՝ օգտվելով բարենպաստ պայմաններից:
Ցանկացած բիզնես սկսելիս էական է կարողանալ օգտվել շուկայում ստեղծված իրավիճակից, նույնիսկ այնպիսի արտաքին իրավիճակից, որն առաջին հայացքից կարող է վանել, ինչպիսին է ճգնաժամը: Պետք չէ զարմանալ, քանզի մրցակիցների շուկան լքելու հետ մեկտեղ, ստեղծվում է հնարավորություն. ձեռք բերել համապատասխան տարածք՝ վարձակալության ցածր վճարով, ինչպես նաև վերավաճառքի արդյունքում հարմար գնով գնել կահույք և անհրաժեշտ սարքավորումներ: Այս շրջանում բավականին հեշտ կգտնեք հարմար տարածք հարմար արժեքով:
Մենք միասին կքննարկենք բարի բացման հիմնական քայլերը. տարածքի որոնում, կազմակերպչական հարցերի քննարկում, թղթաբանության ուսումնասիրում, մարդկանց՝ անձնակազմի և հաճախորդների հետ աշխատելաձևեր, սկզբնական ներդրումների չափի հաշվարկում:
Բարի և ռեստորանի/սրճարանի տարբերությունը:
Նախ և առաջ, հարկ է հասկանալ բարի և ռեստորանի կամ սրճարանի էական տարբերությունները:
Դժվար և ծախսատար | Հեշտ և քիչ ծախսատար |
Առաջին հերթին որոշել բարի ձևաչափը և սահմանել հաճախորդների նախընտրելի սեգմենտը, այնուհետև գտնել կոնցեպտին և սեգմենտին համապատասխան տարածք: | Առաջին հերթին գտնել հարմար տարածք, որը արդեն համապատասխանեցված կլինի բարի ձևաչափին (նախկին/ փակված մեկ այլ բարի տարածք), այնուհետև այդ տարածքին համապատասխան որոշել ձևաչափը և սահմանել թիրախային շուկան: |
Իրավական դաշտ:
Բար բացելիս ամենաառաջին և կարևոր գործը օրենսդրության ուսումնասիրումն է, որպեսզի խուսափեք տուգանքներից և չդադարեցնեք բարի գործունեությունը անմիջապես բացվելուց հետո: Հանրային սննդի կետ բացելիս պարտադիր պետք է մանրամասն ուսումնասիրել ստորև ներկայացված օրենքները:
Ցանկալի է ձեռքի տակ ունենալ բոլոր առնչվող օրենքները, որպեսզի բարի բացման յուրաքանչյուր փուլում մանրակրկիտ ուսումնասիրել օրենքի պահանջները:
Բարի եկամտի աղբյուրները:
Հիմնական եկամուտը ստացվում է ըմպելիքների վաճառքից և խոհանոցի առկայության դեպքում՝ խոհանոցից: Սակայն կան լրացուցիչ ծառայություններ, որոնք կարող են եկամտի աղբյուր հանդիսանալ: Օրինակ՝ կարող եք այնպես նախագծել հիմնական սրահը, որ հետագայում ցերեկային կամ առավոտյան ժամերին վարձակալության հանձնեք, որպես հանդիպումների սրահ կամ ինտելեկտուալ խաղերի երեկոներ կազմակերպելու նպատակով: Կարող եք գովազդման համար եկամուտներ ստանալ մատակարարներից, նրանց արտադրանքը Ձեր մոտ ցուցադրելու դիմաց /զովացուցիչ ըմպելիքներ, ծխախոտ, ոգելից ըմպելիքներ և այլն/:
Բար բացելու հիմնական քայլերն են.