sme.acba.am
Ինչպես սկսել բիզնեսը
Բիզնես ձեվանմուշներ
Բիզնեսի կառավարում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարքեթինգ եվ վաճառք
Բիզնեսի թվայնացում
Թվային բիզնես
Ամպային տեխնոլոգիաներ
ՓՄՁ-ների հիմնական ՏՏ պահանջները
Բարի տարածքի նախապատրաստում
(0)
0.0

Բարի համար համապատասխան վայրն ընտրելուց հետո անհրաժեշտ է նախապատրաստել այն շահագործման:

Մինչ նախապատրաստական աշխատանքները սկսելը Դուք արդեն պետք է մոտավոր պատկերացում ունենաք, թե ինչ ոճով է լինելու և ինչ դասավորվածություն է ունենալու հաստատությունը: Դա որոշելու համար Դուք ունեք երկու տարբերակ. դիմել ինտերիեր դիզայնի մասնագետներին, որը, իհարկե, ավելի ծախսատար է, կամ սեփական ուժերով պլանավորել և կազմակերպել ներքին հարդարման աշխատանքները: Երկու տարբերակներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Առաջին տարբերակի դեպքում, երբ դիմում եք ինտերիեր դիզայնի մասնագետներին, նախ Ձեզ խնդրելու են տեղեկատվություն տրամադրել տարածքի չափի և ընթացիկ վիճակի մասին: Հաջորդ քայլը, ընդհանուր ձևաչափի մասին տեղեկատվության տրամադրումն է. եթե ունեք որոշակի նախնական պատկերացում, բարի ոճի հետ կապված, կարող եք կիսվել Ձեր գաղափարներով, հակառակ դեպքում պարզապես վստահեք այդ աշխատանքը մասնագետին: Մյուս կարևոր քայլով, պետք է որոշեք դիզայների ներգրավվածության աստիճանը աշխատանքներին, ինչն էլ ուղղակիորեն կապված է նախատեսված բյուջեի հետ:

Հետագա նախագծման աշխատանքները իրականացվում են երեք փուլով.

  • Տեխնոլոգիական նախագծի կազմում. Այս փուլում, պետք է ընտրել բարի համար անհրաժեշտ սարքավորումները, այնուհետև՝ պլանավորել դրանց դասավորումը և միացումները էլեկտրական ցանցին, ջրամատակարարման համակարգին, օդափոխության համակարգին և կոյուղու գծերին: Այս փուլում կարևոր է հաշվի առնել էլ. ցանցի անհրաժեշտ հզորությունը:

  • Ճարտարագիտական նախագծի կազմում. Այս փուլը ներառում է սենյակների հատակագծերի կազմումը, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ տարրերի ցանկի սահմանումը:

  • Դիզայներական նախագծի կազմում. Այս փուլում արդեն պարզ է, թե որ սարքավորումը որտեղ է տեղադրվելու և պետք է որոշել ինտերիերի դիզայնը, ընտրել կահույքը և պատրաստել էսկիզներ:

Դիզայներական կազմակերպությունները հիմնականում ունենում եմ տարբեր փաթեթային առաջարկներ: Նմանատիպ փաթեթների տարբերությունները ներկայացվում է ստորև.

Այս փուլում շատ կարևոր է նախագծողին խնդրել, որպեսզի տրամադրի աշխատանքների, նյութերի, սարքավումների և կահույքի մանրամասն տեղեկատվություն /սմետա/:

Օդափոխման համակարգը տեղադրողները, էլեկտրականության մասնագետները և շինարարները պետք է աշխատեն նախագծողի կազմած պլանին համաձայն: Եթե աշխատանքների ծավալը մեծ է, խորհուրդ է տրվում աշխատել ըստ նախահաշվի (ռուս. смета):

Նախագծման աշխատանքների ավարտից հետո անմիջապես սկսվում է տարածքի նախապատրաստման աշխատանքները: Կախված տարածքի ընթացիկ վիճակից վերնորոգման աշխատանքների ծավալը, ժամկետները և արժեքը կարող է փոփոխվել:

Վերանորոգման աշխատանքները բաժանվում են 3 խմբի՝

  1. Ընդհանուր շինարարություն՝ հիմքի, պատերի, տարատեսակ միջնապատերի և ծածկույթների կառուցում
  2. Շինարարական մոնտաժում՝ էլեկտրականության, սանտեխնիկայի, լուսավորության, ջեռուցման, օդափոխության և այլ աշխատանքներ
  3. Հարդարում՝ սալիկապատում, հատակի ծածկույթների տեղադրություն, պատերի ներկում, պաստառապատում և այլն

Վերանորոգման արժեքի հաշվարկը կատարվում է քառակուսի մետրով. բոլոր անհրաժեշտ աշխատանքների արժեքները գումարվում են, այնուհետև բաժանվում տարածքի քառակուսի մետրի վրա: Վերանորոգման արժեքը կախված է թե´ օգտագործվող նյութերի դասից, և թե´ նախապատրաստական աշխատանքների ծավալից և բարդությունից:

Ըստ շուկայի ուսումնասիրության, վերանորոգման տարբեր աշխատանքների նվազագույն արժեքները ներկայացվում են ստորև՝

Տարածքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս, խորհուրդ է տրվում հետագա տուգանքներից խուսափելու նպատակով մանրամասն ուսումնասիրել Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջները, ըստ որի գոյություն ունեն.

Տարածքին ներկայացվող պահանջներ: Տարածքին ներկայացվող մի շարք պահանջներից, կարևոր է իմանալ, որ բնակելի շենքերում տեղակայված հաստատությունները պետք է ունենան շենքի բնակելի մասից մեկուսացված մուտքեր և էվակուացիոն ելքեր: Բացի այդ, տարածքում գործող կազմակերպությունը պատասխանատու է շրջակա տարածքի մաքրության համար. տաք եղանակին պետք է ջրել, իսկ ձմռանը մաքրել տարածքը ձյունից և սառույցից:

Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ: Այս պահանջները նույնպես շատ կարևոր են: Հանրային սննդի հաստատություններում օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր» ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, իսկ լվացման բոլոր ավազանները և լվացարանները պետք է ապահովված լինեն տաք և սառը ջրով: Հանրային սննդի բոլոր տիպի կազմակերպություններում հաճախորդների համար պետք է նախատեսել սանհանգույցներ:

Լուսավորությանը ներկայացվող պահանջներ: Բնական չվերականգնվող էներգետիկ պաշարները արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է հետևել լուսավորությանը ներկայացվող պահանջներին: Ըստ այդ պահանջների արգելվում է լուսատու մակերեսները/ բացվածքները փակել տարաներով, ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Չի թույլատրվում կոտրված ապակիները փոխարինել ստվարաթղթով, պոլիմերային թաղանթներով և այլն:

Հանրային սննդի կազմակերպություններում լուսավորությունը պետք է համապատասխանի «ՀՀ Արհեստական և Բնական Լուսավորում Շինարարական Նորմեր»-ին:

Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է համապատասխանեն «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին, ըստ որի բարերի միկրոկլիման պետք է լինի՝

  • Խոնավությունը՝ 40-60%
  • Այցելուների գտնվելու վայրի ջերմաստիճանը՝ 18-23՞ /կախված եղանակից/
  • Արտադրական հատվածներում ջերմաստիճանը՝ 17-21՞

Շենքերի ջեռուցման համակարգերը պետք է նախագծել ապահովելով օդի հավասարաչափ տաքացումը, ջերմային կայունությունը և նորոգման ու մաքրման մատչելիությունը:

Դուք կարող եք ինքնուրույն վերահսկել օդի ջեմաստիճանն ու խոնավությունը հիգրոմետրով ջերմաչափի օգնությամբ:

Սպասքին ներկայացվող պահանջներին հետևելը նույնպես շատ կարևոր է: Մաքուր խոհանոցային սպասքը և գույքը պետք է պահել դարակաշարերի վրա, որոնց բարձրությունը հատակի մակերեսից պետք է լինի 0,5-0,7 մետրից ոչ պակաս: Մաքուր դանակները, պատառաքաղները և գդալները պետք է պահել ճաշասրահում՝ հատուկ պահարաններում: Չի թույլատրվում դրանք պահել սկուտեղների վրա շաղ տված վիճակում: Արգելվում է օգտագործել ճաքած և կոտրված եզրերով սպասք:

Մյուս բոլոր կարևոր պահանջներն ուսումնասիրելու համար կարող եք այցելել հղմամբ:

Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

Անկախ ստուգումների սահամնված հաճախականությունից, ցանկացած պահի հնարավոր են ստուգումներ ստացված բողոքի կամ տեղի ունեցած դեպքի հիման վրա:

Սահմանափակ բյուջեի պարագայում ցանկալի է նախագծման տեխնիկական մասն ու ինժեներական աշխատանքները թողնել մասնագետներին, իսկ ինքնուրույն զբաղվել միայն ինտերիերի ձևավորմամբ և անհրաժեշտ սարքավորումների ընտրությամբ:

Բարի համար տարածքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո անհրաժեշտ է անցում կատարել հաջորդ քայլին՝ բարի համար կահույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

2020-03-05 16:59:27
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Վարդան Եսայան
Պարկ Ավենյու
Արդեն 7 տարի է Պարկ Ավենյու հյուրանոցը հատուկ հյուրընկալ ոգով ընդունում է զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից և ներկայացնում Հայաստանի գեղատեսիլ վայրերը: